Հակաֆեռոմագնիսներ
Հակաֆեռոմագնիսներ, նյութեր, որոնցում հաստատվել է ատոմների կամ իոնների մագնիսական մոմենտների հակաֆեռոմագնիսական կարգ։

Հատկություններ խմբագրել
Սովորաբար նյութը վերածվում է հակաֆեռոմագնիսի, երբ նրա ջերմաստիճանը ցածր է որոշակի Նեյլի ջերմաստիճանից, և մնում է հակաֆեռոմագնիս մինչև նրա ջերմաստիճանը չի անցնում Կյուրիի ջերմաստիճանից։
Հակաֆեռոմագնիսները տարրերում խմբագրել
Հակաֆեռոմագնիսներ են պինդ թթվածինը (a-մոդիֆիկացիա, երբ ), քրոմը ( ), ինչպես նաև մի շարք հողալկալիական մետաղներ։ Վերջիններում սովորաբար դիտվում է բարդ հակաֆեռոմագնիսական կառուցվածք և ( ջերմաստիճանային տիրույթում։ Ավելի ցածր ջերմաստիճանում նյութը իրեն պահում է որպես ֆեռոմագնիս։ Համեմատաբար տարածված հակաֆեռոմագնիսների՝ հողալկալիական տարրերի մասին տեղեկություններ բերված են աղյուսակում։
Տարածված հակաֆեռոմագնիսների մասին տեղեկություններ
Քիմիական տարր | T1, K | TN, K |
---|---|---|
Dy | 85 | 179 |
Ho | 20 | 133 |
Er | 20 | 85 |
Tm | 22 | 60 |
Tb | 219 | 230 |
Հակաֆեռոմագնիսները քիմիական միացություններում խմբագրել
Քիմիական միացությունների թիվը, որոնք որոշակի ջերմաստիճանում վերածվում են հակաֆեռոմագնիսի, հասնում է հազարի։ Հակաֆեռոմագնիսների մեծամասնության ջերմաստիճանը ավելի ցածր է սենյակային ջերմաստիճանից։ Բոլոր հիդրատացված աղերի համար չի գերազանցում , օրինակ՝ Նեյլի ջերմաստիճանը :
Համեմատաբար պարզ միացություններ
|
|
Կիրառություն խմբագրել
Ցածր ջերմաստիճաններում հակաֆեռոմագնիսներ օգտագործելով՝ հնարավոր է ստանալ հիշողության բջիջներ, որոնք պարունակում են 12 ատոմ (համեմատության համար, ժամանակակից կոշտ սկավառակներում 1 բիթ ինֆորմացիա պահելու համար անհրաժեշտ է մոտ 1 միլիոն ատոմ)[1][2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Ученые IBM создали элемент магнитной памяти из 12 атомов»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2021-01-28
- ↑ IBM News room - 2012-01-12 IBM Research Determines Atomic Limits of Magnetic Memory - United States
Գրականություն խմբագրել
- К. М. Хёрд — Многообразие видов магнитного упорядочения в твёрдых телах
- Тябликов С. В. Методы квантовой теории магнетизма. 2-е изд. — М., 1975.