Հակաֆեռոմագնիսներ

(Վերահղված է Հակաֆեռոմագնիսից)

Հակաֆեռոմագնիսներ, նյութեր, որոնցում հաստատվել է ատոմների կամ իոնների մագնիսական մոմենտների հակաֆեռոմագնիսական կարգ։

Հակաֆեռոմագնիսներում մագնիսական մոմենտներն ուղղված են իրար հակառակ և ուժով հավասար են:

Հատկություններ խմբագրել

Սովորաբար նյութը վերածվում է հակաֆեռոմագնիսի, երբ նրա ջերմաստիճանը ցածր է որոշակի   Նեյլի ջերմաստիճանից, և մնում է հակաֆեռոմագնիս մինչև նրա ջերմաստիճանը չի անցնում   Կյուրիի ջերմաստիճանից։

Հակաֆեռոմագնիսները տարրերում խմբագրել

Հակաֆեռոմագնիսներ են պինդ թթվածինը (a-մոդիֆիկացիա, երբ  ), քրոմը ( ), ինչպես նաև մի շարք հողալկալիական մետաղներ։ Վերջիններում սովորաբար դիտվում է բարդ հակաֆեռոմագնիսական կառուցվածք   և (  ջերմաստիճանային տիրույթում։ Ավելի ցածր ջերմաստիճանում նյութը իրեն պահում է որպես ֆեռոմագնիս։ Համեմատաբար տարածված հակաֆեռոմագնիսների՝ հողալկալիական տարրերի մասին տեղեկություններ բերված են աղյուսակում։

Տարածված հակաֆեռոմագնիսների մասին տեղեկություններ

Քիմիական տարր T1, K TN, K
Dy 85 179
Ho 20 133
Er 20 85
Tm 22 60
Tb 219 230

Հակաֆեռոմագնիսները քիմիական միացություններում խմբագրել

Քիմիական միացությունների թիվը, որոնք որոշակի ջերմաստիճանում վերածվում են հակաֆեռոմագնիսի, հասնում է հազարի։ Հակաֆեռոմագնիսների մեծամասնության   ջերմաստիճանը ավելի ցածր է սենյակային ջերմաստիճանից։ Բոլոր հիդրատացված աղերի համար   չի գերազանցում  , օրինակ՝   Նեյլի ջերմաստիճանը  :

Համեմատաբար պարզ միացություններ

Միացություն TN, K
MnSO4 12
FeSO4 21
CoSO4 12
NiSO4 37
MnCO3 32,5
FeCO3 35
CoCO3 38
NiCO3 25
Միացություն TN, K
MnO 120
FeO 190
CoO 290
NiO 650
MnF2 72
FeF2 79
CoF2 37,7
NiF2 73,2

Կիրառություն խմբագրել

Ցածր ջերմաստիճաններում հակաֆեռոմագնիսներ օգտագործելով՝ հնարավոր է ստանալ հիշողության բջիջներ, որոնք պարունակում են 12 ատոմ (համեմատության համար, ժամանակակից կոշտ սկավառակներում 1 բիթ ինֆորմացիա պահելու համար անհրաժեշտ է մոտ 1 միլիոն ատոմ)[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ученые IBM создали элемент магнитной памяти из 12 атомов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  2. IBM News room - 2012-01-12 IBM Research Determines Atomic Limits of Magnetic Memory - United States

Գրականություն խմբագրել

Տես նաև խմբագրել