Հակասեմականությունը Հունգարիայում

Հակասեմականությունը ժամանակակից Հունգարիայում հաճախակի դարձած ֆենոմեն է։ Հունգարիայի կոմունիստական շրջանում, հակասեմական խտրականությունը դրսևորված չի եղել իր դասական ձևով։ Կոմունիստական կարգերի ժամանակ հակասեմականությունը համարվել է ֆաշիստական գաղափարախոսություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջ հակասեմական գրականությունը ոչնչացվել է։ 1989 թվականին, երբ կոմունիզմից ժողովրդավարություն անցումային շրջանն էր ընթացքում, Հունգարիայում կրկին առաջ եկավ հակասեմականությունը։ Հակասեմականության գլուխ բարձրացնելը բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել, որոնցից առավել նշանակալի է դարձել այն խնդիրը, թե ո՞րն է հենց այդ ժամանակահատվածում հակասեմականության առաջացման պատճառը։ Պատճառների թվում նշվում է երկրի տնտեսական և սոցիալական իրավիճակը, որը կտրուկ փոխվել է Հունգարիայի Հանրապետության հռչակումից և խորհրդային ռեժիմի անկումից հետո։ Ըստ այլ աղբյուրների, հակասեմականության աճի պատճառ է դարձել քաղաքացիական իրավունքները, որոնք հունգարացիները ստացան կոմունիստական ռեժիմից ժողովրդավարական անցնելուց հետո, ինչը հնարավորություն ստեղծեց այլևս չթաքցնել հրեաների նկատմամբ  իրենց թշնամանքը[1]։

Հետկոմունիզմը և կապիտալիզմը երկիրը տարան ազգայնականության։ Ազգայնականությունը Հունգարիայում ներառում է ռասիզմ, այլատյացություն, ֆունդամենտալիզմը, և հակասեմականություն։ Ազգայնականությունը ծառայում է սոցիալ-տնտեսական և մշակութային խնդիրների կեղծ լուծում։ Նշվում է, որ Հունգարիայում սոցիալ-քաղաքական կառույցի պառակտումը արտացոլել է առաջընթացի ու պետականության պատմական հակասությունները։ Այդ հակասությունները ստեղծել են իրավիճակ, որտեղ ազդեցիկ խմբերը փորձել են հակասեմականությունը վերածել համախմբող ուժի։ Կլաուս Հոլցը հակասեմականության իր պատկերացմամբ ընդգծել է հրեաների դերը որպես ազգերի անհատականությանը հավերժ սպառնացող և ազգերի ու համայնքների ազգային անհատականությունը ոչնչացնող։ Հրեայի այս կերպարը հանգեցրել է հրեաներին որպես մեղավորներ, իսկ հունգարական ազգը, որպես նրանց զոհի ընկալմանը[2]։

Հետկոմունիստական տարածքներում հակասեմականությունն առաջացել է երկրի սահմանների մոտ և բնակչության հիմնական զանգվածի շրջանում։ Սահմանային մասերում հակասեմական և նեոնացիստական կազմակերպությունները հայտնվել և վերահսկվել են արտերկրում բնակվող հունգարացի ֆաշիստների կողմից։ Հունգար նեոնացիստ գաղափարախոսների թվում կային ծայրահեղ աջ հրապարակախոսներ և գրողներ։ Հայտնվել են «Hunnia Füzetek» և «Szent Korona» (սուրբ թագ) թերթերը։ Նրանք առաջինն էին, որ վերադարձրին հակասեմական դրդապատճառները (արյան մեղադրանք) ու դրանք միացրեցին հետպատերազմյան հռետորաբանության հետ, մասնավորապես՝ հոլոքոստի ժխտման հետ։ Բնակչության հիմնական զանգվածի համար հակասեմականությունը կենտրոնական տեղ է ձեռք բերել հանրային խոսույթում և հասարակական կյանքի գլխավոր ֆորումներում։ Քննարկումներն անցկացնում էին այնպիսի մտավորականներ, ինչպիսիններից է Իշտվան Չուրկան (István Csurka), որը մասնակցել է ընդդիմության հակակոմունիստական գործունեության մեջ և 1989 թվականին ռեժիմի փոխվելուց հետո նշանավոր գործիչ է եղել[3][4]։

21 դարում Հունգարիայում նկատվել է պետական հակասեմականության աճ և այն ձեռք է բերել ավելի լայն ծավալներ։ Արձանագրվել են հրեաների դեմ ուղղված ֆիզիկական բռնություններ, բանավոր սպառնալիքներ և վիրավորանքներ։ Հակասեմականության նոր պոռթկումն իր մասշտաբով խիստ տարբերվել է 1990-ական թվականների նրա վաղ դրսևորումներից։ Պետական հակասեմականության ամենախոշոր ներկայացուցիչներից մեկն է «Յոբբիկ» ուլտրաաջ կուսակցությունը (հունգ.՝ Jobbik Magyarországért Mozgalom - Հանուն լավագույն Հունգարիայի շարժում)[5], որը 2010 թվականի ընտրություններում ստացել է 16,7% ձայն, ապա 2014 թվականի ընտրություններում կուսակցությունը հավաքել է 20.22% ձայն[6]։ Կուսակցությունը բազմիցս ենթարկվել է քննադատության իր հակասեմական տեսակետների համար։ Այսպես օրինակ, 2012 թվականին կուսակցության նախագահ Մարտոն Դենդյեշին կառավարությանն առաջարկել է կազմել երկրի անվտանգության համար վտանգավոր հրեաների ցուցակը[7]։ Ինչպես նաև կուսակցության անդամները հանդես են եկել հրեական բնակչության մարդահամար անցկացնելու նախաձեռնությամբ՝ իբր ազգային անվտանգության նպատակով։ Կուսակցության առաջնորդ Գաբոր Վոնան հայտարարել է իսլամի նկատմամբ կուսակցության համակրանքի մասին։  «Իսլամը մարդկության վերջին հույսն է գլոբալիզմի և լիբերալիզմի խավարում»[8] և իր գրքի մեջ Հիտլերին անվանել է «լիբերալիզմի ավարտուն պրոդուկտ»։

Բացի այդ, 2011 թվականին երկրի Սահմանադրության մեջ Հունգարիան հունգարացիների պետություն հռչակելու մասին փոփոխություն է ընդունվել (էթնիկական իմաստով)։ Ուլտրաաջ սուբմշակույթը 21 դարում Հունգարական հակասեմականության ստեղծման գործում մեծ դեր է խաղացել։ Բացվել են ազգայնական խանութներ, Հունգարիայում անցկացվել են արմատական-ազգայնական և նեոնացիստական փառատոներ։ Ժամանակակից հակասեմական հռետորաբանությունը թարմացվել և տարածվել է, չնայած դրան այն դեռևս հիմնված է անտիկ հակասեմական նախապաշարմունքների վրա։ Ավանդական նախապաշարմունքները և հրեաների նկատմամբ մեղադրանքները ներառում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ հրեական օկուպացիա, համաշխարհային հրեական դավադրություն, հրեաներին են մեղադրում Տրիանոնի պայմանագրի ստորագրման, հրեա-բոլշևիզմի և արյունալի զրպարտություններ կատարելու համար։ Վերջին մի քանի տարիներին այս ուղղությունը զարգացել է շնորհիվ հունգարների «պաղեստինացման» (Իսրայելից դուրս ապրող արաբ պաղեստինցիների հետ համերաշխություն)։ 

Պաղեստինիզացումը գաղափարախոսություն է, որը հիմնված այն բանի վրա, որ սիոնիստների հանցագործությունները տեղի են ունենում ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև տարածվում են Հունգարիայում։ Գաղափարախոսությունը ենթադրում է, որ զուգահեռներ կան պաղեստինցիների «ցեղասպանության» և հունգարների ճակատագրի միջև։ Կրկին հայտնվել են արյունալի մեղադրանքների մասին խոսակցությունները, և տարածվել են հոլոքոստի ժխտման դեպքեր։ Հունգարիայի ֆինանսական ճգնաժամը վերականգնել է «հրեա բանկիրների» ֆոլկլորային պատմությունը[9]։
- Լասլո Մոլնար, «Հակասեմականությունը Հունգարիայում»

Հակասեմականության պատճառների վերլուծություն

խմբագրել

Տվյալներ

խմբագրել

1994-2006 թվականների ընթացքում հունգարների 10%-15% - ը խիստ հակատրամադրված էին հրեաների նկատմամբ։ Հակասեմական հայացքներն արտացոլվել են քաղաքականության մեջ. հակասեմականությունն աճել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ, իսկ ընտրություններից հետո դրա մակարդակը կրկին նվազել է։ Այս միտումը փոխվել է 2006 թվականին։ Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ 2009 թվականից սկսած աճել է ռասայական անհանդուրժողականության մակարդակը։

Հակահրեական հայացքները 1994-2011 թվականներին[1]
Հարցեր % Թվական
1994 1995 2002 2006 2011
Հրեական մտավորականությունը վերահսկում է մամուլը ու մշակույթը Լիովին համաձայն եմ 12 - 13 12 14
Համաձայն եմ 18 - 21 19 21
Կա հրեական դավադրություն, հրեաներն ընդունում են քաղաքական և տնտեսական որոշումներ Լիովին համաձայն եմ 9 - 8 10 14
Համաձայն եմ 14 - 14 17 20
Ավելի լավ կլիներ, որ երկրում հրեաները չլինեին Լիովին համաձայն եմ 11 5 5 3 8
Համաձայն եմ 12 5 6 7 12
Զբաղվածության մի քանի ոլորտներում պետք է սահմանափակել հրեաների քանակը  Լիովին համաձայն եմ 8 - 3 5 7
Համաձայն եմ 9 - 9 10 12
Քրիստոսի խաչելությունն աններելի հրեական մեղք է Լիովին համաձայն եմ 15 23 8 8 9
Համաձայն եմ 11 23 9 12 12
Հրեաների տառապանքն աստծո պատիժ է Լիովին համաձայն եմ 12 17 7 7 5
Համաձայն եմ 12 17 10 7 9
Հրեաներն այլ ազգերից ավելի հաճախ են պատրաստ մեքենայություններ օգտագործել իրենց նպատակին հասնելու համար Լիովին համաձայն եմ - - - 8 9
Համաձայն եմ - - - 13 17
Երկրում ապրող հրեաներն ավելի հավատարիմ են Իսրայելին, քան Հունգարիային Լիովին համաձայն եմ - - - 8 12
Համաձայն եմ - - - 15 15

Ըստ Հակադիֆամացիոն լիգայի (ՀԴԼ - «Հակազրպարտչական լիգա») 2012 թվականի հունվարի 2-ից մինչև հունվարի 31-ը անցկացված «Հրեաների նկատմամբ 10 եվրոպական երկրների դիրքերը» հարցման  համաձայն, հակասեմականության բարձր մակարդակը հայտնաբերվել է տասը եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հունգարիայում։ Ըստ հարցման տվյալների ՝ հունգարացիների 63 տոկոսը 3-ից 4 ավանդական հակասեմական նախապաշարմունքներին  պատասխանել է ՝ «լիովին համաձայն եմ»։ 2009 թվականին այդպես են պատասխանել 47 տոկոսը, իսկ 2007 թվականին՝ 50 տոկոսը։ ՀԴԼ առաջնորդ՝ Աբրահամ Ֆոկսմանը հակասեմականության աճի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել.

  Հունգարիայում, Իսպանիայում և Լեհաստանում հակասեմականության մասշտաբները բնակչության շրջանում բառացիորեն դուրս են վիճակագրական գրաֆիկներից, որը այդ երկրների քաղաքացիական, քաղաքական եւ կրոնական առաջնորդների կողմից լուրջ արձագանք է պահանջում[10]։  

Ֆոկսմանը մեկնաբանել է 2007 թվականի հարցման արդյունքները.

  Հակասեմականության աճը և հրեաների նկատմամբ բացասական հայացքներ ունեցող հունգարացիների բարձր տոկոսը մտահոգություն է առաջացնում։ Անցել է ավելի քան տասը տարի ինչ Հունգարիան անկախություն է ձեռք բերել, մենք սպասում էինք, որ նման դեպքերը կնվազեն, այլ ոչ թե հաճախ են պատահելու այնտեղ[11]։  

ՀԴԼ Գլոբալ հարցումը, որը հրատարակվել է 2014 թվականին, ցույց է տվել, որ Հունգարիան մեկն է Արևելյան Եվրոպայի ամենահակասեմական երկրներից. հունգարացիների 41%-ը հավատարիմ է մնում հակասեմական հայացքներին։ Ի տարբերություն Եվրոպայի այլ երկրների, Հունգարիայում հակասեմականության մակարդակը բարձր է մինչև 35 տարեկան երիտասարդության շրջանում (50%)[12]։

Հակասեմականության սոցիալ-հոգեբանական վերլուծություն

խմբագրել

Գիտնականները տարակարծիք են այն տեսակետի վերաբերյալ, թե հետկոմունիստական հակասեմականությունն առաջացել է կառույցի պառակտման ֆոնին։ Հիմնական պառակտում է տեղի ունեցել ունիվերսալ արևմտականացման և առանձնահատուկ ազգայնականության միջև։ Այս մասը դարձել է մշակութային կոդ, որը Հունգարիայում կարևոր դեր է խաղում քաղաքական մոբիլիզացիաման գործում։ Արևմտականացման գործընթացի վրա հրեական ազդեցության ավելի լայն առումով, ըստ Վիկտոր Կարադի (հունգար սոցիալական պատմաբան) հրեական համայնքի նկատմամբ վերաբերմունքը դարձել է գաղափարական տարաձայնության հիմնական պատճառներից մեկը։ Պրոֆեսոր Կովաչը (András Kovács), ընդհակառակը, պնդում է, որ նկատել է ոչ միայն հակասեմական հայացքներով մարդկանց աճ, այլև իրենցում քաղաքական ենթատեքստ ներառող հակասեմական հայացքներով մարդկանց աճ և ովքեր որոշ դեպքերում հակված են լինելու հակասեմական խտրականությանն աջակցելուն։ Այս Երևույթը կապված է քաղաքականության մեջ «Jobbik» կուսակցության հայտնվելով։ Ըստ հունգարական պատմաբան, Անդրաս Կովաչի (Andras Kovacs), հակասեմականության պատճառները շատ չեն փոխվել վերջին տասը տարիների ընթացքում։ Նրանց թվում են։ այլատյացությունը, հանցավորության մակարդակը, օրենքի և կարգի հարցում պահպանողականությունը և ազգայնականությունը։ Այդ համոզմունքները համապատասխանաբար կապված են եղել հակասեմականության հետ և բացատրել են նրա ազդեցությունը։ Ավելին, ինչպես ցույց են տվել վաղ ուսումնասիրությունները, փոքր հարաբերակցություն կա հակասեմական նախապաշարմունքների և սոցիոդեմոգրաֆիական և տնտեսական գործոնների միջև։ Այդ դիրքորոշումները արտահայտվում են տարբեր կերպ տարբեր սոցիալական իրավիճակներում ու Հունգարիայի տարբեր տարածաշրջաններում, դիրքորոշումների տարբերությունը փոխկապակցված է «Jobbik» կուսակցության տարբեր քաղաքներում աջակցության աստիճանի հետ[13][14]։

Այս արդյունքները հանգեցրել են այլընտրանքային վարկածի մշակմանը, որը ենթադրում է, որ հակասեմականության ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների աջակցության արդյունք է, ոչ թե բացատրում է այն։ Վերլուծելով ծայրահեղ աջերի հռետորաբանությունը, որոնք փորձում են հաստատել իրենց վարկածը, Կովաչը հայտնաբերել է, որ հակասեմական ուղղվածության գլխավոր նպատակը ոչ թե այն է, որ հակահրեական պահանջներով դիմի կառավարությանը, այլ այն, որ նոր մոտեցում մշակի, որը քաղաքական ասպարեզում կառանձնացնի իր կողմնակիցներին այլ կուսակցությունների համեմատ։ Նրանք, ովքեր դատապարտում են հակասեմական տրամադրությունները, ներկայացված են ներկայիս քաղաքական ռեժիմի կողմնակիցներ, իսկ նրանք ովքեր օգտագործում են հակասեմական հռետորաբանությունը, իրենց բնութագրում են որպես գոյություն ունեցող ռեժիմի արմատական ընդդիմություն, և փորձում են որքան հնարավոր է շատ օգուտ ստանալ կեղծ-հեղափոխական վիրավորվածությունների վրա։

Ժամանակակից Հունգարիայի հակասեմական նախապաշարումների վերլուծությունը ըստ սոցիալ-հոգեբանական պատճառային մոդելի համապատասխանության ցույց տվեց[15].

1.Հակասեմական հայացքները հավասարապես ու անկախ կապված են ավտորիտարիզմի և ծնողների հայացքների հետ 

2. Ավտորիտարիզմը երեխաների և նրանց ծնողների հակասեմականության ամենակարևոր բացատրող փոփոխականն է 

3. Սոցիալական փոփոխությունները կարող են բարձրացնել հակասեմականության մակարդակը

Հակասեմականությունը սուբմշակույթում

խմբագրել

Հետկոմունիստական դարաշրջանի ժամանակ առանց ավելորդ դավադրությունների հայտնվել է ուլտրաաջ սուբմշակույթը, որն ամրապնդել է իր դիրքերը Ռոմա գնչուների դեմ։ Հայտնվել են շատ նեոնացիստական ազգայնական ռոք-խմբեր։ Նրանք օգտագործել են ռասիզմը երգերում և օգտագործել են նացիստական խորհրդանիշներ՝ HunterSS (Որսորդ ՍՍ), Սպիտակ փոթորիկ, Endlösung (բառացի՝ Հրեական հարցի վերջնական լուծում) և ուրիշ խմբեր։ Այս և բազմաթիվ այլ ՎԳԱ-եր հանդես էին գալիս ընդհատակյա համերգներով, ինչպես նաև Սիգետ (փառատոն) հունգարական սկանդալային հայտնի փառատոնին (Magyar Sziget)։ Այդ ելույթները  հաճախ ուղեկցվել են արգելված խորհրդանիշների, կարգախոսների, հագուստի, կրծքանշանների և այլն օգտագործմամբ։ Սուբմշակույթը կապված է ազգայնականների պահանջների հետ, որը կապված է Տրիանոնի ռևիզիոնիստականության հետ։ Իմաստը՝ նարատիվը կայանում է նրանում, որ Հունգարիան պետք վերադառնի մինչև առաջին համաշխարհային պատերազմն ունեցած սահմանները և վերադարձնել իր հողերը։ Տրիանոնյան ռևիզիոնիզմը պարունակում է նաև հակասեմական գաղափարախոսություն։ Այս սուբմշակույթի կողմնակիցները խոսում են հնագույն հունգարական մշակույթի գերակայության մասին, և հետևում են իրենց կրոնական սինկրետիզմին, որը հանդիսանում  է քրիստոնեության հետ նախաքրիստոնեական հեթանոսության խառնուրդ, ի տարբերություն հրեաքրիստոնեական հայտնության։ Սուբմշակույթի ևս մեկ տարր են հանդիսանում ըստ տարբեր հոբբիների և շահերի ազգայնական կազմակերպությունները, ինչպիսիք են գոյ բայկերները[16] և վանքի բայկերները[17]։ Ի թիվս այլ կազմակերպությունների, հարկ է նշել PaxHungaria[18] ապօրինի ռազմականացված Հունգարական ազգային ճակատը։ Այս կազմակերպությունը հաճախ կազմակերպում է մարզական ճամբարներ մասնակիցների համար, իսկ մասնակիցներն իրենց համարում են ֆաշիստական ավանդույթների հետևորդներ[19]։

Հակասեմական խոսույթ

խմբագրել

Հակասիոնիզմի հռետորությունը, որը տարածվել է կոմունիզմի ընթացքում, պահպանվել է 1989 թվականի հեղափոխությունից հետո։ Նա կրկին հայտնվել է հակասեմականության ձևով։ Հետկոմունիզմի վաղ տարիներին զանգվածային լրատվության միջոցներով հակասեմականությունը հաճախ է հանդիպել, սակայն նրա ազդեցությունը սահմանափակ է եղել։ Ըստ հրեական և ոչ հրեական հասարակական կարծիքի հարցումների, որոնք անցկացվել են վերջին մի քանի տարիների ընթացքում, Հունգարիայում հակասեմականությունն ուժեղացել է վերջին տարիներին, և դարձել է ավելի հաճախակի հանրային խոսույթում։ Հակասեմականությունը դրսևորվում է ԶԼՄ-երում և փողոցում, հատկապես հաճախ հակասեմական խոսք է հնչում նախընտրական մրցավազքի ժամանակ[20]։ Հունգարական թերթերում հանդիպում են հակասեմական արտահայտություններ, նրանցում հունգարացի հրեաները պատկերված են որպես «օտարներ»։ Չնայած դրան, հակասեմականությունը պետք է ընկալել ինչպես բազմաբարդ երևույթ, այլ ոչ թե ինչ-որ բան, որ տեղի է ունենում միայն աջ թևում։ Ըստ Յանոշ Գադոյի (János Gadó), որը հեղինակն է հունգարա-հրեական Սզոմբատի՝ Շաբաթի,  հակասեմականությունը խնդիր է նաև ձախ թևում, այնտեղ նա արտահայտվում է Իսրայելի քաղաքականության քննադատությունով։ «Մամուլում աջ խմբակցությունների հակասեմական հռետորաբանության զգալի տոկոսը բխում է ձախ խմբակցությունների հակասիոնիստական գաղափարներից»։ Դատելով սրանից, Իսրայելը ագրեսոր է, կառավարությունը բաղկացած է ռասիստներից, որոնք ոտնահարում են պաղեստինցիների իրավունքները[21]։

Հունգարիայի հրեաները հակասեմականության մասին

խմբագրել

Սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից Հունգարիայի հրեաների համայնքի մասին 1999 թվականին անցկացված հունգարական փոքրամասնությունների վերաբերյալ հետազոտությունով Լորանդ Էտվյոշը (Բուդապեշտի համալսարան) ձևակերպել է մի շարք հարցեր՝ փորձելով հասկանալ, թե ինչ չափպես են հրեաները գնահատում հակասեմականությունը Հունգարիայում։ Հարցվողների 32 տոկոսը Հունգարիայում հակասեմականության մակարդակը ցածր է գնահատել, 37 տոսկոսը բարձր է գնահատել, 31 տոկոսը հակասեմականության մակարդակը համարել է միջին։ Ի պատասխան այն հարցին, թե վերջին տարիներին նկատվում է արդյոք հակասեմականության աճի կամ անկման միտում, 63 տոկոսը հայտնել է, որ իրենց կարծիքով հակասեմականության մակարդակը աճում է։ Փորձելով հասկանալ, թե ինչպես են հարցվողները կազմել իրենց կարծիքը, պարզ է դարձել, որ ժամանակակից Հունգարիայում հակասեմականության ինտենսիվության և մակարդակի մասին կարծիքում հրեական սփյուռքը հիմնվել է հիմնականում ԶԼՄ-երի թողարկումների վրա և ոչ թե անձնական փորձից է եզրակացրել։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Kovács, András (2012). «Antisemitic Prejudice and Political Antisemitism in Present-Day Hungary» (PDF). Journal for the Study of Antisemitism. 4 (#2): 443–469. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  2. György G. Márkus POLITICAL CLEAVAGES AND ANTISEMITISM IN HUNGARY
  3. «Антисемитизм в Венгрии(англ.)».
  4. «книга о антисемитизме в Венгрии (англ)».
  5. «70-летие Холокоста в Венгрии: евреи снова чувствуют опасность. Фоторепортаж».
  6. «Йоббик на выборах».(չաշխատող հղում)
  7. «Венгрия: депутат хочет составить список "опасных евреев"».
  8. «Лидер венгерских правых: Ислам — последняя надежда человечества».
  9. Anti-Semitism in Hungary. Jerusalem Center for Public Affairs
  10. «ADL Survey in Ten European Countries Finds Anti-Semitism at Disturbingly High Levels».
  11. «Anti-Semitism in Europe» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  12. «INDEX SCORE AMONG SELECT DEMOGRAPHIC GROUPS».
  13. «Антисемитизм в Венгрии поразил своими масштабами».
  14. «Bad Gateway!» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  15. https://kuscholarworks.ku.edu/bitstream/handle/1808/5185/STARV24N1-2A12.pdf;jsessionid=F5A71DEB9BD5359EA364016B49072A48?sequence=1
  16. http://www.gojmotorosok.hu
  17. Szkíta Motorosok |
  18. //www.athenainstitute.eu/en/map/olvas/32
  19. «Anti-Semitism in Hungary» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  20. http://www.jpr.org.uk/downloads/Kovacs%202004%20Jews%20&%20jewry%20Hungary%20full%20version.pdf(չաշխատող հղում)
  21. «Отчет о еврейской жизни в Венгрии(англ)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 26-ին.