Հազազ անատոլիական

բույսերի տեսակ
Հազազ անատոլիական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ցեղ Հազազ (Lycium)
Տեսակ Հազազ անատոլիական (L. anatolicum)
Միջազգային անվանում
Lycium anatolicum

Հազազ անատոլիական (լատին․՝ Lycium anatolicum), մորմազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

1 մ բարձրությամբ, փշոտ՝ կարճացած տերևակալած փշոտ ընձյուղներով և սակավաթիվ չտերևակալած փշերով թուփ է։ Տերևները նեղ էլիպսաձև են։ Պսակի խողովակը ներսում մերկ է, գլանաձև և զգալիորեն բաժակը գերազանցող։ Առէջաթելերը ծածկված են հազվադեպ մազերով։ Պտուղները մուգ գորշակարմիր են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Գորիսի շրջակայք) և Մեղրու (Ագարակ, Վահրավար) ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակն աճում է նաև Նախիջևանում և Անատոլիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1400 մ բարձրությունների վրա, ինչպես նաև չոր քարքարոտ լանջերին, ճանապարհների երկարությամբ և ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է 2 պոպուլյացիա։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Մեղրու շրջանի Ագարակ ավանի շրջակայքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազազ անատոլիական» հոդվածին։