Ասքանազ
ցեղային միություն
Ասքանազ (եբրայերեն Աշքենազ, աքքադերեն Իշքուզա), սկյութական հնագույն ցեղային միություն։ Մ.թ.ա. 8-րդ դ. Դարբանդի անցքով իջնելով դեպի հարավ՝ հաստատվում է Կուր գետի արգավանդ հարթավայրերում, մոտավորապես Շակաշեն գավառի շրջանում։ Աստվածաշնչում Ասքանազ հիշատակվում է (Երեմիա, ԾԱ, 27) իբրև զորեղ թագավորություև, Միննի (Մաննա) և Արարադ (Ուրարտու) երկրների հարևանությամբ։ Մ.թ.ա. 7-րդ դ., Ասորեստանի դեմ մղած պայքարում, հաճախ միացել է Ուրարտուին, Մաննային և Մարաստանին, մասնակցել Նինվեի գրավմանը (մ.թ.ա. 612 թ)։ Ասորեստանյան արձանագրություններում պահպանվել են Ասքանազի Պարտատուա և Իշպակա, իսկ հույն պատմիչ Հերոդոտոսի մոտ՝ Պրոտոթիոս և Մադիաս թագավորների անունները։ Աստվածաշնչի հայ հիև մեկնիչները Գամերի որդի Ասքանազիև ճանաչում են իբրև Հայոց նահապետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 598)։ |