ՀՀ մեքենաշինություն և մետաղամշակում

Մեքենաշինություն և մետաղամշակում։ Մեքենաշինությունը և մետաղամշակումը նախկին ՀԽՍՀ արդյունաբերության առաջատար ճյուղն էր, որին 1987 թվականին բաժին է ընկել արդյունաբերական համախառն արտադրանքի 32,5%-ը ։ Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարիի սկզբին Երևանում գործել են Տեր-Ավետիքյան եղբայրների և Հախվերդյանի մեխանիկական գործարանները, Վ. Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ Վ. Հեքիմյանի մեխանիկ փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվել է թուջաձուլ-մեխանիկական գործարանի, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների մեխանիկական արհեստանոցները և այլն։ 1920-1928 թվականին մասնավոր արհեստանոցներն ընդգրկվել են արդյունաբերական կոոպերացիայի մեջ։ Վերականգնվել են Երևանի և Գյումրիի մեխանիկական գործարանները, սկսվել է Տեր-Ավեաիքյան եղբայրների անվան հաստոցաշինական, ավտոնորոգման, էլեկտրամեքենաշինարարական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շիևարարությունը։ 1928 թվականին հանրապետության մեքենաշինարարական արտադրանքի ծավալը հասել է 1913 թվականի մակարդակին, իսկ 1940 թվականին 15 անգամ գերազանցել այն։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին հանրապետությունում թողարկվել է հիմնականում ռազմական արտադրանք։ Կառուցվել են Երևանի շարժիչանորոգման, լայն սպառման մետաղե ապրանքների, կաբելի գործարանները, սկզբնավորվել են հաստոցաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրամեքենաշինությունը և այլ ճյուղեր։ Հետպատերազմյան շրջանում շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրաճշգրիտ սարքերի, Վանաձորի «Ավտոգենմաշ», Գյումրիի հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշինական և այլ գործարաններ, ստեղծվել և զարգացել են մեքենաշինության նոր՝ էլեկտրոնային, ռադիոտեխնիկական, ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշինական արդյունաբերական ճյուղերը։ 1970-85 թվականին ՀՀ-ում զարգացել են մեքենաշինության համեմատաբար աշխատատար, միաժամանակ քիչ նյութատար և էներգատար ճյուղերն ու ենթաճյուղերը։ Ստեղծվել են արդյունաբերական համալիրներ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Գավառում և այլուր, Երևանի մաթեմատիկական մեքենաների, համալիր էլեկտրասարքավորումների և այլ ԳՀԻ-ներ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից ավերվել են Գյումրիի հղկող հաստոցների, դարբնոցամամլիչային սարքավորումների, «Անալիտիկսարք», Վանաձորի ճշգրիտ հաստոցների, «Տեխնոսարք», Սպիտակի վերելակաշին., Ստեփանավանի բարձր հաճախականության սարքերի և այլ գործարաններ։ Այս ձեռնարկությունների որոշ մասը 1990-91 թվականին արդեն վերսկսել է գործել արտադրական կարողությունների 60-80 %-ի չափով։ ԽՍՀՄ հանրապետությունների միջև տնտեսական կապերի խզման հետևանքով սակայն մեծ չափով կրճատվել է արտադրանքի թողարկումը։ 1991 թվականին մեքենաշինության արտադրանքի ծավալը կազմել է 1990 թվականի 98,6 %-ը, 1992 թվականին՝ 40,6 %-ը։ Ներկայումս մեքենաշինարարական արդյունաբերության մեջ ձևավորվել են գերակա ուղղություններ, որոնց արտադրանքը հիմնված է գիտատար ու սակավ նյութատար տեխնոլոգիաների վրա և մրցունակ է արտաքին շուկաներում՝ հաստոցագործիքաշինության ոլորտում՝ թվածրագրային համակարգերով հանդերձված հաստոցներն ու մշակող կենտրոնները, ոչ սերիական արտադրության որոշ հաստոցներ և հոսքային գծեր, ավտոգենային սարքավորումները, էլեկտրատեխնիկական համալիրում՝ կա 272 Վանաձորում հավաքվող «Չինվան» մակնիշի տրակտորներ տարող, լուսատեխնիկական սարքավորումները, էլեկտրական լարերը, սարքաշինարարական ու էլեկտրոնային ոլորտում՝ թվածրագրային ղեկավարման, հսկիչ և չափիչ սարքերը, տարբեր տիպի ռելեները։ Մասնավորեցումից հետո վերագործարկվել են բավական մեծ թվով մեքենաշինական ձեռնարկություններ՝ «էլեկտրաապարատներ», Արթիկի «Ստեկլոմաշ», Վանաձորի «Ավտոգեն-Մ», «Սևանի կատարող սարքեր» և այլն։ Մասնավորեցվել են նաև «Ալմաստ», «Արաքս», «Օրբիտա», «Քարամշակման մեքենա» և Ապարանի «Արագած» ընկերությունները, որոնք «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ի շնորհիվ վերագործարկվել են, և վերսկսվել են հանրապետությունում առաջնային դիրքեր ունեցող ալմաստափոշիների, կտրող գործիքների, ինչպես նաև քարհատ մեքենաների արտադրությունները, որոնք պահանջարկ ունեն ոչ միայն ներքին, այլև ԱՊՀ շուկայում։ Վերջին 4 տարում ՀՀ-ի էլեկտրոնային և ճշգրիտ մեքենաշինության ոլորտում արտահանման ծավալն աճել է տարեկան միջինը 120 %-ով։ Անհատ, հաստոցների և հոսքագծերի արտադրման բնագավառում բավական հաջող է գործում «Ինտերստանոկ» ԲԲԸ-ն։ Վանաձորի «Չինվան» հայ-չինական համատեղ ընկերությունը Չինաստանից ներկրված պահեստամասերով հավաքում է փոքր տրակտորներ։ Երևանի «Մշակ» ՓԲԸ-ն թողարկում է համակարգչային թվածրագրային ղեկավարման համակարգով բարձր արտադրողականությամբ հաստոցներ մշակող կենտրոններ, ինչպես նաև տարբեր հաստոցների էլեկտրոնային համակարգեր ու լրակագմային սարքավորումներ։ Հանրապետության էլեկտրատեխ. բնագավառի ամենախոշոր ձեռնարկություններից է «Արմենմոտոր» ՓԲԸ-ն (Երևան, կազմավորվել է «Հայէլեկտրո» գործարանի հիմքի վրա)։ Թողարկում է միջին և փոքր չափերի եռաֆազ ու միաֆազ ասինխրոն շարժիչներ, սերվոշարժիչներ, էլեկտր, կենտրոնախույս պոմպեր, շարժ, գեներատորներ, միկրոշարժիչներ և կենցաղային էլեկտր, իրեր։ Ընկերության արտադրանքի զգալի մասն իրացվում է արտաքին շուկայում (ԱՄՆ, Կանադա, ԱՊՀ)։ Երևանի «Աստրա» ընկերությունն արտադրում է պտտվողծակող գործիքներ, որոնք արտահանվում են ԱՊՀ երկրներ, Մերձավոր Արևելք, Եվրոպա, Չինաստան, Արգենտինա և այլն։ «Գոհար» ԲԲԸ-ն պատրաստում է բարձր ճշգրտության մամլակաղապարներ և դրոշմներ։ Արտադրանքը մեծ պահանջարկ ունի ոչ միայն ներքին շուկայում, այլև ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ ՀՀ խոշոր մեքենաշինական ձեռնարկություններից Երևանի «Մարս» գործարանը «Գույք պարտքի դիմաց» ծրագրով հանձնվել է ՌԴ-ին՝ ներդրումներ կատարելու պայմանով, սակայն այն դեռևս չի վերագործարկվել (2011)։ Հանրապետությունում առկա արտադրական բազայի, գիտական ու մասնագիտական ներուժի հիման վրա հնարավոր է ապահովել մեքենաշինական համալիրի զարգացումը՝ հատկապես ոչ էներգատար, ոչ հումքատար և առավել գիտատար սարքաշինարարական ու էլեկտրոնային ոլորտներում. Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ Վ. Հեքիմյանի մեխ-փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվել է թուջաձուլ-մեխանիկական գործարանի, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների մեխանիկական արհեստանոցները և այլն։ 1920-28 թվականին մասնավոր արհեստանոցներն ընդգրկվել են արդյունաբերական կոոպերացիայի մեջ։ Վերականգնվել են Երևանի և Գյումրիի մեխանիկական գործարանները, սկսվել է Տեր-Ավեաիքյան եղբայրների անվան հաստոցա-շինական, ավտոնորոգման, էլեկտրամեքենաշինական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շինարարները։ 1928 թվականին հանրապետության մեքենաշինական արտադրանքի ծավալը հասել է 1913 թվականի մակարդակին, իսկ 1940 թվականին 15 անգամ գերազանցել այն։ Հայրեն, մեծ պատերազմի (1941-1945) տարիներին հանրապետությունում թողարկվել է հիմնականում ռազմական արտադրանք։ Կառուցվել են Երևանի շարժիչանորոգման, լայն սպառման մետաղե ապրանքների, կաբելի գործարանները, սկզբնավորվել են հաստոցաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրամեքենաշինությունը և այլ ճյուղեր։

ԵրԱզ-762 մակնիշի ավտոմեքենա

Հետպատերազմյան շրջանում շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրաճշգրիտ սարքերի, Վանաձորի «Ավտոգենմաշ», Գյումրիի հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշինական և այլ գործարաններ, ստեղծվել և զարգացել են մեքենաշինության նոր՝ էլեկտրոնային, ռադիոտեխնիկական, ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշինական արդյան ճյուղերը։ 1970-1985 թվականին ՀՀ-ում զարգացել են մեքենաշինության համեմատաբար աշխատատար, միաժամանակ քիչ նյութատար և էներգատար ճյուղերն ու ենթաճյուղերը։ Ստեղծվել են արդյունաբերական համալիրներ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Գավառում և այլուր, Երևանի մաթեմատիկական մեքենաների, համալիր էլեկտրասարքավորումների և այլ ԳՀԻ-ներ։ 1988 թվականի դեկտեմբերի 7երկրաշարժից ավերվել են Գյումրիի հղկող հաստոցների, դարբնոցամամլիչային սարքավորումների, «Անալիտիկսարք», Վանաձորի ճշգրիտ հաստոցների, «Տեխնոսարք», Սպիտակի վերելակաշին., Ստեփանավանի բարձր հաճախականության սարքերի և այլ գործարաններ։ Այս ձեռնարկությունների որոշ մասը 1990-1991 թվականին արդեն վերսկսել է գործել արտադրական կարողությունների 60-80 %-ի չափով։ ԽՍՀՄ հանրապետությունների միջև տնտեսական կապերի խզման հետևանքով սակայն մեծ չափով կրճատվել է արտադրանքի թողարկումը։

1998 թվականին մեքենաշինության արտադրանքի ծավալը կազմել է 1990 թվականի 98,6 %-ը, 1992 թվականին՝ 40,6 %-ը։ Ներկայումս մեքենաշինական արդյունաբերության մեջ ձևավորվել են գերակա ուղղություններ, որոնց արտադրանքը հիմնված է գիտատար ու սակավ նյութատար տեխնոլոգիաների վրա և մրցունակ է արտաքին շուկաներում՝ հաստոցագործիքաշինության ոլորտում՝ թվածրագրային համակարգերով հանդերձված հաստոցներն ու մշակող կենտրոնները, ոչ սերիական արտադրության որոշ հաստոցներ և հոսքային գծեր, ավտոգենային սարքավորումները, էլեկտրատեխ. համալիրում՝ կա 272 Վանաձորում հավաքվող «Չինվան» մակնիշի տրակտորներ տարող, լուսատեխնիկական սարքավորումները, էլեկտր, լարերը, սարքաշինական ու էլեկտրոնային ոլորտում՝ թվածրագրային ղեկավարման, հսկիչ և չափիչ սարքերը, տարբեր տիպի ռելեները։ Մասնավորեցումից հետո վերագործարկվել են բավական մեծ թվով մեքենաշինական ձեռնարկություններ՝ «էլեկտրաապարատներ», Արթիկի «Ստեկլոմաշ», Վանաձորի «Ավտոգեն-Մ», «Սևանի կատարող սարքեր» և այլն։ Մասնավորեցվել են նաև «Ալմաստ», «Արաքս», «Օրբիտա», «Քարմշակմեքենա» և Ապարանի «Արագած» ընկերությունները, որոնք «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ի շնորհիվ վերագործարկվել են, և վերսկսվել են հանրապետությունում առաջնային դիրքեր ունեցող ալմաստափոշիների, կտրող գործիքների, ինչպես նաև քարհատ մեքենաների արտադրությունները, որոնք պահանջարկ ունեն ոչ միայն ներքին, այլև ԱՊՀ շուկայում։ Վերջին 4 տարում ՀՀ-ի էլեկտրոնային և ճշգրիտ մեքենաշինության ոլորտում արտահանման ծավալն աճել է տարեկան միջինը 120 %-ով։ Անհատ, հաստոցների և հոսքագծերի արտադրման բնագավառում բավական հաջող է գործում «Ինտերստանոկ» ԲԲԸ-ն։ Վանաձորի «Չինվան» հայ-չինական համատեղ ընկերությունը Չինաստանից ներկրված պահեստամասերով հավաքում է փոքր տրակտորներ։ Երևանի «Մշակ» ՓԲԸ-ն թողարկում է համակարգչային թվածրագրային ղեկավարման համակարգով բարձր արտադրողականությամբ հաստոցներ մշակող կենտրոններ, ինչպես նաև տարբեր հաստոցների էլեկտրոնային համակարգեր ու լրակագմային սարքավորումներ։ Հանրապետության էլեկտրատեխ. բնագավառի ամենախոշոր ձեռնարկություններից է «Արմենմոտոր» ՓԲԸ-ն (Երևան, կազմավորվել է «Հայէլեկտրո» գործարանի հիմքի վրա)։ Թողարկում է միջին և փոքր չափերի եռաֆազ ու միաֆազ ասինխրոն շարժիչներ, սերվոշարժիչներ, էլեկտրական կենտրոնախույս պոմպեր, շարժական գեներատորներ, միկրոշարժիչներ և կենցաղային էլեկտրական իրեր։ Ընկերության արտադրանքի զգալի մասն իրացվում է արտաքին շուկայում (ԱՄՆ, Կանադա, ԱՊՀ)։ Երևանի «Աստրա» ընկերությունն արտադրում է պտտվողծակող գործիքներ, որոնք արտահանվում են ԱՊՀ երկրներ, Մերձավոր Արևելք, Եվրոպա, Չինաստան, Արգենտինա և այլն։ «Գոհար» ԲԲԸ-ն պատրաստում է բարձր ճշգրտության մամլակաղապարներ և դրոշմներ։ Արտադրանքը մեծ պահանջարկ ունի ոչ միայն ներքին շուկայում, այլև ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ ՀՀ խոշոր մեքենաշինական ձեռնարկություններից Երևանի «Մարս» գործարանը «Գույք պարտքի դիմաց» ծրագրով հանձնվել է ՌԴ-ին՝ ներդրումներ կատարելու պայմանով, սակայն այն դեռևս չի վերագործարկվել (2011)։ Հանրապետությունում առկա արտադրական բազայի, գիտական ու մասնագիտական ներուժի հիման վրա հնարավոր է ապահովել մեքենաշինական համալիրի զարգացումը՝ հատկապես ոչ էներգատար, ոչ հումքատար և առավել գիտատար սարքաշինական ու էլեկտրոնային ոլորտներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։