Գրիգորի Կարագուլյան

հայ մաթեմատիկոս

Գրիգորի Արտաշեսի Կարագուլյան (հունվարի 17, 1962(1962-01-17)[1], Վալե, Վրաստան), հայ մաթեմատիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (2002):

Գրիգորի Կարագուլյան
Ծնվել էհունվարի 17, 1962(1962-01-17)[1] (62 տարեկան)
Վալե, Վրաստան
Քաղաքացիություն Վրացական ԽՍՀ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Հայաստանի ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1984)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2002)
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Գրիգորի Կարագուլյանը ծնվել է 1962 թվականին Վրաստանի Վալե քաղաքում։ 1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը[2]։ 1989-2004 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում, եղել է կրտսեր, ավագ գիտաշխատող։ 2002 թվականին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում («Եռանկյունաչափական և ընդհանուր օրթոգոնալ շարքերի զուգամիտության և հանրագումարելիության մասին», Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ, Մոսկվա, 2002)։ Միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 2000-2006 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դոցենտ, 2006 թվականից՝ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դոցենտ[3], 2014 թվականից՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի իրական անալիզի բաժնի վարիչ[4]։

Աշխատանքները վերաբերում են օրթոգոնալ շարքերի զուգամիտությանը, եռանկյունաչափական և օրթոգոնալ Ֆուրյեի շարքերի զուգամիտությանն ու հանրագումարելիությանը։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9216
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Գրիգորի Արտաշեսի Կարագուլյան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  4. «Grigori Karagulyan | Institute of Mathematics». math.sci.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  5. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել