Կարո Ալվարյան

հայ դերասան
(Վերահղված է Կ. Ալվարյանից)

Կարո Սողոմոնի Ալվարյան (ապրիլի 24 (մայիսի 6), 1895[1], Ախալցխա - հոկտեմբերի 19, 1963(1963-10-19)[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ռեժիսոր, դերասան, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954)։

Կարո Ալվարյան
Ծնվել էապրիլի 24 (մայիսի 6), 1895[1]
ԾննդավայրԱխալցխա
Մահացել էհոկտեմբերի 19, 1963(1963-10-19)[1] (68 տարեկան)
Մահվան վայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունՄոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա (1925)[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան (1925)։ 1925-1947 թթ. (ընդհատումով)՝ Թիֆլիսի, Բաքվի հայկական, Լենինականի թատրոնների դերասան։ 1932 թ. կազմակերպել է Ստեփանակերտի (1932-1935, 1947-1963 թթ.՝ գլխավոր ռեժիսոր), 1935 թ.՝ Կիրովաբադի (1935-1936 թթ.) հայկական թատրոնները։

Բեմադրություններից են՝ Վ.Վաղարշյանի «Օղակում», Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» և այլն[2]։

Հիշատակ խմբագրել

Ստեփանակերտում կա Կարո Ալվարյանի անունով փողոց։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, 2-րդ հատոր, Երևան, 2007, էջ 57
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարո Ալվարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 191