Կրիստինա Խոյնովսկայա Լիսկևիչ

լեհ առագաստանավորդուհի, ճարտարագետ-նավաշինարար

Կրիստինա Խոյնովսկայա Լիսկևիչ (լեհ.՝ Krystyna Chojnowska-Liskiewicz, հուլիսի 15, 1936(1936-07-15)[1][2], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2] - հունիսի 12, 2021(2021-06-12)[2], Գդանսկ, Pomeranian Voivodeship, Լեհաստան), լեհ առագաստանավորդուհի և ճարտարագետ-նավաշինարար։ Առաջին կինն է, որ առագաստանավով, միայնակ կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն[3][4][5][6]։

Կրիստինա Խոյնովսկայա Լիսկևիչ
լեհ.՝ Krystyna Chojnowska-Liskiewicz
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 15, 1936(1936-07-15)[1][2]
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2]
Մահացել էհունիսի 12, 2021(2021-06-12)[2] (84 տարեկան)
Մահվան վայրԳդանսկ, Pomeranian Voivodeship, Լեհաստան
ԳերեզմանSrebrzysko Cemetery
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունGdańsk University of Technology?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
ԱմուսինWacław Liskiewicz?
Պարգևներ և
մրցանակներ
 Krystyna Chojnowska-Liskiewicz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրիստինա Խոյնովսկայան ծնվել է 1936 թվականին Վարշավայում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընտանիքով տեղափոխվել է Լեհաստանի հյուսիս՝ Օստրուդա։ 1953 թվականից ապրել է Գդանսկում։ Սովորել է Գդանսկի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ ավարտելուց հետո նախագծող է աշխատել Գդանսկի նավաշինարանում։ Այնտեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ[7]։

16 տարեկանից սկսել է զբաղվել առագաստային սպորտով։ 1960 թվականին դարձել է ղեկապետ, իսկ 1966 թվականին կապիտան և ստացել է առագաստանավ վարելու արտոնագիր։ Որպես կապիտան՝ Կրիստինան կատարել է 21 օվկիանոսային և ծովային ճանապարհորդություն, որոնցից երեքը եղել է զուտ կանացի անձնակազմով։ Մի քանի ճանապարհորդություն կատարել է ամուսնու հետ, որը նույնպես զբաղվել է առագաստային սպորտով։

Կրիստինա Խոյնովսկայա Լիսկևիչը հայտնի է, որպես առաջին կին, որ առագաստանով միայնակ պտտվել է աշխարհի շուրջը։ Ճանապարհորդությունը սկսել է «Mazurek» առագաստանավով 1976 թվականի փետրվարի 28-ին Լաս Պալմաս դե Գրան Կանարիա քաղաքից։ Անցնելով Բարբադոսի Բրիջթաունով, Բալբոայով, Տանոխայեով և Թահիտիով նա հասել է Սիդնեյ և առագաստանավը կանգնեցրել վերանորոգման[8]։ Ճանապահորդությունը շարունակելուց հետո Կրիստինան լուրջ հիվանդացել է։ Նրան Պորտլենդ Ռոուդսից օդանավով տեղափոխել են Կերնս։ Բոլոր դեպքերում նա շարունակել է ճանապարհորդությունը և 1977 թվականի դեկտեմբերի 2-ին հասել է Մոզամբիկի նեղուց։ Արդյունքում՝ 401 օրվա ընթացքում անցել է 31,166 ծովային մղոն և 1978 թվականի ապրիլի 21-ին հասել է ճամփորդության վերջնակետին։ Նրա նվաճումը գրանցվել է Գինեսսի ռեկորդների գրքում։

Գրականություն խմբագրել

  • Polnische Entdecker, Herausgeber: Polnisches Ministerium für Auswärtige Angelegenheiten, ISBN 83-89175-51-7, Seite 55 ff.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://podroze.onet.pl/ciekawe/zmarla-krystyna-chojnowska-liskiewicz-zeglarka-historia-rejsu-dookola-swiata/xn82k95
  3. «Кристина Хойновская-Лискевич: триумфальная женщина на борту яхты». proboating.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. List Of Solo Circumnavigators Արխիվացված 2018-05-16 Wayback Machine, from the Joshua Slocum Society International
  5. Solo Oceans Sailing & Racing Արխիվացված 2008-04-10 Wayback Machine from solocircumnavigation.com
  6. Joyon’s strength and skill shatters two solo records Արխիվացված 2006-02-22 Wayback Machine, from Telegraph Sport
  7. Яхтова верф ім. Д. Конрада Кореньовського gedanopedia.pl(լեհ.)
  8. З історії польського яхтингу: Христина Хойновська-Ліскевич tawernaskipperow.pl 07.03.2011(լեհ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիստինա Խոյնովսկայա Լիսկևիչ» հոդվածին։