Կրեպուսկուլյար ճառագայթներ

Մթնշաղային շողեր կամ կրեպուսկուլյար ճառագայթներ (անգլ.՝ crepuscular rays), արևի լույսի ճառագայթների անվանում, որոնք անցնում են ամպերի ճեղքերի կամ այլ առարկաների միջով և ձևավորում «լուսային սյուներ» կամ «ալիքներ»։ Մթնշաղային ճառագայթները տեսանելի են դառնում այն պատճառով, որ Արեգակից լուսավորված օդով տարածությունը հստակորեն առանձնացված է ստվերված տարածությունից։ Կրեպուսկուլյար ճառագայթներն իրենց բնույթով և տեսողականորեն շատ նման են հակակրեպուսկուլյար ճառագայթներին (անգլ.՝ anticrepuscular rays), սակայն ի տարբերություն նրանց՝ տեսանելի են Արեգակի կողմից և տեսողականորեն «դուրս են հոսում» մի կետից։

Մթնշաղային ճառագայթները մայրամուտին

Կրեպուսկուլյար ճառագայթները նկատելի են, երբ լույսի և մութի միջև հակադրությունն առավել ակնհայտ է։

Նկարագրություն խմբագրել

 
Հակոբի երազի բնապատկեր «Հակոբի սանդուղքով»[Ն 1]
նկարիչ՝ Միքաել Վիլման, մոտ 1691 թվական

եԱրեգակի ճառագայթները տարածվում են ուղիղ գծերով, սակայն երկրագնդի վրա այդ գծերի ելքի շնորհիվ նրանք նման են կոր աղեղների։ Հետևաբար, Արեգակից բխող ուղղագիծ կրեպուսկուլյար ճառագայթները կարող են նորից համախմբվել հակաարեգակնային կետում (անգլ.՝ antisolar point) և ձևավորել հակակրեպուսկուլյար ճառագայթներ։ Այսպիսով, մթնշաղային և հակամթնշաղային ճառագայթներն ունեն նույն բնույթը։ Դրանք տեսանելի են մթնոլորտում առկա տարբեր քիմիական միացությունների շնորհիվ։ Դիֆրակցիայի, արտացոլման և ցրման միջոցով այս քիմիական միացությունները մարդու աչքի համար տեսանելի են դարձնում կրեպուսկուլյար և հակակրեպուսկուլյար ճառագայթները։

Կրեպուսկուլյար ճառագայթները սովորաբար ունենում են կարմիր կամ դեղին երանգ, քանի որ մթնոլորտում քիմիական նյութերը ցրում են կարճալիք ճառագայթները (կապույտ և կանաչ) շատ ավելի լավ, քան երկարալիք ճառագայթները (կարմիր և դեղին

Ամենից հաճախ, մթնշաղային ճառագայթները լինում են, երբ արևի ճառագայթները մասամբ անցնում են որոշ խոչընդոտների, ինչպիսիք են ամպերը, լեռների գագաթները կամ ծառերի սաղարթները։ Մթնշաղային ճառագայթների երեք հիմնական ձև կա.

  • Լույսի շողեր, որոնք թափանցում են ցածր ամպերի բացվածքներով (լուսանցք)։ Հայտնի է նաև որպես «Հակոբի սանդուղք»։
  • Լույսի փնջեր (անգլ.՝ Beams of light), որոնք թեքվում են ամպերի ետևում
  • Գունատ, վարդագույն կամ կարմրավուն շողեր, որոնք դուրս են գալիս հորիզոնից ցածր մի կետից։ Նրանք հաճախ սխալմամբ շփոթում են լուսային (արևային) սյուների (անգլ.՝ light pillars) հետ։

Որոշ դեպքերում երկրորդ և երրորդ ձևերի ճառագայթները կարող են զուգակցել մի կետում և ստեղծել հակակորպուսկուլյար ճառագայթներ։

Կրեպուսկուլյար ճառագայթները երբեմն կարող են նաև տեսանելի լինել ջրի տակ, հատկապես արկտիկական տարածքներում՝ սառցակույտերի և սառույցի ճաքերի պատճառով։

Անվանումներ խմբագրել

  • «Հակոբի սանդուղք» (անգլ.՝ Jacob's Ladder).
  • «Արև, որը ջուր է քաշում»։ Հին հույները կարծում էին, որ արևի ճառագայթները ջուր են «փոխադրում» դեպի երկինք։ Այս ենթադրությունը գոլորշիացման գործընթացը նկարագրելու վաղ փորձ է։
  • «Արևի ձգաններ»։ Նավավարության տերմին, ըստ որի առագաստանավի կայմը շրջապատող ճամփորդական լարերը նույն կերպ են ձգվում։
  • «Մաուի ճոպան» (taura a Maui)։ Տերմինը ծագում է մաորիներ ցեղի լեգենդից, ըստ որի՝ Մաուի Պոտիկին (անգլ.՝ Maui Potiki) արևը կապել է պարաններով, որ երկարացնի օրվա տևողությունը[2]
  • «Արևի ճառագայթներ» (անգլ.՝ Sunbeams)
  • «Լուսային ճառագայթներ» (անգլ.՝ Light Rays)
  • «Դարպասներ դեպի դրախտ» (անգլ.՝ Gateways to Heaven)
  • «Աստիճաններ դեպի դրախտ» (անգլ.՝ Stairways to Heaven)
  • «Աստծո շողեր» (անգլ.՝ God Rays).

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. «Հակոբի սանդուղք» (եբրայերեն՝ סולם יעקב‎, Sulam Yaakov), Հակոբի երազի սանդուղք, որով միանում են Երկիրն ու Երկինքը։ Հակոբը (բիբլիական եբրայերեն՝ יַעֲקֹב - [Յակով]) Հին Կտակարանի կերպար է Ծննդոց Գրքից Ջրհեղեղից հետո և Մովսեսին Օրենքը տալուց առաջ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ծննդոց. 28:18-19
  2. McLintock, Alexander Hare; Bruce Grandison Biggs, M. A. (N Z. ); Taonga, New Zealand Ministry for Culture and Heritage Te Manatu. «MYTHS». An encyclopaedia of New Zealand, edited by A. H. McLintock, 1966. (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 4-ին.

Գրականություն խմբագրել

Հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրեպուսկուլյար ճառագայթներ» հոդվածին։