Կրասնոֆլոտսկայա փողոց (Ալուշտա)

փողոց Ալուշտայում

Կրասնոֆլոտսկայա փողոց (ռուս.՝ Улица Краснофлотская), փողոց Ղրիմի Ալուշտա քաղաքի կենտրոնում։ Սկիզբ է առնում Օկտյաբրսկայա փողոցից և ավարտվում նույն փողոցի մոտակայքում։ Երկարությունը 660 մետր է։

Կրասնոֆլոտսկայա փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էԱլուշտա
Երկարություն660 մետր
Փոստային ինդեքս298500

Նկարագրություն խմբագրել

Ալուշտա քաղաքի Կրասնոֆլոտսկայա փողոցը սկսվում է Օկտյաբրսկայա փողոցից և ավարտվում նույն փողոցի մոտակայքում։ Ձևավորում է Պրոֆեսորական անկյուն թաղամասը։ Փողոցում կա համարակալված 68 շինություն։ Երկարությունը 660 մետր է։

Կրասնոֆլոտսկայա փողոցի փոստային դասիչն է՝ 298500։

Կրասնոֆլոտսկայա փողոցը անցնում է Ալուշտայի մասնավոր հատվածի միջով։ Փողոցի տները շատ մոտ են միմյանց և ձևավորում են «Պրոֆեսորական անկյուն» կոչվող բնակելի հանգիստ թաղամասը[2]։

Փողոցում շատ են զբոսանքի համար նախատեսված փարթամ, կանաչ բուսականությամբ և բարձր ծառերով պուրակային գոտիները։ Այստեղ կան շատ հարմարավետ հյուրանոցներ և հանգստյան տներ, ինչպես նաև խոշոր առողջարան[2]։

Փողոցը մոտ է գտնվում Առափնյա փողոցին և քաղաքային լողափերին։ Մոտակա փողոցներում տարբեր ուղղություններով երթևեկում է հասարակական տրանսպորտը[2]։

Կրասնոֆլոտսկայա փողոցում է գտնվում ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Սերգեյ Սերգեև-Ցենսկու (Սերգեև, 1875-1958) հուշարձանը[3]։ Նրա կյանքը կապված է եղել Բանվորական (Պրոֆեսորական) անկյան հետ։ 1944 թվականին Ալուշտայի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն գրողին ժամանակավորապես հատկացրել է 1941 թվականին մահացած ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսեյ Բեկետովի առանձնատունը։ Այնտեղ ապրելով ավելի քան երկու տարի՝ Սերգեյ Սերգեև-Ցենսկին ավարտել է իր «Թնդանոթները խոսեցին» վեպը, գրել է «Իմ ծանոթությունը Ի. Ե. Ռեպինի հետ» հուշագրությունը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 «Алушта, ул. Краснофлотская».
  3. «Весь Крым - Алушта - Достопримечательности - Памятник С. Н. Сергеев-Ценский».
  4. «КРЫМ: ПРОФЕССОРСКИЙ УГОЛОК».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել