Կրապինա

քաղաք Խորվաթիայի հյուսիսում

Կրապինա (խորվ.՝ Krapina), քաղաք Խորվաթիայի հյուսիսում։ Կրապինսկո-Զագորսկայա ժուպանության վարչական կենտրոնն է և խոշորագույն քաղաքը։ Քաղաքի բնակչությունը կազմում է 4 471 մարդ (2011):

Քաղաք
Կրապինա
խորվ.՝ Krapina
Դրոշ
Vlag krapina.gif

Krapina 2.JPG
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունԿրապինսկո-Զագորսկայա
ՔաղաքապետԻոսիպ Խորվաթ
Մակերես47,53 կմ²
ԲԾՄ203±1 մ
Բնակչություն4 471 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 49
Փոստային ինդեքսներ49000
Պաշտոնական կայքkrapina.hr
##Կրապինա (Խորվաթիա)
Red pog.png
Կրապինա

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Կրապինա քաղաքը գտնվում է Զագրեբից 45 կմ դեպի հյուսիս և Վարաժդինից նույն հեռավորության վրա դեպի հարավ-արևմուտք։ Քաղաքից 15 կմ դեպի արևելք գտնվում է Լեպոգլավա քաղաքը, 20 կմ դեպի հարավ՝ Զաբոկ քաղաքը։ Քաղաքից 15 կմ դեպի հյուսիս Սլովենիայի սահմանն է։ Քաղաքի միջով անցնում է Զագրեբ-Կրապինա-Ցելե երկաթուղային մասնաճյուղը։

ՊատմությունԽմբագրել

Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1193 թվականին։ Միջնադարում քաղաքը եպիսկոպոսի նստավայրն էր։ 1647 թվականին կառուցվել է Կրապինայի մայր տաճարը։

Կրապինանա հիշատակվում է չեխ ժողովրդի մասին կրթության լեգենդում, որը նկարագրված է Պրոկոպի Սլաբոդա գրքում։ Այդ լեգենդի բովանդակությունը հիմնովին համապատասխանում է հռոմեական ժամանակագրությանը [1][2][3]։

1809 թվականին Կրապինայում ծնվել է խորվաթացի լեզվաբան Լյուդևիտ Գայը, ով ստեղծել է խորվաթական այբուբենը։

1899 թվականին Կրապինան համաշխարհային փառք է ձեռք բերել, երբ շրջակա խորվաթական քարանձավներում հնէաբան Դրագուտին Գորյանովիչ-Կրամբերգերը գտել է ավելի քան 800 ոսկորներ։

Տեսարժան վայրերԽմբագրել

 
Լյուդևիտ Գայի հուշարձանը
  • Ֆրանցիսկյան վանք - հիմնադրվել է 17-րդ դարում։
  • Մայր տաճար - կառուցվել է 1647 թվականին։
  • Մարիամ Երուսաղեմի եկեղեցի - կառուցվել է 1761 թվականին։
  • Լյուդևիտ Գայի թանգարան - գտնվում է հենց լեզվաբանի տանը։
  • Կրապինիայի նեանդերտալյան թանգարան [4][5]։
  • 23 կմ հեռավորության վրա գտնվում է Տրակոշչան ամրոցը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Флавий Вописк Сиракузянин. «История Августов». Проб. XXI. 2—3.
  2. Аврелий Виктор. О цезарях. XXXVII. 4.
  3. Евтропий. Бревиарий от основания города. IX. 17. 2.
  4. Древнейшие болезни человечества
  5. Неандертальцам стоило бы посещать онколога...

Արտաքին հղումներԽմբագրել