Տրակոշչանի ամրոց (խորվ.՝ Trakošćan), ամրոց Խորվաթիայի Հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում՝ Սլովենիայի սահմանի շրջակայքում[1]։

Տրակոշչան
Trakošćan
Նկարագրություն
Տեսակպաշտպանական ամրություն
ՏեղագրությունԽորվաթիա Խորվաթիա
Վարչական միավորBednja?
ԵրկիրԽորվաթիա
Կառուցված1840-1852 թվականներ
ԿայքՊաշտոնական կայք
Քարտեզ
Քարտեզ
 Trakošćan Castle Վիքիպահեստում

Համարվում է զբոսաշրջային և պատմամշակութային կարևոր օբյեկտ Խորվաթիայի տարածքում։ Այն կառուցվել է միջնադարյան խորվաթական ճարտարապետական ոճով[1]։

Պատմություն խմբագրել

Տրակոշչանի ամրոցի մասին առաջին գրավոր հիշատակումները թվագրվում են զարգացած միջնադարին՝ 14-րդ դարի 1334 թվականին։ 14-րդ դարի վերջում այս ամրոցի տարածքը պատկանում էր Ցելիեի կոմսերին։ Փոքր ամրոցը ծառայել է, որպես ռազմավարական դիտակետ։

16-րդ դարում ամրոցն ունեցել է երկու կալվածատերեր։ Ներկայիս ամրոցը կառուցվել է 19-րդ դարում՝ նեոգոթական ճարտարապետական ոճով։ Այստեղ պահպանված են խորվաթական միջնադարյան ճարտարապետական տարրերը։

Ներկայումս ամրոցում գործում է նաև թանգարանային համալիր, որտեղ ներկայացվում են ռազմական ցուցանմուշներ։ Բացի այդ Տրակոշչանի թանգարանում ներկայացվում են նաև ամրոցի հայտնի կալվածատերերի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների լուսանկարները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Տրակոշչանի վաղ միջնադարյան ամրոցի և ներկայումս այստեղ գործող թանգարանային համալիրի մասին». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրակոշչան» հոդվածին։