Կրակմարիչ, սկսվող հրդեհը հատուկ միջոցներով (քիմիական փրփուր, ածխաթթու, օդա-մեխանիկական փրփուրներ, փոշիներ, ջուր և այլն) կրակ կամ հրդեհ մարելու սարք։ Առավել տարածված են քիմական փրփրային կրակմարիչները։ Դրանք 1-100 դմ3 տարողությամբ գլանաձև անոթներ են՝ գործարկման հարմարանքով և անոթի ներսում գտնվող ապակե կոլբայով (երբեմն երկու)։

Կրակմարիչ

Անոթը պարունակում է լիցքի հիմնային (նատրիումի բիկարբոնատի լուծույթ), իսկ ապակե կոլբան՝ թթվային մաս։ Վերջինս ռեակցիայի մեջ է մտնում հիմնային մասի հետ՝ կրակմարիչը գործողության մեջ դնելիս։ Ռեակցիայի հետևանքով անջատվում է ածխաթթու գազ, և առաջանում է փրփուր, որն ածխաթթու գազի ճնշմամբ դուրս է մղվում գլխադիրի միջով։

Փրփրային կրակմարիչներով մարում են նավթամթերքների և պինդ նյութերի հրդեհները։ Դրանցով չի կարելի մարել հոսանքի տակ գտնվող էլեկտրասարքավորումների և որոշ քիմիական նյութերի (սպիրտներ, ալկալիական մետաղներ և այլն) հրդեհները։ Էլեկտրասարքավորումների և ներքին այրման շարժիչների հրդեհները մարելու համար օգտագործում են ածխաթթվային կրակմարիչներ, որոնց համար աշխատանքային ճնշումը նախատեսված է 15 Մն/մ2 (150 Կգ/սմ2)։ Մյուս բոլոր կրակմարիչներում ճնշումը չի գերազանցում 2 Մն/մ2 (20 Կգ/uմ2

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 673