Կուրոիսի (ճապ.՝ 黒石市 Kuroishi-shi), քաղաք Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայում։

Բնակավայր
Կուրոիսի
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էհուլիսի 1, 1954 թ.
Մակերես217,05 կմ²
Բնակչություն31 604 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9 և JST?
Պաշտոնական կայքcity.kuroishi.aomori.jp(ճապոներեն)
Կուրոիսի (Ճապոնիա)##
Կուրոիսի (Ճապոնիա)
Կուրոիսիի քաղաքապետարան
Աոնի օնսենը Կուրոիսիի լեռներում

2017 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 32 260, իսկ բնակչության խտությունը՝ 150 մարդ/կմ2։ Քաղաքը զբաղեցնում է 217,05 կմ2 տարածք։

Աշխարհագրություն խմբագրել

Կուրոիսին գտնվում է Աոմորի պրեֆեկտուրայի արևմտյան հատվածում։ Քաղաքի որոշ հատվածներ գտնվում են Կուրոիսի Օնսենկյո պրեֆեկտուրական ազգային պարկի սահմաններում։

Կլիմա խմբագրել

Քաղաքի կլիման խոնավ ցամաքային է։ Բնութագրվում է տաք, կարճ ամառներով և երկար ու ցուրտ, նաև ձնառատ ձմեռներով։ Կուրոիսիի միջին տարեկան ջերմաստիճանը 9.6 °C է։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 1343 մմ։ Սեպտեմբերը համարվում է ամենախոնավ ամիսը։ Ամենատաք ամիսն է համարվում օգոստոսը (23.3 °C), իսկ ամենացուրտը՝ հունվարը (-2.9 °C)[2]:

Հարևան բնակավայրեր խմբագրել

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչության շարժը ներկայացված է աղյուսակում[3]։

Տարեթիվ Բնակչության թիվ
1970 37,690
1980 40,755
1990 39,213
2000 39,059
2010 36,132

Կրթություն խմբագրել

Կուրոիսիում առկա են 9 տարրական հանրային դպրոցներ և 2 ավագ դպրոց։ Քաղաքում կա նաև հատում կրթական ավագ դպրոց, որը կարգավորվում է պրեֆեկտուրայի կողմից։

Տրանսպորտ խմբագրել

Երկաթուղի խմբագրել

Մայրուղիներ խմբագրել

102 համարի մայրուղի
394 համարի մայրուղի

Քույր քաղաքներ խմբագրել

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Կուրոիսի Նեպոտա փառատոն
  • Նակամատի Կոմիսե փողոց
  • Նականո Միմիձի լեռ
  • Ցուգարու ազգային արվեստի կենտրոն

Հայտնի անձինք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 統計一覧|青森県庁ウェブサイト Aomori Prefectural Government (яп.)
  2. Kuroishi climate data
  3. Kuroishi population statistics
  4. «US-Japan Sister Cities by State». Asia Matters for America (English). Honolulu, HI: East-West Center. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Yeongcheon official home page». Sister cities (English). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Քաղաքի պաշտոնական կայք (ճապոներեն)