Կուպալինկա, բելառուսական ժողովրդական երգ։ Ամենամեծ համբավը ստացել է 1921 թվականի «На Купалле» պիեսի բեմական տարբերակը, որտեղ Միխայիլ Չարոտի խոսքերը ժողովրդական երգի տեքստի աննշան հեղինակային վերամշակում են, իսկ Վլադիմիր Տերավսկին երաժշտությունը գրել է բելառուսական ժողովրդական մեղեդիների հիման վրա։

«Կուպալինկա»
Купалинка
ի երգը
Թողարկված1921
Ժանրբելառուսական ժողովրդական երգ
Լեզուբելառուսերեն
ԿոմպոզիտորՎլադիմիր Տերավսկի

Երգի սյուժեն խմբագրել

Երգը պատմում է մի աղջկա մասին, ում մայրը «Կուպալինկա՝ մութ գիշերն» է։ Աղջիկը կտրում է վարդի ճյուղերը, որոնք ծակում են նրա «սպիտակ ձեռքերը», իսկ հետո ճյուղերից ծաղկեպսակ է հյուսում իր համար Իվան Կուպալայի տոնին։

Երգի ժողովրդական տարբերակներում սովորաբար զրույց է տեղի ունենում աղջկա և տղայի միջև։ Աղջիկը՝ Կուպալոչկան (Կուպալենկա, Կուպալ-նոչկա, Աննա կամ Գաննա) անձնավորում է տոնի նախօրեի երեկոն և գիշերը, իսկ տղան՝ Կուպալան (Իվանը) անձնավորում է ինքնին տոնը կամ դրա առավոտը[1]։ Երգը կապված է տոնի համար ծաղկեպսակներ պատրաստելու ծեսի հետ։ Ծաղկեպսակն ինքնին ծառայում էր ոչ միայն որպես աղջկա զարդարանք, այլև դրա օգնությամբ նրանք գուշակում էին նշանվածին, ծաղկեպսակը փոխանակում էին տղայի հետ, ինչը նշանակում էր համաձայնություն նրա հետ արագ ամուսնության։ Ծաղկեպսակ պատրաստելը հատուկ ծես է, որը կարգավորում է կատարողների (սովորաբար աղջիկների, կանանց) կազմը, հյուսելու ծիսական ժամանակը և վայրը, ծաղկեպսակի քանակը, չափն ու ձևը, հյուսելու եղանակը, լրացուցիչ զարդարանքները (թելեր, ժապավեններ, սխտոր և այլն)։

Ժողովրդական երգի տարբերակները հաճախ սկսվում էին «Կուպալինկա, փոքրիկ գիշեր» տողով («Купалінька, ноч малінька», «Купаленька, ноч маленька»), որը բնորոշ է Կուպալայի մի շարք երգերի[2]։

Մեր ժամանակներում հայտնվել են նոր «ժողովրդական» մեկնաբանություններ, որոնք պնդում են, որ, իբր, բնօրինակ ժողովրդական երգի որոշ տարբերակներում հնչել է բելառուսական հողերում քրիստոնեության ձևավորման շրջանի իրավիճակը։ Այդ օրերին եկեղեցու ղեկավարությունը ակտիվորեն վերացրեց հեթանոսական Կուպալլե տոնը նշելու ավանդույթը, որի ժամանակ երիտասարդները առասպելական ծաղկող պտեր փնտրելու նպատակով գիշերը գնում էին անտառ։ Տոնի գիշերը քահանաները շրջում էին տնետուն՝ ստուգելու, թե արդյոք բոլորը տանը են, իսկ մայրը, դստեր բացակայությունն արդարացնելու համար, հայտնում է, որ, թեև մութ է, սակայն իր աղջիկը այգում ծաղիկները մաքրում է մոլախոտերից[3]։

Բեմական տարբերակի պատմություն խմբագրել

1921 թվականին բանաստեղծ Միխաս Չարոտը բելառուսական դրամատիկական թատրոնի համար գրել է «На Купалье[be]) երաժշտական պիեսը, որն այն ժամանակ ազգային երգացանկի կարիք ուներ։ Ներկայացման երաժշտությունը ստեղծել է բանահավաք և կոմպոզիտոր Վլադիմիր Տերավսկին։ Չարոտը պիեսի մեջ իր մշակմամբ մտցրել է մի շարք ժողովրդական երգեր, այդ թվում՝ «Կուպալինկան»։ Միայն 1920-ականներին պիեսը ներկայացվել է ավելի քան 400 անգամ, և դրանից շատ երգեր մեծ տարածում են գտել ժողովրդի մեջ։

«Կուպալինկա» երգը, որը ներկայացման երաժշտական նվագակցության մի հատված է, կատարել է գլխավոր հերոս Ալեսյան։ Նրան մարմնավորում էր ոչ պրոֆեսիոնալ դերասանուհի Ալեքսանդրա Ալեքսանդրովիչը, ում անպատասխան սիրահարված էր Միխաս Չարոտը, և որին նա ցանկանում էր նվիրել այս երգը[4]։ Երգի երկու ստեղծողները՝ Միխաս Չարոտը և Վլադիմիր Տերավսկին 1937-1938 թվականների ստալինյան բռնաճնշումների ժամանակ ձերբակալվել և մահապատժի են ենթարկվել[5]։ Նրանց ձերբակալությունից անմիջապես հետո պիեսը հանվեց թատրոնի խաղացանկից, իսկ բանաստեղծի և կոմպոզիտորի անունները երկար տարիներ մոռացության մատնվեցին։

Փառք խմբագրել

«Կուպալինկան» դարձել է ամենաճանաչված երգերից մեկը Խորհրդային Բելառուսում և ԽՍՀՄ այլ հանրապետություններում և ավելի քան մեկ դար անց չի կորցրել ժողովրդականությունը[6]։

Երգը կատարել են բելառուսական գրեթե բոլոր երաժշտական խմբերը, այդ թվում՝ Պեսնյարին[7] և Սյաբրին, ինչպես նաև բազմաթիվ կատարողներ այլ երկրներից, օրինակ՝ Դիփ Փարփլը[8] և Տարյա Տուրունեն։

Երգն ակտիվորեն օգտագործվել է 2020 թվականին Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бессонов П. А. Белорусские песни, с подробными объяснениями их творчества и языка, с очерками народного обряда, обычая и всего быта — М.: Типография Бехметева, 1871
  2. Костюковец Л. Купальские песни шумилинского района витебской области, записанные в фольклорной. Экспедиции 2010 года Արխիվացված 2020-07-26 Wayback Machine // Фалькларыстычныя даследаванні :Кантэкст. Тыпалогія. Сувязі : зб. навук. арт. Вып. 8 — Мінск : Права i эканомiка, 2011. — С. 146–180
  3. «Купалiнка» (Белорусские Песняры)(չաշխատող հղում)
  4. Рублевская Л. Пьесу «На Купалле» Михась Чарот написал для любимой девушки Արխիվացված 2020-09-26 Wayback Machine // «Беларусь сегодня», 4 мая 2018
  5. «Жертвы политического террора в СССР. Куделько-Чарот Михаил Семенович». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. 10 песен, которым в новом году исполняется 100 лет и которые до сих пор находят своих слушателей Արխիվացված 2022-11-21 Wayback Machine (tunnel.ru)
  7. «Песняры — Купалiнка». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  8. «Don Airey (Deep Purple) — Kupalinka (live in Miensk, 2011)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  9.   Мята — Купалінка ( LIVE 2020 )

Արտաքին հղումներ խմբագրել