Բանագիտություն, ֆոլկլորագիտություն, բանասիրական գիտությունների բնագավառ, որի ուսումնասիրության առարկան ժողովրդական բանահյուսությունն է։

Պատմություն խմբագրել

Իբրև առանձին գիտություն ձևավորվել է 19–րդ դարի առաջին տասնամյակներին, համեմատական լեզվաբանության հետ գրեթե միաժամանակ։ Բանագիտության հիմնադիրներից են գերմանացի Գրիմ եղբայրները, հատկապես Յակոբ Գրիմմը, որն իր «Գերմանական առասպելաբանություն» (1835 թվական) գրքով հիմնադրեց համեմատական առասպելաբանությունը կամ առասպելաբանական դպրոցը։ Վերջինս ունեցել է իր հետևորդները տարբեր երկրներում։ Յակոբ Գրիմմը և նրա տեսության հետևորդները ժողովրդաբանահյուսության տարբեր ժանրերի ստեղծագործությունների մեջ տեսնում էին իրենց ժողովրդի ազգային ոգու, նրա վաղ անցյալի կամ հնդեվրոպական նախաժողովրդի վաղընջական կենցաղի կենդանի հիշատակները։

19–րդ դարի կեսերին բանագիտության հետազոտությունը դուրս եկավ հնդեվրոպաբանության շրջանակներից։ Ստեղծվեց փոխառնությունների դպրոցը, որի հիմնադիրն է գերմանացի աբեելագետ Թեոդոր Բենֆեյը՝ «Պան– չատանտրա» (1859 թվական) աշխատությամբ։ Վերջինս հին հնդկական (մ․ թ․ 3-րդ դար) առակների և զրույցների ժողովածու է՝ շատ նման եվրոպական և ոչ եվրոպական ժողովուրդների հեքիաթներին։ Բենֆեյի կարծիքով այդ զրույցները 6-րդ դարում Հնդկաստանից անցել են Իրան, 8-րդ դարում՝ արաբներին, ապա Իսպանիայի միջոցով՝ Եվրոպա։ Սյուժեների նմանությունը, հակառակ առասպելաբանական դպրոցի, Բենֆեյը բացատրում էր ոչ թե ժողովուրդների ցեղակցությամբ, այլ նրանց մշակութապատմական առնչություններով, փոխառնությամբ։ Բենֆեյի փոխառնությունների դպրոցի սկզբունքներին հակադրվելու է գալիս է․ Թայլորի Հ․ Սպենսերի 1860-ական թվականներին հիմնադրած անգլիական մարդաբանական դպրոցը։ Համեմատելով տեղի ու ժամանակի առումով իրարից հեռու, մշակութային զարգացմամբ տարբեր աստիճանի վրա կանգնած ժողովուրդների ու ցեղերի հավատալիքները, առասպելները, կենցաղն ու սովորույթները, մարդաբանական դպրոցը հայտնաբերում է դրանց միջև համաշխարհային նմանություն։ Տեսական այս երեք գլխավոր ուղղության հիմքի վրա միջազգային բանագիտության մեջ առաջացան զանազան ենթաուղղություններ, որոնք տարբեր կողմերից սկսեցին հետազոտել ժողովուրդաբանահյուսությունը։ Դրանցից նշանավոր են՝ աշխարհագրական–պատմական ուղղությունը կամ Ֆիննական դպրոցը, որի խոշորագույն ներկայացուցիչներն են Կ․ Կրոհնը, Վ․ Անդերսոնը, Ա․ Սարնեն, Ս․ Թոմպսոնը, պատմական ուղղությունը Ռուսաստանում՝ Վ․ Միլլերի գլխավորությամբ, որը բանահյուսական ստեղծագործությունների (հատկապես վիպական զրույցների ու երգերի) ծագումն ու զարգացումը կապում էր տվյալ ժողովրդի պատմության կոնկրետ երևույթների հետ։ Այս դպրոցի հետևորդների մոտ (Վ․ Կելտույալա և ուրիշներ) վիպական բանահյուսության պատմական մեկնաբանությունը հասնում է սոցիոլոգիական գռեհիկացման, ժողովրդական վեպի ծագումը կապվում սոսկ մեկ դասակարգի՝ ազնվական վերնախավի հետ։

Այդ տեսությունն իր արձագանքը գտավ նաև հայ Բանագիտության մեջ։ ժամանակակից արտասահմանյան Բանագիտության մեջ իշխող է տիպաբանական–համեմատական ուղղությունը, որն զբաղվում է տարբեր ժողովուրդների հեքիաթների, ավանդությունների, առած–ասացվածքների, հանելուկների և այլ տիպերի դասակարգման և դրանց համեմատական քննությամբ։

Բանագիտությունը Հայաստանում խմբագրել

Հայ Բանագիտության ձևավորվել է 19-րդ դարի կեսերին, միջնադարյան մատենագիրների ավանդած հին բանահյուսական երկերի ուսումնասիրությամբ (Մ.․ էմին, «Վէպք հնոյն Հայաստանի», 1850 թվական, Հ. Գաթրճյան, «Պատմութիւն մատենագրութեան հայոց», 1851 թվական , Ս․ Պալասանյան, «Պատմություն հայոց գրականության», 1865 թվական։ ժողովրդական նոր բանահյուսության կարգավորված հավաքումն ու հետազոտությունը սկզբնավորվում է Գ.․ Սրվաևձտյաևով («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874 թվական), որը առաջ բերեց բանահավաքչական մեծ շարժում։ Գ.․ Սրվանձտյանի և նրա հետևորդների ջանքերով հայ ժողովրդի տարբեր հատվածներից հավաքվեցին և հրատարակվեցին «Սասնա ծռեր»-ի նորանոր տարբերակներ, մեծ քանակությամբ ժողովրդական հեքիաթներ, առակներ, առածներ, երգեր, հանելուկներ և այլն։ Կուտակված հարուստ նյութի ուսումնասիրության և միջազգային բանագիտության տեսական նվաճումների հիմքի վրա ձևավորվեց ու զարգացավ հայ բանագիտական միտքը։ Նախասովետական շրջանում և սովետական շրջանի առաջին երկու տասնամյակներում այն ընթացավ հիմնականում «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի, հին վիպական բանահյուսության, երգերի ուսումնասիրության և դրանց բնագրերի գիտական հրատարակության ուղղությամբ։ Բանագիտության տեսական մտքի հիմնադրման և զարգացման մեջ բացառիկ դեր խաղաց Մ.․ Աբեղրսևն իր «Ազգային վեպ» (1889–90 թվականներ), «Հայ ժողովրդական հավատքը» (1898 թվական, գերմանակն), «Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու պատմության մեջ» (1899 թվական), «ժողովրդական խաղեր» (1904 թվական), «Հայ ժողովրդական վեպը» (1906–08 թվական), «Հին գուսանական ժողովրդական երգեր» (1927–30 թվական), «Սասնա ծռեր» (հատոր 1, 1936 թվական, հատոր 2, մաս 1–2, 1944–1951 թվականներ, Կ. Սելիք–Օհանջանյանի աշխատակցությամբ), «Հայ վիպական բանահյուսություն» (Երկեր, հատոր 1, 1966 թվական) աշխատություններով։ Հայ սովետական Բանագիտությունը, զարգացնելով դասական Բանագիտեւթյան ավանդները, հիմնականում ընթանում է բանահյուսական առանձին ժանրերի գիտական համահավաք բնագրերի հրատարակության, ուսումնասիրության, գրականության ու բանահյուսական առնչությունների հետազոտման ուղղությամբ։ Հիշարժան են Կ.․ Մելիք– Օհանջանյանի «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» (1936 թվական), Հ․ Օրբելու «Հայկական հերոսական էպոսը» (1940 թվական), «Միթրա–Միհրը» «Սասնա ծռեր»-ի մեջ» (1946 թվական), Ա. Ղանալանյանի «Հայ շինականի աշխատանքի երգերը» (1937 թվական), «Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1941 թվական), «Հայկական առածանի» (1951 թվական), «Ավ.․ Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1953 թվական), «Սայաթ– Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1963 թվական), «Ավանդապատում» (1969 թվական), Ա.․ Նազինյանի «Սովետահայ գրականությունը և ժողովրդական բանահյուսությունը» (1954 թվական), «Սովետահայ ժողովրդական բանահյուսությունը» (1957 թվական), «Հայ ժողովրդական հեքիաթներ»-ի բազմահատորյակը (1959–67 թվականներ, խմբագրությամբ Ա.․ Նազինյանի), Ա.․ Մնացականյանի «Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր»-ը (1956 թվական), Գ. Գրիգորյանի «Հայ ժողովրդական հերոսական էպոսը» (1960 թվական), «Սովետահայ վիպերգերն ու պատմական երգային բանահյուսությունը» (1965 թվական), Ս.․ Հարությունյանի «Հայ ժողովրդական հանելուկները» (երկու գրքով՝ 1960-1965 թվականներ), Մ.․ Մկրտչյանի «Հայ ժողովրդական պանդխտության երգերը» (1961 թվականներ), Ռ.․ Գրիգորյանի «Հայ ժողովրդական օրորոցային և մանկական երգերը» (1970 թվական) ևս։ Այժմ աշխատանք է տարվում բանահյուսական նյութերը մաթեմատիկական մեթոդներով և հաշվիչ տեխնիկայով վերամշակելու և համակարգելու ուղղությամբ, որը լայն հեռանկարներ է բացում բանահյուսության համակողմանի ուսումնասիրության և գիտական հրատարակության համար։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 267