Կունո ֆոն Կլեբելսբերգ (գերմ.՝ Kuno von Klebelsberg, նոյեմբերի 13, 1875(1875-11-13)[3], Pecica, Arad County, Ռումինիա - հոկտեմբերի 12, 1932(1932-10-12)[3], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), կոմս,, հունգարացի փաստաբան, քաղաքական գործիչ, Հունգարիայի թագավորության միջպատերազմական տարիներին ներքին գործերի նախարար (1921-1922) և մշակույթի նախարար (1922-1931)։ 1917-1932 թվականներին ղեկավարել է Հունգարիայի պատմական միությունը։

Կունո ֆոն Կլեբելսբերգ
 
Կուսակցություն՝ National Party of Work?, Christian National Party?[1] և Unity Party?[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և իրավաբան
Ծննդյան օր նոյեմբերի 13, 1875(1875-11-13)[3]
Ծննդավայր Pecica, Arad County, Ռումինիա
Վախճանի օր հոկտեմբերի 12, 1932(1932-10-12)[3] (56 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Քաղաքացիություն  Հունգարիա
Ի ծնե անուն հունգ.՝ Klebelsberg Kuno Imre Aurél Ferenc
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կլեբելսբերգը ծնվել է Ավստրո-Հունգարիայի Մագյարպեչսկա (այժմ՝ Պեչիկա, Արադ ժուդեց, ՌումինիաԱռաջին համաշխարհային պատերազմից հետո, Տրիանոնի պայմանագրի ստորագրումից և քաղաքացիական պատերազմի ավերիչ հետևանքներից հետո, Հունգարիան ճգնաժամի մեջ էր։ Կլեբելսբերգը 1921 թվականին զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը ընդհուպ մինչև հաջորդ տարի։ Դրանից հետո նա դարձել է մշակույթի նախարար (1922-1931) և Հունգարիայում կրթության ոլորտի բազմաթիվ բարեփոխումներ է իրականացրել։ Կլեբելբերգը մասնակցել է գյուղական տարրական դպրոցների ստեղծմանը, նախաձեռնել է բազմաթիվ համալսարանների արդիականացումը և ստեղծել է «Ունգարիկում կոլեգիումը»՝ արտասահմանում գործող մշակութային ոլորտի կազմակերպություն, որը զարգացնում էր հունգարական մշակույթի մասին իրազեկումը այլ երկրներում։

Կլեբելսբերգը հայտնի էր նաև ուսանողների համար առաջադեմ կրթաթոշակային քաղաքականության ներկայացմամբ։

Կլեբելբերգը, այնուամենայնիվ, ընդհանրապես համարվում է հակասական գործիչ, ի թիվս այլ բաների, նա առաջ է տարել Հունգարիայի իշխանության գաղափարախոսությունը և հունգարական էթնիկ մշակույթի բացառիկ կարևորությունը նախկին Ավստրո-Հունգարական միապետության փոքրամասնությունների նկատմամբ (սերբերի, սլովակների, ռումինացիների, հրեաների, ռուսների և այլն)։ Տրիանոնի պայմանագրից հետո Կլեբելբերգի գաղափարները և նրա կրթական բարեփոխումները ուղղակի ծառայել են ռևանշիստական տրամադրություններին և տարածքային պահանջներին Միկլոշ Հորթիի օրոք։ Կլեբելսբերգը հակասեմական էր և մեղադրել է Հունգարիայի հրեականությանը՝ 1918 և 1919 թվականների համապատասխանաբար բուրժուա-լիբերալ և կոմունիստական հեղափոխություններին մասնակցելու, ինչպես նաև Տրիոնյան պայմանագրի տակ գտնվող տարածքների կորստի համար։ Այսպիսով, 1924 թվականին նա պահանջեց, որ հրեաները վերադարձնեն «Մեծ Հունգարիա»-ն, դրա փոխարեն խոստանալով հանել համալսարաններում ուսման քվոտան (Numerus clausus system), որը 1920-ականների սկզբին առաջին անգամ ներմուծվել էր Եվրոպայում[5]։

1939 թվականին, նախարարի մահից մի քանի տարի անց, Բուդապեշտում նրա պատվին կանգնեցվել է հուշարձան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քանդակը քանդվել է, բայց 2000 թվականին վերականգնվել է[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://library.hungaricana.hu/hu/view/OGYK_Almanach_1920-1922/?query=%22Klebelsberg%20Kuno%22&pg=177&layout=s
  2. 2,0 2,1 https://library.hungaricana.hu/hu/view/OGYK_Almanach_1922-1926_1/?pg=207&layout=s
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. https://www.szentesinfo.hu/szentesielet/2007/43_1027/09.htm
  5. Kovács M. Mária. 2012. Törvénytől sújtva. A numerus clausus Magyarországon, 1920-1945. Budapest: Napvilág
  6. «Памятник Куно фон Клебельсбергу: описание, фото, контакты, гиды, экскурсии» (ռուսերեն). www.rutraveller.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.