Կուժկոտրուկ ամառային
Կուժկոտրուկ ամառային | |
![]() Կուժկոտրուկ ամառային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Գորտնուկազգիներ (Ranunculaceae) |
Ենթաընտանիք | Գորտնուկայիններ (Ranunculoideae) |
Ցեղ | Կուժկոտրուկ (Adonis) |
Տեսակ | Կուժկոտրուկ ամառային (A. aestivalis) |
Միջազգային անվանում | |
Adonis aestivalis |
Կուժկոտրուկ ամառային (լատին․՝ Adonis aestivalis), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
Գորշ, հաստ կոճղարմատով, քուղանման արմատներով միամյա խոտաբույս է։ 10-50 սմ բարձրությամբ ուղիղ, վերին մասում ճյուղավոր ցողունները խիտ ծածկված են հերթադիր, բաց կանաչ, փետրաձև, գծային հատվածների մասնատված տերևներով։ 7-15 սմ երկարությամբ առանձին, խոշոր, աղյուսագույն-կարմիր ծաղիկները աճում են ցողունների գագաթներին։ Հնգանդամ բաժակը կանաչ է և թավոտ։ Ծաղիկն ունի բազմաթիվ առէջներ և վարսանդներ։ Պսակաթերթիկների հիմքային մասում կան սև պուտեր։ Պտուղները սերմնիկներ են[1]։
Տարածվածություն խմբագրել
Աճում է տափաստաններում, չոր լանջերին և ցանքսերում։ Հանդիպում է Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում[1]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են ցողունները, տերևներն ու ծաղիկները։ Բույսի խոտային մասը պարունակում է ածխաջրեր, կարոտին, ցիմարին և այլն[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689