Կուբայական խոհանոց, սա Կուբայի ազգային խոհանոցն է։ Այն զարգացել է աշխարհի այլ երկրների գաստրոնոմիկ սկզբունքների ազդեցության ներքո։ Այսպիսով, Կուբայի ազգային խոհանոցում հայտնաբերվել են իսպանական, աֆրիկյան և կրեոլ կերակուրների տարրեր։

Ամեն տարի Կուբայի տարբեր մասերում անցկացվում են Կուբայի խոհանոցային փառատոններ, որտեղ հավաքվում են խոհարարներ։ Այս միջոցառումների ժամանակ կարող ենք գտնել կուբայական ուտեստների ու խմիչքների պատրաստման հիանալի բաղադրատոմսեր[1]։

Բնորոշ մթերքներ

խմբագրել

Տարածաշրջանային խոհանոց

խմբագրել

Ինչպես և աշխարհի շատ այլ երկրներում, Կուբայում ևս կա գոտիավորում։ Կենտրոնական և արևմտյան շրջաններում առավել շատ օգտագործվում են շոկոլադը և կոկոսը։ Կոկոսի յուղը կամ կաթը հիմնականում օգտագործվում են տապակի համար։ Կղզու արևելյան մասում, մասնավորապես Սանտյագո դե Կուբայում, նախընտրում են կծու կերակուրներ։

Հայտնի ճաշատեսակներ և խմիչքներ

խմբագրել
  • ախիակո, համարվում է Կուբայի սեղանների ամենատարածված սնունդը, այնտեղ առանց դրա ոչ մի կերակուր չկա (տապակված միս և բանջարեղեն)։ Ի դեպ, այս երկրում մսատեսակներից ամենատարածվածը հավինն է, իսկ այնուհետև՝ տավարի և ոչխարի։
  • caldosa, հավի մսով, սխտորով, կարտոֆիլով, խոզապուխտով, գազարով, սոխով, ծովախեցգետինով, և այլ բաղադրիչներով ռագու։
  • մսով, պանիրով կամ լոլիկով լապշա։
  • lechon, տապակած խոզի միս։
 
Lechon
  • lechon asado, տապակած խոզ, այն հիմնականում պատրաստում են տոնակատարությունների ժամանակ։
  • picadillo la habanera, տավարի աղացած մսով և տոմատի մածուկով սոուս։
  • ensalada de aguacates, աղցան, որի բաղադրության մեջ մտնում է ավոկադո, սաղմոն, արքայախնձոր կամ մանգո։
  • fufu, բանանով մի շարք ուտեստներ (տապակած բանան)։
  • moors and christians, սև լոբիով բրինձ։
  • masa real de guayaba, կարկանդակ գուավայով
  • նարինջով, դդմիկով, կոկոսով կարկանդակ։
  • Կուբական սենդվիչ
  • ռոմ, գարեջուր, կոկտեյլներ (դայկիրի, Կուբրա Լիբրե, կուբինեց, մոխիտո, batidos՝ մրգային կոկտեյլներ), guarapo (խմիչք շաքարավազով), կիտրոնի հյութով լիմոնադ, սուրճ։

Սոուսներ

խմբագրել

Կուբայի խոհանոցի բաղադրատոմսերը բավականին պարզ են։ Նրանցից շատերը սոուսներ են, որոնք տեղական կերակուրների անբաժանելի մասն են։

  • Mojo, կուբացիների սիրելի սոուսն է, որը պատրասնում են լոլիկով, սխտորով և պղպեղով։
  • Salsa criolla, ոչ պակաս հայտնի սոուս լոլիկով, սոխով, պղպեղով և կարագով։

Սոուսների բաղադրության մեջ հիմնականում մտնում են մրգեր, ինչպիսիք են մանգոն կամ պապայան։

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուբայական խոհանոց» հոդվածին։