Ծովախեցգետնի ձողիկներ (նաև կոչվում են «ծովախեցգետնի մսի նմանակում»), ապրանքների տեսակ, որոնք ստեղծվում են արհեստականորեն սուրիմի ձկնային սպիտակուցներից կամ սպիտակ ձկան փխրեցված մսից։ Ըստ ձևի և գույնի՝ հիշեցնում է ծովախեցգետնի ոտքի կամ չանչի միս։

Ծովախեցգետնի ձողիկներ
Սուշի
Ենթատեսակseafood dish?
Առաջացման երկիր Ճապոնիա
Ստեղծման տարեթիվ1973
ՀիմնականՍուրիմի, բուսական յուղ, Օսլա, ձու, soy bean?, շաքար և սեղանի աղ
 Crab sticks Վիքիպահեստում
Sugiyo «Kaori-hako»

Պատմություն

խմբագրել

Ճապոնական «Sugiyo Co., Ltd.» (スギヨ, Sugiyo) ընկերությունը 1973 թվականին ստեղծել է «Kanikama» ծովախեցգետնի ձողիկները։ Ճապոնիայում ծովախեցգետնի ձողիկները հայտնի են եղել հենց «Kanikama» անունով։ Միջազգային շուկայում արտադրանքը 1976 թվականին առաջին անգամ ներկայացրել է «Berelson Company»-ն։ ԽՍՀՄ-ում առաջին անգամ ծովախեցգետնի ձողիկների արտադրությունը սկսվել է Մուրմանսկ քաղաքում 1984 թվականին «Պրոտեին» անունը կրող գործարանում[1]։

Արտադրության տեխնոլոգիա և կազմ

խմբագրել

Չնայած անվանը՝ ծովախեցգետնի ձողիկները ընդհանրապես ծովախեցգետնի միս չեն պարունակում[2]։ Հիմնական բաղադրիչը սուրիմին է՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային շրջանների սպիտակ օվկիանոսային ձկների (մինտայ, հեք, պուտասու) փխրեցված միսը։

Առանձին ձողիկները, որպես կանոն, կարմիր կամ դեղնա-կարմիր են, ուղղանկյունաձև, երկարավուն տեսքի. ծովախեցգետնի ձողիկների շերտերը կարելի է կոկիկ կերպով բաժանել և առանձնացնել մոտավորապես այնպես, ինչպես թելավոր պանիրը։ Խորհուրդ չի տրվում ծովախեցգետնի ձողիկները սառեցնել։ Ծովախեցգետնի ձողիկներն ունեն ծովամթերքներին հատուկ հոտը համը թեթև աղի է։ Բույրի և համի ուժեղացման համար, որպես կանոն, օգտագործում են նատրիումի գլուտամատ[2]։

Օգտագործում

խմբագրել

Հիմնականում ծովախեցգետնի ձողիկներն օգտագործվում են աղցաններում որպես իսկական ծովախեցգետնի մսի փոխարինող կամ որպես ձկան սպիտակուցի ոչ թանկ աղբյուր։ Նաև երբեմն օգտագործվում են «Կալիֆորնիա» ռոլների պատրաստման մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «"Պրոտեինը" չդիմադրեց մրցակցության ճգնաժամի պայմաններում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  2. 2,0 2,1 Թեստ.ծովախեցգետնի ձողիկներ։ Կարմիր-սպիտակ ծովամթերք — Սպառողի տեղեկատու

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել