Կորրիենտես
Կորրիենտես (իսպ.՝ Corrientes), քաղաք Արգենտինայի հյուսիս-արևելքում, համանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Պարանա գետի արևելյան ափին, ծառայում է որպես նավահանգիստ, ինչպես նաև երկաթուղային հանգույց։ Քաղաքում զարգացած է գյուղատնտեսական մթերքների վերամշակման արդյունաբերությունը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Կորրիենտես | |||
իսպ.՝ Corrientes | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Քաղաքապետ | Arturo Colombi | ||
Հիմնադրված է | 1588 թ. | ||
Մակերես | 500 կմ² | ||
ԲԾՄ | 65±1 մ | ||
Բնակչություն | 328 689 մարդ (2001) | ||
Խտություն | 657,3 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC-3 | ||
Հեռախոսային կոդ | +54 3783 | ||
Փոստային ինդեքսներ | 3400 | ||
Պաշտոնական կայք | web.archive.org/web/20051029153843/http://www.mcc.gov.ar/ | ||
| |||
ՊատմությունԽմբագրել
Նախքան եվրոպական գաղութացումը տարածաշրջանում հիմնականում ապրում էին գուարանի հնդկացիներ։ 1516 թվականին այստեղ է ուղարկվել առաջին իսպանական արշավախումբը, սակայն դրա մասնակիցները հարձակման են ենթարկվել և սպանվել։ 1527 թվականին քաղաքում կառուցվել է Sancti Spiritu ամրոցը։ Խուան Տորես դե Վերա ի Արագոնը քաղաքը հիմնադրել է 1588 թվականի ապրիլի 3-ին։ Ի սկզբանե այն կոչվում էր San Juan de Vera de las Siete Corrientes, բայց հետո կրճատվել է և դարձել է Corrientes: Հետագայում քաղաքը սկսել է կարևոր դեր խաղալ, քանի որ գտնվում է Բուենոս Այրեսի և Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնի միջև։
ՆկարագրությունԽմբագրել
Կորրիենտեսում գաղութային ու ժամանակակից ճարտարապետություններն իրար են խառնված։ Այստեղ աճում են ժակարանդայի ծառեր և ցիտրուսային բույսեր։ Քաղաքում ամեն տարի կազմակերպվում են խոշոր պարահանդեսներ։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 20 °C (առավելագույնը՝ 33 °C, նվազագույնը՝ 10 °C), տեղումների միջին քանակը հասնում է մինչև 1200 մմ[1]։ Պարանա գետը ծառայում է որպես Չակո նահանգի սահման։ Հակառակ ափին գտնվում է այդ նահանգի մայրաքաղաքը՝ Ռեսիստենսիան։ Գետի հոսանքն ի վեր գտնվում է Յասիրետա հիդրոէլեկտրակայանը։ Քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Doctor Fernando Piragine Niveyro International Airport միջազգային օդանավակայանը։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կորրիենտես քաղաքի | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 33,5 | 32,1 | 30,6 | 26,2 | 23,5 | 20,1 | 20,9 | 23,1 | 23,9 | 28,0 | 29,7 | 32,1 | 26,9 |
միջին ջերմաստիճանը (°C) | 27,2 | 26,2 | 24,5 | 21,2 | 18,3 | 15,2 | 15,3 | 17,1 | 17,9 | 21,7 | 23,9 | 25,9 | 21,2 |
միջին նվազագույնը (°C) | 21,3 | 20,8 | 19,2 | 16,9 | 13,5 | 10,7 | 10,6 | 11,8 | 12,5 | 15,7 | 18,4 | 19,7 | 15,9 |
տեղումների քանակը (մմ) | 166,1 | 156,9 | 205,9 | 284,6 | 125,2 | 91,8 | 48,5 | 60,3 | 83,0 | 129,7 | 174,8 | 118,8 | 1645,6 |
Աղբյուր՝ SMN Argentina |