Պարանա (Արգենտինա)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարանա (այլ կիրառումներ)
Պարանա (իսպ.՝ Paraná), Էնտրե Ռիոս արգենտինական նահանգի մայրաքաղաք, գտնվում է Պարանա գետի արևելյան ափին, Սանտա-Ֆե քաղաքի հակառակ կողմում, որը հարևան Սանտա-Ֆե նահանգի մայրաքաղաքն է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պարանա | |||||
Paraná | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Էնտրե Ռիոս | ||||
Համայնք | Paraná Department? | ||||
Մակերես | 137 000 000 քառակուսի մետր | ||||
ԲԾՄ | 66±1 մետր | ||||
Բնակչություն | 237 968 մարդ մարդ (2001) | ||||
Ժամային գոտի | UTC-3 | ||||
Հեռախոսային կոդ | +54 343 | ||||
Փոստային դասիչ | E3100 | ||||
Պաշտոնական կայք | parana.gov.ar | ||||
| |||||
Բնակչության քանակը 237 968 մարդ է (2001 թվականի տվյալներով)։ Պարանան նահանգային կառավարության նստավայր է, ինչպես նաև խոշոր գետային նավահանգիստ հացահատկային բեռների, խոշոր եղջերավոր անասունների, ձկների վերաբեռնման համար մոտակա շրջաններից։ Հիմնական արդյունաբերության ճյուղերն են ցեմենտի, կահույքի և կերամիկայի արտադրությունը։ Քաղաքի կենտրոնում իրար հարևանում են գաղութային եկեղեցիները, եվրոպական ոճով շենքերը, Կառավարության տունը, քաղաքի տաճարի խառը ոճը և ժամանակակից աշտարակները Ուրկիսի անվան այգում (Parque Urquiza)։
Պարանա քաղաքը Սանտա-Ֆե քաղաքի թունելով, որը կառուցվել է 1969 թվականին։ Գեներալ Խուստո Խոսե դե Ուրկիսայի (General Justo José de Urquiza) անվան օդանավակայանից, որը գտնվում է քաղաքից 7,5 կմ հեռու, կատարվում են կանոնավոր չվերթներ դեպի Բուենոս Այրես։
Պատմություն
խմբագրել16-րդ դարի ընթացքում Սանտա Ֆե քաղաքի բնակիչները սկսեցին բնակչություն հաստատել նաև Պարանա գետի մյուս կողմում, որը հայտնի էր որպես de la otra Banda del Paraná (Պարանայի մյուս կողմ)։ Բնակեցումը չուներ պաշտոնական կարգավիճակ, և այս քաղաքը քիչ-քիչ վերածվեց Սանտե-Ֆեի արբանյակ քաղաքի։
1730 թվականի հոկտեմբերի 23-ին տեղական մատուռին տրվեց ծխական եկեղեցու կարգավիճակ, և այս օրը ընդունված է որպես քաղաքի պատմության պաշտոնական մեկնարկի օր։
1813 թվականին ստացել է գյուղի կարգավիճակ, իսկ 1822 թվականի դարձել է ներկայիս նահանգի մայրաքաղաքը։ 1854-1861 թվականներին եղել է Արգենտինայի կոնֆեդերացիայի մայրաքաղաքը («Արգենտինայի Համադաշնության»), Խուստո Խոսե դե Ուրկիսի կառավարման ժամանակ, որը քաղաքին մեծ աճի հնարավորություն տվեց։ 1883 թվականին վերականգնվեց նահանգի մայրաքաղաքի կարգավիճակը։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարանա (Արգենտինա)» հոդվածին։ |