Կորոնիա
լիճ
Կորոնիա (հուն․՝ Λίμνη Κορώνεια), լիճ Հունաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ Սալոնիկի տարածաշրջանային միավորում։ Ընկած է Հունաստանի երկրորդ խոշորագույն քաղաքից՝ Սալոնիկից դեպի արևելք։
Կորոնիա
հուն․՝ Λίμνη Κορώνεια | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Հունաստան | |
Վարչատարածքային բաժանում | Կենտրոնական Մակեդոնիա | |
Տեսակ | լիճ | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 75 մ | |
Ավազանի մակերեսը | 42,823 կմ² | |
Կորոնիան Եգեյան Մակեդոնիայի պատմաշխարհագրական տարածաշրջանի ամենախոշոր լճերից է, որը զբաղեցնում է 42,823 քառակուսի կմ տարածք։ Լճի առավելագույն խորությունը կազմում է 5 մետր։
Ժամանակի ընթացքում լիճը ծանծաղանում է։ 2008 թվականին լիճը գրեթե ամբողջովին չորացել է[1]։ Մինչ լճի մակարդակի իջեցումն ու ճահճացումը 1970-ականներին լճի ջրհավաք ավազանը կազմում էր մոտ 450 կմ²։ Մոտ մեկ միլիոն տարի առաջ Կորոնիան հարակից Վոլվի լճի հետ միասին կազմել է հսկայական ջրատարածություն։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ελευθεροτυπία // Απογευματινή Αδέσμευτη Εφημερίδα». www.enet.gr (հունարեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորոնիա» հոդվածին։ |