Կորի տեն Բոմ (հոլ.՝ Corrie ten Boom, ի ծնե՝ Կոռնելիա Յոհաննա Առնոլդա տեն Բոմ (հոլ.՝ Cornelia Johanna Arnolda ten Boom), ապրիլի 15, 1892(1892-04-15)[1][2][3], Ամստերդամ, Նիդերլանդներ - ապրիլի 15, 1983(1983-04-15)[1][2][4][…], Placentia, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հոլանդացի քրիստոնյա կին, որը Նիդերլանդների նացիստական օկուպացիայի ժամանակ ստեղծել է ընդհատակյա կազմակերպություն, որը բազմաթիվ հրեաներին փրկել է ոչնչացումից։ Աշխարհի արդարակյաց է։

Կորի տեն Բոմ
հոլ.՝ Kenneth Daniel
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1892(1892-04-15)[1][2][3]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էապրիլի 15, 1983(1983-04-15)[1][2][4][…] (91 տարեկան)
Մահվան վայրPlacentia, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանFairhaven Memorial Park
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
ԿրոնԿալվինականություն[3]
Մասնագիտությունգրող, ինքնակենսագիր և Դիմադրության մարտիկ
Ծնողներհայր՝ Casper ten Boom?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքtenboom.org
 Corrie ten Boom Վիքիպահեստում
Կորի տեն Բոմի տուն-թանգարանը Հաառլեմում

Կենսագրություն խմբագրել

Կորի տեն Բոմը մեծացել է մեծ ընտանիքում, որի ղեկավարը Հաառլեմում ունեցել է ժամացույցի արհեստանոց։ Կորիի ծնողներն ու հորաքույրը, որոնք պատկանում են Նիդերլանդների ռեֆորմատական եկեղեցուն, բարեկամական հարաբերություններ են ունեցել բազմաթիվ հրեաների հետ, որոնց Կորիի հայրը մեծարել է, հատկապես, որպես «Աստծո ընտրյալ ժողովուրդ»։ 1920 թվականին Կորին մեկնել է Բազել՝ ժամային գործ սովորելու, և 1924 թվականին՝ դիպլոմ ստանալուց հետո, սկսել է աշխատել հայրական արվեստանոցում' Նիդերլանդներում դառնալով առաջին կին ժամագործը[5]։ Բացի այդ, նա դասավանդել է կիրակնօրյա ծխական դպրոցում, որի համար միևնույն ժամանակ աշխատել է որպես աստվածաբանության ուսուցչուհի։

1940 թվականին Գերմանիան օկուպացրել է Նիդեռլանդները, որից հետո հոլանդացի հրեաները հայտնվել են համակենտրոնացման ճամբար ուղարկելու սպառնալիքի տակ։ 1942 թվականի մայիսին նրանց փրկության համար Կորիի ննջարանում կառուցվել է կեղծ աղյուսե պատ, որի ետնամասում կարող էին միաժամանակ թաքնվել 5-7 մարդ։ Մեկուկես տարվա ընթացքում տեն Բոմի տանը ապաստան է գտել շուրջ 800 մարդ, ինչպես հրեաները, այնպես էլ ընդհատակյա անձինք, սակայն աստիճանաբար աճում էին սննդի հայթայթման հետ կապված դժվարությունները։ Գաղտնահղելով պրովոկատորին՝ 1944 թվականի փետրվարի 28-ին գեստապոն տանն անարդյունք խուզարկություն է կազմակերպել և ձերբակալել տեն Բոմին։ Նրանք ուղարկվել են Շևենինգենի բանտ, որտեղ մարտի 16-ին Կորին հայտնվել է մենխցում։ Հունիսին նա քրոջ՝ Բեթսիի հետ տարհանվել է Հերցոգենբուշ համակենտրոնացման ճամբար, որտեղից սեպտեմբերին տեղափոխվել են Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար։ Նրանց հաջողվել է Աստվածաշունչը տեղափոխել ճամբար և այն կարդացել են բանտարկյալների համար, որպեսզի իրենց կամքն ամրապնդեն և օգնեն գոյատևել։ Սուրբ Ծնունդից քիչ առաջ Բեթսին մահացել է, և նրա մահից մի քանի օր անց Կորին ազատ է արձակվել։

Պատերազմից հետո տեն Բոմն զբաղվել է նացիզմի զոհերի համար վերականգնողական կենտրոնների ստեղծմամբ և հաշտություն է քարոզել զոհերի և հանցագործների միջև։ Իր ելույթներով շրջել է ավելի քան 60 երկրում։ Նրա հիմնական թեման ներումն էր, որը հնարավոր է միայն Աստծո օգնությամբ։ Հեղինակ է մի քանի գրքերի, իսկ 1975 թվականին իր ինքնակենսագրության՝ «The Hiding Place»-ի («Թաքստոցը») հիման վրա ամերիկացի կինոռեժիսոր Ջեյմս Ֆ. Քոլիերը նկարահանել է համանուն ֆիլմը։

1967 թվականին Իսրայելի աղետի և հերոսության «Յադ Վաշեմ» ինստիտուտը նրան «Աշխարհի արդարակյաց» պատվավոր կոչումն է շնորհել[6]։

1977 թվականին տեն Բոմը տեղափոխվել է Հարավային Կալիֆոռնիա։ Հաջորդ տարի նա երկու կաթված Է տարել. առաջինից հետո նա կորցրել է խոսելու ունակությունը, իսկ երկրորդի հետևանքը դարձել է լուծանքը։

Մահացել է 1983 թվականի ապրիլի 15-ին՝ իր ծննդյան օրը, երրորդ ինսուլտից հետո։

Պատերազմի տարիներին անձնվիրության համար Նիդերլանդների թագուհին տեն Բոմին ասպետի կոչում է շնորհել։ Նրա հայրենի տանը 1988 թվականից բացվել է թանգարան, որտեղ վերականգնվել է 1944 թվականի ինտերիերը։

Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Biografisch Portaal — 2009.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 The Righteous Among the Nations Database
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Watch-Wiki: Corrie ten Boom
  6. «Boom ten Cornelia (1892 - 1983)». The Righteous Among The Nations (անգլերեն). Yad Vashem. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.

Գրականություն խմբագրել

  • Backhouse, Halcyon C. (1992), Corrie ten Boom: Faith Triumphs, Heroes of The Faith, Alton: Hunt & Thorpe, ISBN 1-85608-007-2.
  • Baez, Kjersti Hoff; Bohl, Al (2008) [1989], Corrie ten Boom, Chronicles of Faith, Ulrichsville, Ohio: Barbour Pub, ISBN 1-59789-967-4.
  • Benge, Janet; Benge, Geoffrey ‘Geoff’ (1999), Corrie ten Boom: Keeper of the Angels' Den, Seattle, WA: YWAM Pub, ISBN 1-57658-136-5.
  • Briscoe, Jill (1991), Paint the Prisons Bright: Corrie ten Boom, Dallas: Word Pub, ISBN 0-8499-3308-0.
  • Brown, Joan Winmill (1979), Corrie, the Lives She's Touched, Old Tappan, N.J: F.H. Revell Co, ISBN 0-8007-1049-5.
  • Carlson, Carole C. (1983), Corrie ten Boom, Her Life, Her Faith: A Biography, Old Tappan, N.J: F.H. Revell Co, ISBN 0-8007-1293-5.
  • Couchman, Judith (1997), Corrie ten Boom: Anywhere He Leads Me.
  • Guthrie, Stan (2019), Victorious: Corrie ten Boom and The Hiding Place, Paraclete Press.
  • Mainse, David (1976), The Corrie ten Boom Story: Turning Point.
  • McKenzie, Catherine (2006), Corrie ten Boom: Are All The Watches Safe.
  • Meloche, Renée; Pollard, Bryan (2002), Corrie ten Boom: Shining In The Darkness.
  • Metaxas, Eric (2015), Seven Women And The Secret To Their Greatness, Nashville, TN: Nelson Books.
  • Moore, Pamela Rosewell (1986), The Five Silent Years of Corrie ten Boom.
  • Moore, Pamela Rosewell (2004), Life Lessons From The Hiding Place: Discovering The Heart of Corrie ten Boom.
  • Poley, Hans (1993), Return to The Hiding Place.
  • Ray, Chaplain (1985), Corrie ten Boom Speaks To Prisoners.
  • Shaw, Sue (1996), Corrie ten Boom: Faith In Dark Places.
  • Smith, Emily S, A Visit To The Hiding Place: The Life Changing Experiences of Corrie ten Boom.
  • Stamps, Ellen de Kroon (1978), My Years with Corrie, Old Tappan, N.J: F.H. Revell Co.
  • Wallington, David (1981), The Secret Room: The Story of Corrie ten Boom, Exeter: Religious Education Press.
  • Watson, Jean (1994), Corrie ten Boom: The Watchmaker's Daughter.
  • Wellman, Samuel ‘Sam’ (1984), Corrie ten Boom: The Heroine of Haarlem.
  • Wellman, Samuel ‘Sam’ (2004), Corrie ten Boom: Heroes of The Faith.
  • White, Kathleen (1991), Corrie ten Boom.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորի տեն Բոմ» հոդվածին։