Կորել է Պետյա աքաղաղը
Կորել է Պետյա աքաղաղը (ռուս.՝ Пропал Петя-петушок), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ[3] այն մասին, թե ինչ վտանգավոր է չլսող լինելը։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | մանկական ֆիլմ |
Ռեժիսոր | Վլադիմիր Արբեկով |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Հնչյունավորում | Եֆիմ Կացիրով, Ալեքսանդր Սոլովյով, Մարիա Վինոգրադովա, Natalya Gurzo?, Լյուդմիլա Գնիլովա և Լյուբով Սոկոլովա |
Երաժշտություն | Վլադիմիր Դավիդենկո |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 577 s |
Թվական | 1986[1][2] |
Սյուժե
խմբագրելԳլխավոր հերոսը փոքրիկ և շատ հետաքրքրասեր ճուտիկ Պետյան է։ Նրան այնքան էր հետաքրքրում շրջակա աշխարհը, որ նա հաճախ էր իր մայրիկ-հավիկից և քույրիկ-ճուտիկներից հեռանում։ Մի անգամ նա այնքան է տարվում մի գեղեցիկ թիթեռնիկին հետապնդելով, որ ամբողջովին մենակ է մնում խիտ, մութ անտառում։ Հավիկը, տեսնելով, որ իր ճուտիկներից մեկը պակասում է, մյուսներին թողնում է պատասխանատու բադիկի հսկողության տակ, իսկ ինքը գնում է որոնելու կորածին։ Անտառի միջով թռչող ագռավը նախ տեսնում է ճուտիկին` դաշտում, այնուհետև հավին, որը հուսահատորեն փորձում էր գտնել նրան։ Պատահաբար հիմար թռչունը պատմում է այս մասին խորամանկ աղվեսին։ Շիկակարմիր գիշատիչը շատ ուրախանում է և անմիջապես շտապում է անտառ` նախ ճուտիկին, այնուհետև` մայրիկ-հավիկին գտնելու և ուտելու համար։ Մինչ աղվեսը և հավն ամբողջ անտառում փնտրում էին ճուտիկին, նա ինքնուրույն քայլում էր արահետով և տխրում էր։ Ամենից շատ նա ուզում էր տուն վերադառնալ` մոր և քույրերի մոտ։ Բայց նա գաղափար չուներ, թե ուր գնա, որպեսզի դուրս գար մութ անտառից։ Բարեբախտաբար, փոքրիկ աքաղաղի ճանապարհին երկու ընկերներ են հանդիպում` ուրախ գորտն և ուշիմ մուկը։ Նրանք օգնում են, որ նա թաքնվի նենգ աղվեսի հետապնդումից։ Գորտը ճուտիկին իր մեջքի վրա տեղափոխում է անտառային գետակի մյուս կողմը, իսկ մկնիկը սոված աղվեսին քշում է բարձր, ծակող սուլոցով։ Այնուհետև ընկերները ճուտիկին պաշտպանում են անձրևից մկնիկի բնի մեջ, և այնտեղ նա սպասում է իր մայրիկին։ Հավը նախատում է հետաքրքրասեր փոքրիկին անհնազանդության համար և պատվիրում է այլևս այդպես չանել։ Դրանից հետո մայրն ու որդին ապահով կերպով հասնում են այն տունը, որտեղ հայրիկ աքաղաղը և հավերը սպասում էին նրանց։
Նկարահանող խումբ
խմբագրելՌեժիսոր | Վլադիմիր Արբեկով |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Սուտեև |
Բեմադրող նկարիչներ | Գելի Արկադև, Ե. Գոլոլոբովա |
Նկարիչներ | Նիկոլայ Միտրոխին, Պյոտոր Կորոբաև, Գ. Բիրյուկով |
Անիմատորներ | Օլեգ Սաֆրոնով, Հովսեփ Կուրոյան, Օլգա Օռլովա, Ֆյոդոր Ելդինով, Վլադիմիր Շևչենկո, Ալեքսանդր Պանով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Կոմպոզիտոր | Վ. Դավիդենկո |
Հնչյունային ռեժիսոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Պյոտոր Ֆրոլով |
Մոնտաժող | Գ. Սմիրնովա |
Տնօրեն | Լիլիանա Մոնախովա |
Դերերը հնչյունավորել են | Իրինա Բորդուկովա` Պետյա աքաղաղ, Եֆիմ Կացիրով` Աքլոր, Ալեքսանդր Սոլովյով` գորտ, Մարիա Վինոգրադովա` ագռավ, Նատալյա Գուրզո` Աղվես, Լյուդմիլա Գնիլովա` մուկ, Լյուբով Սոկոլովա` Հավիկ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
- ↑ DEFA film database
- ↑ «Կորել է Պետյա աքաղաղը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն
խմբագրել- Титова Т. Пропал Петя-петушок. — Яблоко, 2013. — (Мультсказка). — ISBN 978-5-94707-096-5 , 5-947070-021-9 . Художник Арбеков В.