Կորեական թերակղզու հակամարտություն

Կորեական թերակղզու հակամարտություն (韓半島 紛爭, կորեերեն՝ 한반도 분쟁 ), հիմնված է Կորեայի Հանրապետության և Կորեայի Ժողովդրական Դեմոկրատական Հանրապետության բաժանման վրա, որոնք երկուսն էլ պահանջում են ամբողջ Կորեական թերակղզու վրա իշխանության իրավունք։ Սառը պատերազմի ընթացքում Հյուսիսային Կորեան աջակցություն ստացավ մի շարք կոմունիստական երկրներից՝ ներառյալ Խորհրդային Միությունն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, իսկ Հարավային Կորեան ստացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների, ԱՄՆ դաշնակից պետությունների և Միավորված Ազգերի Կազմակերպության աջակցությունը։ Կորեական թերակղզու բաժանումը տեղի ունեցավ 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, իսկ լարվածությունը պոռթկաց 1950 թվականին՝ Կորեական պատերազմի բռնկմամբ։

Կորեական թերակղզու հակամարտություն
Սառը պատերազմի մաս

Ապառազմականացված գոտի երկու Կորեաների միջև
Թվական 1945 թվականի սեպտեմբերի 2 - մեր օրեր
Վայր Կորեական թերակղզի
Արդյունք շարունակվում է
Հակառակորդներ
Կորեայի Հանրապետություն Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն
Հրամանատարներ
Յուն Սոկ Յոլ Քիմ Չոնգ Ըն

Չնայած նրան, որ զինադադարից հետո երկու երկրներն էլ ավերակների էին վերածվել, բաժանման կարգավիճակը դեռ պահպանվում էր։ Ու չնայած հրադադարի ձեռքբերմանը՝ երկու կողմերի միջև տեղի էին ունենում պարբերական ռազմական բախումներ ու առճակատումներ։ 1989-1991 թվականներին չնայած Արևելյան բլոկի փլուզմանն ու Սառը պատերազմի ավարտը նշանավորող միջազգային լարվածության մթնոլորտի թուլացման մթնոլորտին՝ երկու կողմերի հակամարտությունը շարունակվում էր։ Հյուսիսային Կորեային զսպելու նպատակով ԱՄՆ-ն զորքեր տեղակայեց Հարավային Կորեայում։ 1997 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Կորեական թերակղզում տեղի ունեցող իրադարձությունների շարքը համարեց Սառը պատերազմի վերջին բախում[1]։ 2002 թվականին Ջորջ Բուշը Հյուսիսային Կորեան անվանեց «չարի առանցք»[2][3] :

Մյուս կողմից էլ, այնպես չէ, որ երկու կողմերը երբեմն ջանքեր չեն գործադրել միմյանց հաջորդող վարչակազմերի միջոցով բարեկամական հարաբերություններ հաստատելու համար։ Փաք Չոնգ Հիի վարչակազմի օրոք հրապարակվեց հուլիսի 4-ի Հյուսիս-Հարավ համատեղ հայտարարությունը, որը չանցավ հաջորդ մակարդակ։ Նո Թե Ուի վարչակազմի օրոք Միջկորեական հիմնարար համաձայնագրով սկսվեց ճանապարհ բացվել փոխհամագործակցության համար։ Քիմ Յոն Սամի վարչակազմի օրոք երկու Կորեաների առաջնորդների միջև բանակցությունների առաջխաղացում կար, սակայն դրանք բարեհաջող չավարտվեցին, և Քիմ Դե Ջունի վարչակազմի օրոք առաջին անգամ երկու Կորեաների միջև գագաթնաժողովը ավարտվեց բարեհաջող կերպով և հունիսի 15-ին Հյուսիս-Հարավ համատեղ հռչակագիր ներկայացվեց՝ առաջացնելով մեծ շրջադարձ։ Նո Մու Հյոնի վարչակազմի օրոք նույնպես անցկացվեց գագաթնաժողով, և հայտարարվեց հոկտեմբերի 4-ի Հյուսիս- Հարավ գագաթնաժողովի հռչակագիրը։ Հետագայում Մուն Ջե Ինի վարչակազմի օրոք փորձում էին բարելավել հարաբերությունները՝ Հյուսիսային Կորեայի՝ 2018 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցությամբ, Հյուսիս-Հարավ գագաթնաժողովով և Փան Մուն Ջոմի հռչակագրի միջոցով, սակայն ներկայումս՝ Երկրորդ Սառը պատերազմի օրոք էլ կոնֆլիկտը դեռ չի ավարտվել։

Նախապատմություն

խմբագրել

1910 թվականին Կորեական կայսրությունը միացվեց Ճապոնական կայսրությանը։ Դարեր շարունակ կազմվել են բազմաթիվ ազգայնական և արմատական խմբավորումներ, սակայն մեծամասամբ կազմվել են դրանք արտասահմանում։ Դրանք, ունենալով տարբեր հեռանկարներ և մոտեցումներ, դժվարանում էին միասնական ազգային շարժում իրականացնել[4][5] : Չինաստանում հիմնված Կորեայի Ժամանակավոր Կառավարությանը չհաջողվեց ճանաչում ստանալ[6]։ Կորեական թերակղզու անկախության համար բազմաթիվ առաջնորդներ ի հայտ եկան։ Պահպանողական Ի Սընգ Մանը, որ կրթություն էր ստացել ԱՄՆ-ում, ԱՄՆ կառավարությունից օգնություն խնդրեց, իսկ կոմունիստ Քիմ Իլ Սոնգը հակաճապոնական պատերազմ մղեց Կորեական թերակղզու հյուսիսային հատվածում և Մանջուրիայում[7]։ 1919 թվականի մարտի մեկյան կորեական անկախության առաջին շարժումից հետո անկախության բազմաթիվ զինված խմբավորումներ կազմվեցին։ Նրանցից Շին Գան Հվեին, Քըն Ու Հվեին և Կորեայի Հանրապետության ժամանակավոր կառավարությանը հաջողվեց ձախ-աջ միասնական շարժումը իրականացնել, սակայն հայացքների տարբեր լինելու պատճառով լուծարման կամ բաժանման, առանձնանալու դեպքեր շատ եղան։ Կորեացիները միացումից հետո ստիպված էին անցնել դժվարություններով, ինչպիսիք էին քաղաքական ռեպրեսիաները և ճապոնական մշակույթին ենթարկվելն ու ձուլվելը։ Ճապոնիայի հանձնվելուց հետո Կորեայի բարձրաստիճան խավը ճապոնական իմպերիալիզմի հետ համագործակցեու համար[8]։ Տարբեր քաղաքական խմբերի և անձանց՝ հայրենիք վերադարձով աճեց լարվածությունը։ Քիմ Գունի և Յո Ուն Հյոնգի պես անկախության շարժման բազմաթիվ մասնակցիներ ցրվեցին և սպանվեցին այս կոնֆլիկտի ընթացքում[9]։

Կորեական թերակղզու բաժանում

խմբագրել

1945 թվականի օգոստոսի 9-ին Խորհրդային Միության՝ Ճապոնիայի դեմ պատերազմին մասնակցությամբ Խորհրդային բանակը հարձակվեց Մանջուրիայի և Կորեական թերակղզու ուղղությամբ։ Միավորված ուժերը Յալթայի կոնֆերանսում համաձայնեցին Խորհրդային Միության կողմից պատերազմի հայտարարմանը, ոսւտի ԱՄՆ կառավարությունը վախենում էր, որ ամբողջ թերակղզին կհայտնվի խորհրդային տիրապետության տակ։ ԱՄՆ կառավարությունը պահանջում էր, որ խորհրդային բանակի առաջխաղացումը սահմանափակվի 38-րդ զուգահեռականով, և այնպես ստացվեց, որ 38-րդ զուգահեռականից հարավ ընկած տարածքը՝ ներառյալ Սեուլը, չմնաց Խորհրդային Միության տիրապետության տակ։ Դուգլաս Մակարթուրը ներառել է այն թիվ 1 հրամանում։ Օգոստոսի 15-ին Ճապոնիան հանձնվեց, իսկ օգոստոսի 24-ին Կարմիր բանակը գրավեց Փհենյանը և ստեղծեց խորհրդային ռազմական կառավարություն 38-րդ զուգահեռականից հյուսիս։ Ամերիկյան զորքերը սեպտեմբերի 8-ին վայրէջք կատարեցին Ինչոնում, իսկ Սեուլում ստեղծեցին ԱՄՆ ռազմական կառավարություն[10]։

Դաշնակից պետությունները ցանկանում էին անկախեցնել Կորեան այն հոգաբարձության տակ անցկացնելուց հետո, սակայն Կորեական թերակղզու ազգայնականները պահանջում էին անհապաղ անկախություն[11]։ Մյուս կողմից էլ միևնույն ժամանակ ԱՄՆ-ի և Խորհրդային Միության՝ պատերազմի ընթացքում համագործակցությունը Սառը պատերազմի սկսվելուն պես արագորեն վատթարացավ։ Երկու օկուպացիոն ուժերը որոշեցին իրենց կողմում գտնվող քաղաքական գործիչներին համախմբել և ձերբազատվել թշնամիներից։ Անկախության շատ ակտիվիստներ վերադառնում էին հայրենիք՝ հանրային մեծ աջակցություն չստանալով[12][13]։ Հյուսիսային Կորեայում Խորհրդային Միությունը աջակցում էր կոմունիստներին։ 1941 թվականից խորհրդային բանակում ծառայած Քիմ Իլ Սոնգը ի հայտ եկավ որպես խոշոր քաղաքական գործիչ[14]։ Հասարակությունը խորհրդային կարգերի պես դարձավ կենտրոնացված և բաշխված[15]։ Քաղաքական իրավիճակը հարավում խառնաշփոթ էր, սակայն հակակոմունիստ Լի Սընգ Մանը ի հայտ եկավ որպես կարևոր քաղաքական գործիչ[16]։

Որպես արդյունք երկու կողմերում էլ առաջացավ անարխիստական իրավիճակ, սակայն տնտեսական, քաղաքական և հասարակական բոլորովին այլ հիմքեր դրվեցին։ Կորեայի Հանրապետության նախագահական առաջին ընտրությունները և Կորեայի Հանրապետության առաջին Ազգային ժողովի ընտրությունները սկսվեցին 1948 թվականի մայիսի 10-ին, և որպես նախագահ ընտրվեց Լի Սընգ Մանը։ 1948 թվականի օգոստոսի 15-ին ստեղծվեց Կորեայի Հանրապետության կառավարությունը, իսկ օգոստոսի 9-ին ստեղծվեց Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանարապետությունը, և վարչապետ նշանակվեց Քիմ Իլ Սոնգը։ Այս երկու կառավարությունների ստեղծումը ամրացրեց Կորեական թերակղզու բաժանումը։ Կարմիր բանակը հեռացավ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին, իսկ երկու օր անց Կորեայի Հանրապետության կառավարությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչվեց որպես Կորեական թերակղզու միակ օրինական իշխանություն։ ԱՄՆ զորքերը լքեցին թերակղզին 1949 թվականին, սակայն Կորեայի Ռազմական Խորհրդատվական խումբը մնաց Կորեայի Հանրապետությունում[17]։ Երկու կառավարությունների անուններն էլ էին տարբերվում. Հյուսիսը ընտրեց Չոսոն անունը, իսկ հարավը՝ Դեհան[18]։ Երկու կառավարությունները պնդում էին իրենց՝ Կորեական թերակղզու միակ կառավարություն լինելը և բաժանումը դիտարկում որպես ժամանակավոր երևույթ[19][20]։ Քիմ Իլ Սոնգը համոզեց Իոսիֆ Ստալինին և Մաո Ցզե Դունին և պատրաստվեց վերամիավորման պատերազմի, իսկ Լի Սընգ Մանը չհրաժարվեց հյուսիս առաջ գնալու նկրտումներից[21][22]։ 1948 թվականին Հյուսիսային Կորեան անջատեց Հարավային Կորեա տանող բոլոր էլեկտրահաղորդալարերը[23]։ Պատերազմի բռնկումից անմիջապես առաջ 38-րդ զուգահեռականի շուրջը բռնկվեցին տեղական հակամարտություններ՝ ներառյալ Օնգջինգունի և Գեսոնի շրջանները[24][25]։ Այս ժամանակահատվածում Հարավային Կորեայում տարբեր ապստամբություններ սկսվեցին և ճնշվեցին, ինչպիսիք են Յոսու-Սունչոնի դեպքը, Չեջուում ապրիլի 3-ի դեպքը։ Կորեական պատերազմի սկսվելուց առաջ թերակղզում գրեթե 100 հազար մարդ էր զոհվել[26]։

Կորեական պատերազմ

խմբագրել

1950 թվականի հունիսի 25-ի լուսադեմին ԿԺԴՀ-ն ներխուժեց Կորեայի Հանրապետություն, և սկսվեց լայնածավալ պատերազմ։ Երրորդ համաշխարհային պատերազմի ընդլայնումը կանխելու համար ամեն երկիր մասնակցեց դրան, և երեք տարի ավերիչ պատերազմը ավարտվեց 1953 թվականի հուլիսի 27-ի զինադադարով։ Պատերազմը նաև կոչվում է «սղոցի ատամների պատերազմ», քանի որ սահմանային գիծը անընդմեջ փոփոխվում էր. Հյուսիսային Կորեայի զորքերը մինչև Բուսանի հյուսիս ավերելով մուտք գործեցին, իսկ Հարավային Կորեայի զորքերը հասան Յալուցզյան։ Սակայն քանի որ պատերազմը շարունակվում է 70 տարի՝ առանց ավարտի մասին պաշտոնական հայտարարության, սահմանային գոտում երբեմն տեղի են ունենում մեծ ու փոքր ռազմական բախումներ՝ ստվերելով հրադադարի ռեժիմը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Hyung Gu Lynn (2007). Bipolar Orders: The Two Koreas since 1989. Zed Books. էջ 3.
  2. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջ 504. ISBN 0-393-32702-7.
  3. Bluth, Christoph (2008). Korea. Cambridge: Polity Press. էջ 112. ISBN 978-07456-3357-2.
  4. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջեր 31–37. ISBN 0-415-23749-1.
  5. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 156–160. ISBN 0-393-32702-7.
  6. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 159–160. ISBN 0-393-32702-7.
  7. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջեր 35–36, 46–47. ISBN 0-415-23749-1.
  8. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջեր 48–49. ISBN 0-415-23749-1.
  9. Robinson, Michael E (2007). Korea's Twentieth-Century Odyssey. Honolulu: University of Hawaii Press. էջ 103. ISBN 978-0-8248-3174-5.
  10. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջ 50. ISBN 0-415-23749-1.
  11. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջ 59. ISBN 0-415-23749-1.
  12. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջեր 50–51, 59. ISBN 0-415-23749-1.
  13. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 194–195. ISBN 0-393-32702-7.
  14. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջ 56. ISBN 0-415-23749-1.
  15. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջ 68. ISBN 0-415-23749-1.
  16. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջեր 66, 69. ISBN 0-415-23749-1.
  17. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 255–256. ISBN 0-393-32702-7.
  18. Bluth, Christoph (2008). Korea. Cambridge: Polity Press. էջ 178. ISBN 978-07456-3357-2.
  19. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջ 72. ISBN 0-415-23749-1.
  20. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 505–506. ISBN 0-393-32702-7.
  21. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 249–258. ISBN 0-393-32702-7.
  22. Buzo, Adrian (2002). The Making of Modern Korea. London: Routledge. էջ 71. ISBN 0-415-23749-1.
  23. Robinson, Michael E (2007). Korea's Twentieth-Century Odyssey. Honolulu: University of Hawaii Press. էջ 120. ISBN 978-0-8248-3174-5.
  24. Cumings, Bruce (2005). Korea's Place in the Sun: A Modern History. New York: W. W. Norton & Company. էջեր 247–253. ISBN 0-393-32702-7.
  25. Stueck, William W. (2002). Rethinking the Korean War: A New Diplomatic and Strategic History. Princeton, NJ: Princeton University Press. էջ 71. ISBN 0-691-11847-7.
  26. Jager, Sheila Miyoshi (2013). Brothers at War – The Unending Conflict in Korea. London: Profile Books. էջ 4. ISBN 978-1-84668-067-0.