Հուլիսի 4-ի Հյուսիս-Հարավ համատեղ հայտարարություն

Հուլիսի 4-ի Հյուսիս-Հարավ համատեղ հայտարարություն (կորեերեն՝ 7·4 南北 共同 聲明), երբ 1972 թվականի հուլիսի 4-ին Կորեայի տարածքային բաժանումից ի վեր առաջին անգամ Կորեայի Հանրապետության և Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության իշանությունները համաձայնության եկան և միավորման մասին համատեղ հայտարարություն կատարեցին։ 1972 թվականին Փաք Չոնգ Հիի հրամանով Կենտրոնական Հետախուզական վարչության ղեկավար Լի Հու Րագը գործուղվեց ԿԺԴՀ, հանդիպեց Քիմ Իլ Սոնգին և հաստատեց միավորման երեք սկզբունքները՝ անկախություն, խաղաղություն, ազգային մեծ միասնություն։ Այն հաստատվեց միջազգային լարվաության մթնոլորտը թուլացնելու, Կորեայի Հանրապետությունում գտնվող ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին հայատարության, սպառազինությունների մրցավազքը կրճատելու համար [1], իսկ հետագայում օգտագործվել է միավորման քննարկումների միջոցով երկու կողմերի՝ հայրենիքի վրա ուժային բազաները ուժեղացնելու նպատակով[2]։

Նախապատմություն խմբագրել

1968 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցած Պրահայի գարնան ժամանակ սոցիալիստական ճամբարը որպես Բրեժնևյան դոկտրինան ասաց.«եթե որոշվի, որ սոցիալիզմը գտնվում է վտանգի մեջ, ցանկացած սոցիալիստական պետություն իրավունք ունի միջամտելու», որը 1969 թվականին Դամանսկի կղզու հակամարտության և մի շարք այլ իրադարձությունների հետ պատճառ դարձավ սոցիալիստական ճամբարի փլուզման։

Ազատականության ճամբարում նույնպես մտավ վտանգի զգացումը, երբ Նիքսոնի դոկտրինան սահմանում էր, որ ոչ միջուկային հարձակման դեպքում պաշտպանության պատասխանատվությունը առաջին հերթին կրում է շահագրգիռ կողմը։ Կորեական թերակղզուց ԱՄՆ զորքերի մասնակի դուրսբերումը, ԱՄՆ-Չինաստան հաշտեցման տրամադրությունով պայմանավորված՝ կողմերի և դաշինքների հարաբերությունների մեջ գտվնող Հյուսիսի ու Հարավի համար անհրաժեշտություն առաջացավ փոփոխվող միջազգային քաղաքական միջավայրին ադապտացվելու[3]:

Կորեայի Հանրապետության դեպքում այդ ընթացքում Փաք Չոնգ Հիի առաջնորդած Երրորդ Հանրապետության քաղաքական ճգնաժամը ամենակարևոր նախադրյալն էր[4]: Նրանք բախվում էին ներքին ճգնաժամերի, ինչպիսին էր Չոն Թե Իլի միջադեպը։ Իսկ ինչ վերաբերում է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը, այս դեպքում նրանք ցույց տվեցին «ցանկացած ժամանակ շփվելու պատրաստակամություն բոլոր քաղաքական կուսակցությունների, սոցիալական խմբավորումների և առանձին անձանց՝ ներառյալ Հարավային Կորեայի Դեմոկրատական Հանրապետական կուսակցության հետ»։ Սա կարող է դիտվել որպես արդյունք մի շարք իրադարձությունների, ինչպիսին է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրաետության հաշտեցման տրամադրությունը, որոնք միացել էին Միավորված Ազգերի Կազմակերպության բնույթի փոփոխությանը (Չինաստանի Հանրապետության արտաքսում և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միացում)։

Այդ ժամանակը համընկնեց այն շրջանի հետ, երբ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները փոխվում էին բարեկամական հարաբերությունների[3], և 1972 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը և Չինաստանի վարչապետ Չժոու Էնլայը Շանհայում համատեղ հայտարարություն են տարածել բովանդակությամբ՝ ըստ որի ԱՄՆ-ն աջակցում է Կորեայի Հանրապետությանը, Կորեական թերակղզում լարվածության թուլացման, փոխանակումները խթանելու ուղղությամբ ջանքերին, Չինաստանի՝ ԿԺԴՀ-ին վերաբերող ութ կետից բաղկացած խաղաղ միավորման ծրագրին և ՄԱԿ-ի՝ Կորեայի միավորման ու վերականգման հանձնաժողովին միանալու պահանջին։

Ինչ վերաբերում է ԿԺԴՀ-ին, նրանք հասան երկխոսության ամբողջ աշխարհում համաշխարհային լարվածության թուլացման տրամադրությունից օգտվելով՝ Հարավային Կորեայում գտնվող ԱՄՆ զորքերը դուրս բերելու և Հյուսիսային Կորեայի տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։ Պետական բյուջեի ծախսերի 30 տոկոսը անցնող պետության պաշտպանության ծախսերը նվազեցնելու համար մտադրությունն այն էր, որ Հյուսիս-Հարավ երկխոսության միջոցով «առաջին հերթին լուծել ռազմական ուժի խնդիրները» և դուրս բերել Հարավային Կորեայում գտնվող ԱՄՆ զորքերը, համապատասխանաբար սառեցնել ռազմական ծախսերը և ավելացած ռեսուրսները ներդնել տնտեսական բաժին[5]: Արտաքին հանգամանքների այս ֆոնին Հարավային Կորեայի կառավարությունն արձագանքեց Հյուսիսային Կորեայի միջկորեական բանակցությունների ժեստին, և 1971 թվականի սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ Կարմիր խաչի միջկորեական գաղտնի հանդիպումը։ Այնուհետև Սեուլի և Փհենյանի միջև տեղի են ունեցել մի քանի բանակցություններ միջկորեական հարաբերությունների բարելավման և միավորման հարցերը քննարկելու համար, որոնք հանգեցրել են համատեղ հայտարարության հրապարակմանը։

Մյուս կողմից էլ այդ ընթացքում Կենտրոնական Հետախուզական վարչության զեկույցի համաձայն՝ նախագահ Փաք Չոնգ Հիի՝ երկխոսությանը արձագանքելու պատճառն այն էր, որ նա ուզում էր ժամանակավորապես կանգնեցնել Հյուսիսի մտադրությունները՝ միջկորեական երկխոսության միջոցով Հյուսիսի և Հարավի հասարակական կարծիքը կոտրելու և ԱՄՆ ուժերի դուրսբերման մասին օրինականություն պահանջելու, և նա ավելի ուշ ասել է, որ գագաթնաժողով անցկացնելու մտադրություն չի ունեցել։ Նախագահ Փաք Չոնգ Հին ասել էր, որ հավելյալ չի ուղարկի Ի Հու Րագին Հյուսիսային Կորեա, և որ միջկորեական համակարգող կոմիտեն, որը ստեղծվելու էր համատեղ հայտարարության միջոցով, բաղկացած կլիներ աշխատակազմից, որտեղ չէին լինի բարձրաստիճան պաշտոնյաներ, և կծառայեր միայն միջկորեական Կարմիր խաչի բանակցություններին աջակցելու և DMZ-ում բախումները կանխելու նպատակին[6]։

Ձախողում խմբագրել

Հայտարարության հրապարակումից հետո երկու Կորեաները ստեղծել են միջկորեական համակարգող հանձնաժողով և մի քանի հանդիպումներ են անցկացրել Սեուլում և Փհենյանում և դրանից դուրս։ Այնուհետև, 1973 թվականի օգոստոսի 28-ին, Հյուսիսային Կորեան Փհենյանում հեռարձակման միջոցով կատարեց հայտարարություն միջկորեական համակարգող կոմիտեի Փհենյանի կողմից համանախագահ Քիմ Յոնգ Ջուի անունից, որ միջկորեական երկխոսությունը դադարեցվում է։ Նրանք լրջորեն քննադատեցին Հարավային Կորեայի «հունիսի 23-ի հռչակագիրը»՝ որպես բաժանարար գիծ, որը ծրագրում էր «երկու Չոսոն», և դա որպես պատրվակ օգտագործելով՝ միջկորեական երկխոսությունը դադարեցվեց[7]:

Հիմնական բովանդակություն խմբագրել

Ընդհանուր գոյություն ունի յոթ կոտ, և երկու կողմերը առաջին կետում համաձայնության են եկել հայրենիքի միավորման հետևյալ սկզբունքների շուրջ[2].

  • Առաջին՝ միավորումը պետք է լուծվի ինքնուրույն՝ առանց արտաքին ուժերին ապավինելու կամ էլ արտաքին ուժերի միջամտության։
  • Երկրորդ՝ միավորումը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով՝ առանց միմյանց դեմ ռազմական ուժ օգտագործելու։
  • Երրորդ՝ դուրս գալով գաղափարների, գաղափարախոսությունների և համակարգերի տարբերությունների շրջանակներից՝ առաջնահերթ պետք է մտածել ազգային մեծ միասնության մասին՝ որպես մեկ ազգ։
Մեկնական տարբերություն

Համատեղ հայտարարության մեջ Հյուսիսն ու Հարավը ունեն մեկնական տարբերություն[8]: Այն հետագայում կարող է հանդիսանալ Հյուսիս-Հարավ հակամարտության պատճառ[9]։

  • Անկախություն. Կորեայի Հանրապետությունը մեկնում է որպես բաց անկախություն` հիմնված միջազգային հանրության աջակցության և համագործակցության վրա, մինչդեռ Հյուսիսասյին ու Հարավային Կորեաները դառնում են շահագրգիռ կողմեր և լուծում ազգային խնդիրը, իսկ ԿԺԴՀ-ն մեկնում է որպես բացարձակ իշխանություն, որը մերժում է արտաքին ուժերի գաղափարախոսությունը։
  • Խաղաղություն. Կորեայի Հանրապետությունը մեկնաբանում էր, որ ԿԺԴՀ-ն կդադարեցնի ռազմական սադրանքները և փոխադարձ ագրեսիան, ԿԺԴՀ-ն ուզում էր կանգնեցնել Հարվային Կորեայի ինքնապաշտպանության հզորացումը և Հարավային Կորեա-ԱՄՆ համատեղ զորավարժությունները։
  • Մեծ ազգային միասնություն. Կորեայի Հանրապետությունը դա հասկանում էր այնպես, որ հաղթահարվելու էր ազգային տարասեռությունը՝ հիմնվելով ազատության և ժողովրդավարության վրա, իսկ ԿԺԴՀ-ն ուզում էր, որ Կորեան դադարեցնի հակակոմունիստական քաղաքականությունը և հրաժարվի հանրային անվտանգության պահպանման օրենքից։

Նշանակություն և ժառանգորդություն խմբագրել

Որպես առաջին պայմանավորվածություն նշանակալի է, որ երկու Կորեաների երկու կառավարությունները ձգտելու են միավորման։ Սա միջկորեական առաջին հանդիպումն է։ Հատկանշական է նաև, որ այն մերժում էր միավորման այնպիսի ճանապարհները, որոնք ենթադրում էին արտաքին ուժերից կախվածություն և առճակատումներ, և հանգել է միավորման ճիշտ սկզբունքներին[2][10]: Մյուս կողմից էլ այն հանգեցրեց 2000 թվականի միջկորեական գագաթնաժողովին և դարձավ հունիսի 15-ի միջկորեական համատեղ հռչակագրի իրավահաջորդության մեկնարկային կետը[11]։ Ցանկալի է հուլիսի 4-ի Հյուսիս-Հարավ համատեղ հռչակագրի մասին հասկացությունը դիտարկել ոչ թե որպես կուսակցական, ժամանակաշրջանային ըմբռնում, այլ դիտարկել այն մասշտաբային պատմական և համակարգային տեսանկյունից[12]:

Մինչև 1970-ական թվականները շարունակվում էին ռազմական սադրանքները Հյուսիսի և Հարավի միջև, ինչպիսին էր հունվարի 21-ի միջադեպը, երբ նրանք հարձակվում էին հակառակորդի վրա՝ ուղարկելով հատուկ նշանակության ջոկատներ։ Այս ամենի արդյունքում պատերազմի կրկնման վախի և հատուկ նշանակության ջոկատները զսպելու բեռը մեծացավ, և նրանք հուլիսի 4-ի համատեղ հայտարարության 2 կետով համաձայնեցին խուսափել ռազմական սադրանքներից[13]։

Սահմանափակումներ և քննադատություն խմբագրել

Երկու կողմերը այս հայտարարությունը օգտագործեցին իրենց իշխանության ուժեղացման համար։ Հուլիսի 4-ի համատեղ հայտարարության հրապարակումից ի վեր ընդամենը երեք ամսվա ընթացքում հայտարությունը պատճառ բերելով՝ Կորեայի Հանրապետությունը հոկտեմբերին հրատարակեց Յուսինը՝ Կորեայի Հանրապետության սահմանադրությունը, որի հիման վրա հաստատեց բռնատիրություն։ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում առաջին միջկորեական երկխոսության մթնոլորտում ընդունվեց սոցիալիստական սահմանադրությունը, և հաստատվեց Ջուչեի գաղափարախոսությունը[2][14]: Միջկորեական հարաբերությունները չկարողացան հիմնովին բարելավվել կամ լուծվել համատեղ հայտարարության միջոցով[15]: Քանի որ դա ավելի շատ կիսապաշտոնական հանդիպում էր, քան կառավարական մարմինների պաշտոնական հանդիպում, կար սահմանափակում, որի պատճառով չկար ծանրակշիռ պարտավորեցնող ուժ[16]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 고양석, 2013, էջ 13
  2. 2,0 2,1 2,2 2,3 국가기록원 - 7.4 남북공동성명
  3. 3,0 3,1 고양석, 2013, էջ 44
  4. 고양석, 2013, էջ 46
  5. 고양석, 2013, էջ 48
  6. http://www.hankookilbo.com/v/13a3ed8f22f84b9298f7eb02afe67228. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |날짜= ignored (օգնություն); Unknown parameter |뉴스= ignored (օգնություն); Unknown parameter |저자1= ignored (օգնություն); Unknown parameter |제목= ignored (օգնություն); Unknown parameter |확인날짜= ignored (օգնություն)
  7. 고양석, 2013, էջ 15
  8. 고양석, 2013, էջ 53
  9. http://www.uniedu.go.kr/uniedu/home/brd/bbsatcl/nsrel/view.do?id=16114&mid=SM00000535. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |날짜= ignored (օգնություն); Unknown parameter |웹사이트= ignored (օգնություն); Unknown parameter |제목= ignored (օգնություն); Unknown parameter |확인날짜= ignored (օգնություն)
  10. 고양석, 2013, էջ 6
  11. http://muchkorea.tistory.com/770. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |날짜= ignored (օգնություն); Unknown parameter |웹사이트= ignored (օգնություն); Unknown parameter |제목= ignored (օգնություն); Unknown parameter |확인날짜= ignored (օգնություն)
  12. 고양석, 2013, էջ 4
  13. 피의 보복전을 부른 공작의 세계,신동아,2001-01-01(통권 496 호)
  14. 고양석, 2013, էջ 16
  15. 고양석, 2013, էջ 2
  16. 고양석, 2013, էջ 7