«Կորած ռեգբիստը» (անգլ.՝ The Adventure of the Missing Three-Quarter), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի պատմվածքներից: Ներառված է «Շերլոկ Հոլմսի վերադարձը» ժողովածուի մեջ, որը հրատարակվել է 1904 թվականին և բաղկացած է 13 պատմվածքներից՝ գրված 1903-1904 թվականներին:

Կորած ռեգբիստը
The Adventure of the Missing Three-Quarter
The Adventure of the Missing Three-Quarter 05.jpg
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքՇերլոկ Հոլմսի վերադարձը[1] և Շերլոկ Հոլմսի մատենագիտություն
ՆախորդՈսկե շրջանակով պեսնեն
ՀաջորդՍպանություն Էբի Գրեյնջում
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
Հրատարակված էՇերլոկ Հոլմսի վերադարձը
Հրատարակման տարեթիվ1904
The Adventure of the Missing Three-Quarter Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Սթենլի Հոփքիսնքի խորհրդով Շերլոկ Հոլմսին է դիմում պարոն Սիրիլ Օվերթոնը՝ Քեմբրիջի համալսարանի ռեգբիի ակումբի ավագը: Անհայտացել էր ոմն Գոդֆրի Սթոնթոնը՝ խմբի ամենալավ ռեգբիստը: Նախորդ երեկոյան, ստանալով մոխրագույն մորուքով ինչ-որ տղամարդուց մի նամակ, որն իրեն շատ էր հետաքրքրում, Սթոնթոնը տղամարդու հետ գնում է անհայտ ուղղությամբ:

Սկսելով հետաքննությունը հյուրանոցն ուսումնասիրելուց, որտեղ գտնվել էր Սթոնթոնը մինչ իր անհայտացումը, Հոլմսը պարզեց, որ անծանոթի այցից առաջ Սթոնթոնը ստացել է հեռագիր և հենց այդ ժամանակ էլ պատասխանն է ուղարկել, որի վերջին խոսքերն էին. «Օգնեք մեզ, ի սեր Աստծու»: Հյուրանոցի համարն ուսումնասիրելուց ՝ անսպասելի ներս է մտնում լորդ Մաունթ Ջեյմսը՝ Սթոնթոնի հորեղբայրը: Նրան հեռագրով կանչել էր Սիրիլ Օվերթոնը այն հույսով, որ նա կվճարի Շերլոկ Հոլմսի ծառայությունների դիմաց: Բայց հորեղբայրը, լինելով սաստիկ ժլատ, հրաժարվում է դա անել:

Փոստում Հոլմսը պարզում է, որ Սթոնթոնը հեռագիրն ուղարկել է ոմն բժիշկ Լեսլի Արմսթրոնգին, բայց Հոլմսի բոլոր փորձերը բժշկից Սթոնթոնի տեղն իմանալու համար անարդյունք էին: Արմսթրոնգը համարում է, որ հետախույզին որոնման համար վարձել է լորդ Մաունթ Ջեյմսը, և այդ պատճառով էլ ամենակոպիտ ձևով հրարժարվում է նրա հետ շփվել: Այդ ժամանակ Հոլմսը փորձում է հետևել բժշկին իր ճամփորդության ժամանակ, ենթադրելով, որ Արմսթրոնգը գնում է Սթոնթոնի հետ հանդիպման, բայց Հոլմսի փորձերն անօգուտ էին: Վերջապես, Հոլմսը մի փայլուն քայլ է անում. նա աննկատ բժշկի կառքի ակներին լցնում է հոտավետ անիսի յուղ, իսկ հետո խուզարկու շան միջոցով գտնում է տունը, ուր գնում էր Արմսթրոնգը: Մտնելով տուն՝ Հոլմսը և Վատսոնը հայտնաբերում են մահացած երիտասարդ կնոջ դի, և անմխիթար վիճակում գտնվող Սթոնթոնին կողքին: Հոլմսի ետևից մտնելով՝ բժիշկ Արմսթրոնգը ստանում է այդ գործի գաղտնիությունը պահպանելու հավաստիացումը և բացատրում ամեն ինչ:

Պարզվում է, որ Գոդֆրի Սթոնթոնը մեկ տարի առաջ ամուսնացել է մի հասարակ աղջկա՝ իր բնակարանի տրիուհու աղջկա հետ: Անհանգստանալով, որ լորդ Մաունթ Ջեյմսը, կիմանա նրա ամուսնության մասին և կզրկի նրան ժառանգությունից, Սթոնթոնը տեսնվում էր կնոջ հետ գաղտնի՝ բժիշկ Արմսթրոնգի աջակցությամբ: Շուտով աղջիկը լուրջ հիվանդանում է թոքախտով, և բժիշկ Արմսթրոնգը կանչում է Սթոնթոնին հեռագրով: Ցավոք, Սթոնթոնի կնոջը փրկել չի հաջողվում:

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • «Կորած ռեգբիստը» պատմվածքը մտնում է Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վատսոնի մասին սահմանափակ պատմվածքների շարքում, որոնցում բացակայում է քրեականը:

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • "The Adventure of the Missing Three-Quarter," Collier's Greatest Sports Stories. Edited by Tom Meany. New York: A.S. Barnes and Co., [1955]. p. 20-39.
  • The Missing Three-Quarter. Van Nuys, Calif.: Collected Editions in Miniature Barbara J. Raheb, 1979. 63 p. 15/16 x 5/8 in. (The Chronicles of Sherlock Holmes, Book No. 137)
  • "The Adventure of the Missing Three-Quarter," Illustrated by Frederic Dorr Steele. Collier's, 34, No. 6 (November 26, 1904), 15, 18, 27-30. (The Return of Sherlock Holmes, No. 11)
  • "The Adventure of the Missing Three-Quarter," The Boston Sunday Post/Masterpieces of Sherlock Holmes, No. 6 (June 18, 1911). 15 p. illus.
  • "The Adventure of the Missing Three-Quarter," Illustrated by Sidney Paget. The Strand Magazine, 28, No. 164 (August 1904), 122-135. (The Return of Sherlock Holmes, 11)