«Ոսկե շրջանակով պեսնեն» (անգլ.՝ The Adventure of the Golden Pince-Nez), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի պատմվածքներից է Շերլոկ Հոլմսի մասին։ Ներառված է «Շերլոկ Հոլմսի վերադարձը» ժողովածուի մեջ, որը հրատարակվել է 1904 թվականին և կազմված է 13 պատմվածքներից, որոնք հրատարակվել են 1903-1904 թվականներին։

Ոսկե շրջանակով պենսնեն
անգլ.՝ The Adventure of the Golden Pince-Nez
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Շերլոկ Հոլմս, բժիշկ Վաթսոն և տեսուչ Հոփքինս
Նկարագրում էՉաթհեմ
ՇարքՇերլոկ Հոլմսի վերադարձը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդԵրեք ուսանողների արկածները
ՀաջորդԿորած ռեգբիստը
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակված էThe Strand Magazine?
Հրատարակման տարեթիվհուլիս 1904
 The Adventure of the Golden Pince-Nez Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

1894 թվականի նոյեմբերի վերջին հերթական անգամ տեսուչ Սթենլի Հոփքինսը դիմում է օգնության։ Ոմն պրոֆեսոր Կորեմի քաղաքից դուրս գտնվող տանը տեղի է ունենում նրա քարտուղարի՝ պարոն Ուիլոուբ Սմիթի խորհրդավոր սպանությունը։ Գալով պրոֆեսորի կանչի վրա նրա աշխատասենյակ, ծեր տնտեսուհին՝ տիկին Մարկերը, հայտնաբերում է դանակի հարվածից մահացող Սմիթին։ Մահվանից առաջ Սմիթը հասցնում է շշնջալ. «Պրոֆեսոր, դա նա էր», իսկ մահացողի աջ ձեռքում ամուր բռնված էր ոսկե շրջանակով պեսննեն։

Հոլմսը մանրամասնորեն ուսումնասիրում է այդ հանցանշանը և գալիս եզրակացության, որ պեսնեն պատկանում է շատ կարճատես մի կնոջ։ Հետո Հոլմսը, Վատսոնի ուղեկցությամբ, ուղևորվում է հանցագործության վայր՝ Պրոֆեսոր Կորեմի տուն։ Հոլմսն ուսումնասիրում է տունը, տան շրջակայքը, իսկ հետո զրուցում է պրոֆեսորի հետ, ով ոչ մի կերպ չի կարողանում նկարագրել տեղի ուենցածը։ Հանկարծ Հոլմսը, տեսնելով, որ պրոֆեսորը մոլի ծխող է, նա նույնպես սկսում է ծխել, մեկը մյուսի ետևից այն սիգարները, որոնք բերում են հատուկ պրոֆեսորի համար։

Հաջորդ օրը Հոլմսը, Վատսոնը և Հոփքինսը գալիս են պրոֆեսորի մոտ, և Հոլմսը հայտնում է բոլորին, որ կինը, որի նպատակն էր գողանալ ինչ-որ թղթեր, սպանել է Սմիթին դժբախտ պատահարի արդյունքում։ Կորցնելով իր պեսնեն՝ նա, վախենալով ներս մտած Սմիթից, հարված էլ է նրան դանակով։ Գրեթե չտեսնելով, թե ուր է գնում, կինը գնացել է պրոֆեսորի ննջասենյակ, ով նրան ճանաչել է և թաքցրել պահարանի մեջ։ Դրա մասին վկայում են Հոլմսի սիգարի մոխիրի վրայի հետքերը, որը նա հատուկ թափ էր տվել հենց պահարանի կողքին։

Պահարանից դուրս է գալիս կինը, ներկայանալով որպես Աննա, և խոստովանում է ամեն ինչ՝ հաստատելով Հոլմսի ճշտությունը։ Պարզվում է, որ նա և իր ամուսին Սերգեյը եղել են ռուս հեղափոխականներ։ Ոստիկան աստիճանավորին սպանելուց հետո, հեղափոխականների մեջ ձերբակալություններ են սկսում, և որպեսզի փրկեն իրենց կյանքը, նրա ամուսինը մատնում է իր կնոջը, և իր մոտ ընկեր Ալեքսեյին։ Ընկերության ամբողջ փողերով և արխիվով փախչելով Անգլիա, Սերգեյը փոխում է իր անունը, դառնում է պրոֆեսոր Կորեմ և թաքնվում է։

Դուրս գալով բանտից՝ Աննան որոշում է գտնել դավաճանին, որպեսզի վերցնի նրանից հողափոխական ընկերության արխիվից որոշ թղթեր։ Այդ թղթերը, որոնք ուղղված էին Ռուսաստանի կառավարությանը, կարող էին փափկացնել տաժանավյրում տառապող Ալեքսեյի դրությունը։ Կինը կարողանում է տուն մտնել և վերցնել անհրաժեշտ փաստաթղթերը, բայց դժբախտ դեպքի արդյունքում դառնում է անմեղ մարդու մարդասպանը։ Անկեղծ պատմելով իր պատմությունը՝ Աննան հայտնում է, որ պահարանից դուրս գալուց առաջ նա թույն է խմել և խնդրում է Հոլմսին այդ կարևոր թղթերը հանձնել ռուսական կառավարությանը։

Ռուսերեն թարգմանություններ խմբագրել

Ն. Գ. Սաննիկով, Օ. Կրավեց՝ վերը նշված անվանումով

Գ. Վեսնինա՝ «Ոսկե պեսնեի գործը».

Ա. Կուդրավցկի՝ «Ոսկե պեսնե».

Վ. Միխալյուկ՝ «Արկածներ ոսկե պեսնեի հետ».[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • The Golden Pince-Nez. Van Nuys, Calif.: Collected Editions in Miniature [Barbara J. Raheb], 1979. 71 p. 15/16 x 5/8 in. (The Chronicles of Sherlock Holmes, Book No. 136)
  • "The Adventure of the Golden Pince-Nez," World's Great Detective Stories: American and English Masterpieces. Edited, with an introduction, by Will Cuppy. Cleveland: The World Pub. Co., [November 1943]. p. 63-85.
  • "The Adventure of the Golden Pince-Nez," The Boston Sunday Post/Masterpieces of Sherlock Holmes, No. 9 (July 9, 1911). 14 p. illus.
  • "The Adventure of the Golden Pince-Nez," The Buffalo Sunday Times (August 28, 1921), 36-37. (Sherlock Holmes at His Best)
  • "The Adventure of the Golden Pince-Nez," Illustrated by Frederic Dorr Steele. Collier's, 34, No. 5 (October 29, 1904), 15, 18-19, 27-30. (The Return of Sherlock Holmes, No. 10)
  • "The Adventure of the Golden Pince-Nez," [Illustrated by Sidney Paget]. The Strand Magazine, 28, No. 163 (July 1904), 2-16. (The Return of Sherlock Holmes, 10)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե շրջանակով պենսնեն» հոդվածին։