Հակոբ Կոտոյան
Հակոբ Գևորգի Կոտոյան կամ Հաճի (1864, Մուշ - հուլիսի 1, 1915, Մուշ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։
Հակոբ Կոտոյան (Հաջի Հակոբ) | |
---|---|
Ծնվել է | 1864 |
Ծննդավայր | Մուշ |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Մուշ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | ֆիդայի |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոտոյան (այլ կիրառումներ)
Կենսագրություն
խմբագրելՀակոբ Կոտոյանը սովորել է Մուշի կենտրոնական վարժարանում և Դիարբեքիրում։ 1894 թվականին գործակցել է հնչակյան հայտնի գործիչ, ապագա Կիլիկիայի Հանրապետության (1921-1923) նախագահ Միհրան Տամատյանի հետ։
Հակաթուրքական գործունեության համար դատապարտվել է 15 տարվա բանտարկության և աքսորվել Սինոպ (Տրապիզոնի վիլայեթ)։ 1895 թվականին ընդհանուր ներմամբ վերադարձել է աքսորավայրից։ 1890-ական թվականներին Տարոնում (Բիթլիսի վիլայեթ) մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։
1901 թվականի զինված հակամարտության ժամանակ Անդրանիկ Օզանյանի ղեկավարությամբ Առաքելոց վանքի շրջանում մասնակցել է թուրքական 4-5 հազարանոց զորքի դեմ տեղի ունեցած ճակատամարտին, որը տևել է 21 օր։ 1903-1904 թվականներին մասնակցել է սասունցիների ազատագրական պայքարին, 1906-1908 թվականներին, Եփրեմ Խանի հետ՝ Իրանի հեղափոխական շարժումներին՝ 1905-1907 թվականներին։
1912-1914 թվականներին ընտրվել է Մուշի քաղաքային ժողովի անդամ։ 1915 թվականի հուլիսի 13-ին, եռօրյա արյունահեղ մարտերից հետո, Կոտոյանը և նրա մի քանի զինակիցներ ընտանիքներով այրվել են թուրքերի հրդեհած շենքերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 639)։ |