Կոտեմ լայնատերև
Կոտեմ լայնատերև | |
Կոտեմ լայնատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Lepidieae |
Ցեղ | Lepidium |
Տեսակ | Կոտեմ լայնատերև (L. latifolium) |
Միջազգային անվանում | |
Lepidium latifolium |
Կոտեմ լայնատերև (լատին․՝ Lepidium latifolium), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
40-150 սմ բարձրությամբ ճյուղավոր ցողունով, խոշոր, երկարավուն-նշտարաձև, ամբողջաեզր տերևներով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, ցողունայինները՝ նստադիր։ Հուրաններում հավաքված են մանր և սպիտակ ծաղիկները։ Կլորավուն-օվալաձև պտուղները պատիճակներ են[1]։
Տարածվածություն խմբագրել
Որպես մոլախոտ աճում է լեռնային գոտիների խոնավ վայրերում, գետերի ափերին, աղակալած հողմերում և ցանքսերում։ Տարածված է Տավուշի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում և Արցախում[1]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, ծաղիկները, արմատներն ու սերմերը։ Սննդի մեջ կիրառում են երիտասարդ ընձյուղներն ու տերևները[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտեմ լայնատերև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտեմ լայնատերև» հոդվածին։ |