Կոտեմ լայնատերև
Կոտեմ լայնատերև
Կոտեմ լայնատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Lepidieae
Ցեղ Lepidium
Տեսակ Կոտեմ լայնատերև (L. latifolium)
Միջազգային անվանում
Lepidium latifolium

Կոտեմ լայնատերև (լատին․՝ Lepidium latifolium), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

40-150 սմ բարձրությամբ ճյուղավոր ցողունով, խոշոր, երկարավուն-նշտարաձև, ամբողջաեզր տերևներով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, ցողունայինները՝ նստադիր։ Հուրաններում հավաքված են մանր և սպիտակ ծաղիկները։ Կլորավուն-օվալաձև պտուղները պատիճակներ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Որպես մոլախոտ աճում է լեռնային գոտիների խոնավ վայրերում, գետերի ափերին, աղակալած հողմերում և ցանքսերում։ Տարածված է Տավուշի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում և Արցախում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, ծաղիկները, արմատներն ու սերմերը։ Սննդի մեջ կիրառում են երիտասարդ ընձյուղներն ու տերևները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտեմ լայնատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտեմ լայնատերև» հոդվածին։