Կովկասյան փարավոն
Կովկասյան փարավոն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Թերթիկաբեղավորներ (Rutelidae) |
Ցեղ | Pharaonus |
Տեսակ | Կովկասյան փարավոն (P. caucasicus) |
Միջազգային անվանում | |
Pharaonus caucasicus |
Կովկասյան փարավոն (լատին․՝ Pharaonus caucasicus), թերթիկաբեղավորների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելԼայն ձվաձև, փայլուն, սև մարմնով, 9 մմ երկարությամբ ոչ շատ մեծ բզեզ է, որն ունի սպիտակադեղնավուն և փայլուն վերնաթևեր[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանի էնդեմիկ տեսակ է։ Նախկինում հայտնի էր Երևանի, Էջմիածնի և Փարաքարի շրջակայքերից, որտեղ հավանաբար պայմանավորված անապատների յուրացմամբ՝ անհետացել է։ Ներկայում հայտնի է միայն Գոռավանի ավազուտներում՝ Վեդի քաղաքի մոտ[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱպրում են ջուզգունի թփուտներով ավազոտ անապատներում։ Հանդիպում են մայիսի վերջին և հունիսի առաջին կեսին։ Թռիչքը ցերեկն է։ Թրթուրն ապրում է հողում, իսկ զարգացումը տևում է մեկ տարի[1]։
Պահպանություն
խմբագրելՑածր թվաքանակով և կրճատվող արեալով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
1980-ական թվականների սկզբներին շատ մեծաքանակ էր, դիտվում էր բզեզների պարսում ջուզգունի ծաղկող թփերի վրա։ Ներկայումս թվաքանակը խիստ կրճատվել է և հանդիպում են եզակի առանձնյակներով։
Սպառնացող վտանգներից են անասունների արածեցումը, վառելանյութերի համար ջուզգունի թփերի հատումը, ճանապարհաշինությունը և շինարարական նպատակներով ավազահանումը։
Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.