Կովկասյան խլուրդ
Կովկասյան խլուրդ (լատիներեն` Talpa caucasica), խլուրդների ընտանիքի կենդանի։
Կովկասյան խլուրդ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Talpa caucasica Satunin, 1908 |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Տարածվածություն խմբագրել
Տարածված է Կենտրոնական և Արևմտյան Անդրկովկասում, Հայաստանում։ Արցախում հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Թարթառի գետահովտի անտառներում։
Կենսակերպը խմբագրել
Գերադասում է բնակություն հաստատել անտառային և նախանտառային գոտում, որտեղ հողերը ճահճացած չեն, փուխր են, հարուստ անձրևորդերով, հանդիպում է նաև մերձալպյան գոտիներում, վերին սահմանը հասնում է մինչև 2500-2600 մ, սակայն բնակատեղերի նկարագրումը վերջնական համարել չի կարելի։ Վարում է թաքնված կենսակերպ, օրվա մեծ մասը անցկացնում է ստորգետնյա անցուղիներում։
Արտաքին տեսքը խմբագրել
Աչքերն ամբողջովին փակ են նուրբ փոքր մաշկով, գանգը բավական խոշոր է, նրա ընդհանուր երկարությունը` 34,2-36 մմ է, կոնդիլոբազալ երկարությունը՝ 32,2-35 մմ, քթային բաժինը բավականին լայն է՝ 4,8-5 մմ։ Մարմնի երկարությունը քթի ծայրից մինչև պոչարմատը՝ 105-124,5 մմ, պոչի երկարությունը՝ 24-37 մմ, քաշը տատանվում է 32,5-115 գրամի սահմաններում։ Մորթախավի գույնը սևագորշ է, համարյա սև։ Սեզոնային և հասակային փոփոխություններն աննկատ են։ Երիտասարդ և հասուն առանձնյակների մոտ մազափոխությունից հետո մորթախավը ինտենսիվ սև է և մազածածկի ծայրերի արծաթափայլի շնորհիվ՝ փայլուն։
Բազմացումը խմբագրել
Բազմացումը ձգձգված է։ Ի տարբերություն հյուսիսային շրջանների, հարավային շրջաններում այն ավելի շուտ է կատարվում։ Այս կենդանիների զուգավորումը սկսվում է փետրվարի սկզբներին, իսկ տաք եղանակներին ավելի շուտ։ Հունիս-հուլիս ամիսներին սեռական ակտիվությունը նվազում է։ Հղիությունը տևում է 38-40 օր, սերնդում ունենում են 3-4 ձագ։
Այս կենդանիների թվաքանակի կրճատման բնական պատճառներից են երկարատև երաշտը, սակավաձյուն ձմեռը, առավելապես մերձալպյան գոտում, լայնատերև անտառների հատումը։
Նշանակությունը խմբագրել
Խլուրդները կարևոր նշանակություն ունեն հողագոյացման, հողերի օդափոխության, խոնաավության ռեժիմի պահպանության, քիմիական կազմի և բերրիության բարձրացման գործում[1][2][3]։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան խլուրդ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան խլուրդ» հոդվածին։ |