Կոստա Դիմիտրով Ցոնև (բուլղար․՝ Коста Димитров Цонев, հունիսի 10, 1929(1929-06-10)[1], Սոֆիա, Բուլղարիա[1] - հունվարի 25, 2012(2012-01-25)[2], Սոֆիա, Բուլղարիա), բուլղար կինոդերասան և քաղաքական գործիչ, Բուլղարիայի ժողովրդական արտիստ։ Բուլղարիայի ազգային ժողովի 39-րդ և 40-րդ գումարումների պատգամավոր։ Բազմաթիվ մրցանակների դափնեկիր։

Կոստա Ցոնև
Ծննդյան թիվ՝հունիսի 10, 1929(1929-06-10)[1]
Ծննդավայր՝Սոֆիա, Բուլղարիա[1]
Վախճանի թիվ՝հունվարի 25, 2012(2012-01-25)[2] (82 տարեկան)
Վախճանի վայր՝Սոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն՝ Բուլղարիա
Մասնագիտություն՝դերասան, քաղաքական գործիչ և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝
«Ստարա պլանինա» շքանշան
IMDb։ID 0875145

Կենսագրություն խմբագրել

Կոստա Ցոնևը ծնվել է 1929 թվականի հունիսի 3-ին Սոֆիայում։ Նա ավարտել է Թատրոնի և կինոարվեստի բարձրագույն ինստիտուտը՝ «դերասանական վարպետություն» մասնագիտությամբ։ Աշխատել է Երիտասարդական և «Սոֆիա» թատրոններում։ Իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում։ Առավել հայտնի է որպես հետախույզ Էմիլ Բոևի դերակատար, որի դերը խաղացել է մի քանի ֆիլմերում։

2001 և 2005 թվականներին ընտրվել է Բուլղարիայի ազգային ժողովի 39-րդ և 40-րդ գումարումների պատգամավոր։ Որպես պատգամավոր իրականացրել է յուրահատուկ «„Հույս“ թատերական տուն» ծրագիրը։

Հրատարակել է «Դոն Կիխոտը Կարմիր գյուղից» հուշագրությունների գիրքը։

Կոստա Ցոնևը մահացել է 2012 թվականի հունվարի 25-ին Սոֆիայում՝ 82 տարեկան հասակում[3]։

Անձնական կյանք խմբագրել

Կոստա Ցանև ամուսնացած է եղել երկու անգամ։ Նրա առաջին կինը եղել է Անահիդ Տաչևան, իսկ երկրորդը՝ Ելենա Ցոնևան։ Դերասանն ունեցել է երկու երեխա՝ տղա Դիմիտրը (մահացել է 2016 թվականին) և աղջիկ Տեոդորան։ Կոստա Ցոնևի եղբայրն է եղել հայտնի երգիծաբան Վասիլ Ցոնևը, իսկ երկրորդ եղբայրը՝ Իվան Ցոնևը, գաղթել է Ավստրալիա։

Մրցանակներ խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Strazha.bg
  2. 2,0 2,1 2,2 Bulgaria: Legendary Bulgarian Actor Kosta Tsonev Dies at 82
  3. «Legendary Bulgarian Actor Kosta Tsonev Dies at 82». Novinite.com (Sofia News Agency). 2012 թ․ հունվարի 25. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  4. Игорь Броварник (26 января 2012). «В Болгарии на 82-м году жизни скончался известный актёр Коста Цонев» (ռուսերեն). ИТАР-ТАСС. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.

Գրականություն խմբագրել

  • Коста Цонев Моите жени, моите роли. — София: Ню Медиа Груп, 2007. — С. 422.
  • Коста Цонев, Дон Кихот от Красно село

Արտաքին հղումներ խմբագրել