Կոստաս Մարտակիս (հուն․՝ Κώστας Μαρτάκης, մայիսի 25, 1984(1984-05-25)[1], Աթենք, Հունաստան[2]), հույն երգիչ, ֆոտոմոդել։

Կոստաս Մարտակիս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհուն․՝ Κωνσταντίνος Πολίτης
Ի ծնե անունԿոնստանտինոս Պոլիտիս
Ծնվել էմայիսի 25, 1984(1984-05-25)[1] (39 տարեկան)
Աթենք, Հունաստան
Երկիր Հունաստան
ԺանրերԷթնիկ երաժշտություն
Մասնագիտություներգիչ և մոդել
Գործիքներվոկալ
ԼեյբլSony-BMG?, Universal Music Group և Heaven Music
Կայքպաշտոնական կայք
 Kostas Martakis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Կոստաս Մարտակիսը ծնվել է 1984 թվականի մայիսի 25-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Նրա ծնողները նրան անվանել են Նիկոս Պոլիտիս (հուն․՝ Νίκος Πολίτης), որը փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Աթենքից Կրետե։ Կոստասը ունի նաև ավագ քույր և կրտսեր եղբայր։ Փոքր տարիքում, Կոստասը ակտիվորեն զբաղվել է բասկետբոլով և ավելի մեծ հասակում հանդես եկել Հունաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականում։ Հաջորդ քայլը եղել է զբաղվել մոդելային կարիերայով։ Սրան զուգընթաց Կոստասը ստացել է բարձրագույն կրթություն Աթենքի ամերիկյան տեխնոլոգիաների քոլեջում։

Վաղ կարիերա խմբագրել

Կոստաս Մարակիսը զբաղվել է ոչ միայն սպորտով, այլ նաև մեծ նշանակություն տվել երաժշտությանը։ Նա երկու ամիս պարապել է հունական երաժշտական մրցույթին մասնակցելու համար։ Երաժշտական փորձերը տեղի էին ունենում «Fame studio» երաժշտական ստուդիայում։ Երաժշտական այդ մրցույթում, Կոստասը գրավեց առաջին տեղը։ Մրցույթից հետո, Կոստասը պայմանագիր է կնքում հանրահայտ «Sony BMG Creece» երաժշտական կազմակերպության հետ։ 2006 թվականի նոյեմբեր ամսին, լույս է տեսնում Կոստասի առաջին սինգլը, «Ընդմիշտ միասին» խորագրով (հուն․՝ Πάντα Μαζί)։ Սինգլը կարճ ժամանակահատվածում Հունաստանում դառնում է հայտնի և ոսկե մեդալի արժանանում Կիպրոսի Հանրապետությունում։ 2007 թվականի ամռանը, ելույթ է ունենում հույն արվեստագետ Կելլի Կելեկիդուի և Դիոնիսոմ Մակրիսոմի հետ՝«Ռոմեո» ակումբում։

«Նոր ալիք» երաժշտական մրցույթ խմբագրել

2007 թվականի հունիսիսն, հեռարձակվել է առաջին ալբոմը ստուդիայում, «Հեղաշրջում» (հուն․՝ «Ανατροπή») վերնագրով։ Ալբոմը դարձավ շատ հայտնի։ «Ναι» («Այո»), «Ανατροπή» («Հեղաշրջում»), «Ασ'τους να λένε» («Թող խոսեն»), «Όνειρα μεγάλα» («Մեծ երազանք»), «Θέλω επειγόντως διακοπές» («Ուզում եմ շտապ հանգիստ») и «Γι' αυτό χειροκροτήστε την»: Ալբոմը Հունաստանում ճանաչվում է «Լավագույն նոր ալբոմ»։ Նույն տարվա ամռանը Կոստասը մասնակցել է համաշխարհային ռուսական «Նոր ալիք» երաժշտական մրցույթին, որը տեղի էր ունեցել հուլիսի 25-ից 30-ը ընկած հատվածում՝ Յուրմալա քաղաքում։ Այս մրցույթում Կոստասը կիսել է 7-րդ և 8-րդ տեղերը Գերմանիայի ներկայացուցչի հետ։

Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում խմբագրել

 
Կոստաս Մարտակիսը Մոսկվայում

2007 թվականի ձմռանը Կոստաս Մարտակիսը տեսահոլովակ է նկարահանում Մոսկվայում, որը կոչվում է «Όνειρα μεγάλα» («Մեծ երազանք»)։ Կոստաս Մարակիսը առաջին անգամ Հունական երաժշտության պատմության մեջ, տեսահոլովակ նկարահանեց ռուսական տեսարժան վայրերում։ 2007 թվականի դեկտեմբերին[3], Կոստաս հռչակվել է հունական հեռուստաալիքի «երթ», քանի որ նա մեկն էր Եվրատեսիլ երգի մրցույթում Հունաստանի թեկնածուներից։ Նրա հետ թեկնածուներ էին նաև Չրիսպան և Կալոմիրան։ Կոստաս Նարտակիսի երգը կոչվում էր «Always and Forever»: Նա գրավեց երկրորդ տեղը և չկարողացավ մասնակցել Եվրատեսիլին։ Չնայած նրան, որ նա չկարողացավ մասնակցել այդ մրցույթին, նա դարձավ հաջողակ երգիչ Հունաստանում և հայտնի երգիչ ամբողջ Եվրոպայում։ 2008 թվականին լույս է տեսնում նրա երգը՝ հունարեն և անգլերեն լեզուներով։ Երգը կոչվում էր «Panta Tha Gyrizo Ekei»:

Կոստաս Մարտակիսը հունական բանակ հաճախելուց առաջ խմբագրել

 
Կոստաս Մարտակիսը Աթենքում`Ջենիֆեր Լոպեսի և Մարկ Էնտոնիի հետ

2008 թվականին, Կոստասը Աթենքում համերգ է տալիս ամերիկացի երաժիշտներ Ջենիֆեր Լոպեսի և Մարկ Էնտոնիի հետ։ Որպես միջոցառան սկիզբ, Կոստասը զուգերգ է կատարում Ջենիֆեր Լոպեսի հետ և ազդարարում համերգի սկիզբ։ 2008 թվականի նոյեմբերին, ամերիկյան «E!Entertainment» հեռուստաալիքը Կոստաս Մարտակիսին դասում է «աշխարհի 25 ամենասեքսուալ տղամարդկանց» դասին։ Ամերիկյան ալիքը նրան անվանել է «հունական երգի աստված»։

2008 թվականի ձմռանը Կոստասը կատարում է իր պարտքը իր հայրենիքի հանդեպ[4], անցնելով ծառայության Հունական նավատորմում։ Կոստասի ծառայությունը ավարտվում է 2009 թվականին։

Երկրորդ ալբոմի` «Πιο κοντά»-ի լույս տեսնելը խմբագրել

2009 թվականին Կոստասը ավարտեց իր համագործակցությունը «Sony BMG» կազմակերպության հետ։ Կազմակերպությունից դուրս գալուց առաջ, նա երախտագիտություն հայտնեց «Sony BMG» կազմակերպության տնօրինությանը և հիշատակեց իր 10-ից ավելի տեսահոլովակները։ 2009 թվականին լույս է տեսում Կոստաս Մարտակիսի 2-րդ սինգլը՝ «Πιο κοντά» վերնագրով։ Կոստաս Մարտակիսի այս սինգլը ցնցեց «YouTube»-ն, որի շնորհիվ Կոստաս Մարտակիսը ձեռք բերեց նոր հետևորդներ և երկրպագուներ Հունաստանում և ամբողջ աշխարհում[5]։

Սկավառակագրություն խմբագրել

ստուդիայի ալբոմներ խմբագրել

  • 2007 - «Ανατροπή»
  • 2009 - «Πιο Kοντά»

սինգլներ խմբագրել

  • 2006 «Panta Mazi»
  • 2008 «Always and Forever»
Տարի Աշխատանք Կատեգորիա Արդյունք
2007 Nai Best Video Clip New Artist Հաղթող
2007 Thelo Epeigontos Diakopes Sexiest Artist in Video Clip Առաջադրված
2008 Anatropi Sexy Video Clip of the Year Առաջադրված
2009 Fila Me Sexy Video Clip of the Year Առաջադրված
2009 Mikro Theoi (ft. Shaya ) Best Duet Առաջադրված
2010 Pote Best Male Artist Առաջադրված
2010 Pio Konta Video Clip of the Year Առաջադրված
2010 Pote Sexy Video Clip of the Year Առաջադրված
2010 Pio Konta Best Video Clip Pop Առաջադրված
2011 Kano O,ti Thes Best Male Artist Առաջադրված
2011 Afto Pou Zitas (ft.Thirio) Video Clip Hip Hop/Urban Առաջադրված
2011 Kano O,ti Thes Fashion Icon in Video Clip Առաջադրված
2012 Entasi Best Male Artist Առաջադրված
2012 Agries Diatheseis Sexy Video Clip of the Year Առաջադրված
2012 Entasi Fashion Icon in VideoClip Առաջադրված
2013 Mou Pires Kati Best Male Artist Առաջադրված
2013 S'exo Anaki S'agapo Best Video Clip Pop Առաջադրված
2013 Mamacita Buena Top 50 Առաջադրված
2014 Ta Kalokairina ta S'agapo VideoClip Pop Առաջադրված
2014 Paradise VideoClip Urban Առաջադրված
2014 Paradise Duet Առաջադրված
2014 An Kapou Kapote Best Male Artist Առաջադրված
2014 An Kapou Kapote Artist Of The Year Առաջադրված
2014 An Kapou Kapote Artist Of Cuprys Հաղթող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «ΒΙΟΓΡΑΦΙΚΟ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին. ERT. Retrieved on February 19, 2008
  3. news in.gr - Καλομοίρα, Χρύσπα και Κώστας Μαρτάκης οι υποψήφιοι για την 53η Eurovision
  4. «Musical Rent» (Greek). nozz.gr. 2012 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Κ.Μαρτάκης: Με την dance version στον τελικό». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին. Eurovision-Greece. Retrieved on March 21, 2008

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստաս Մարտակիս» հոդվածին։