Կոսմայի և Դամիանոյի բազիլիկ

Կոսմայի և Դամիանոյի բազիլիկ (իտալ.՝ Basilica dei Santi Cosma e Damiano), եկեղեցի Հռոմի ֆորումում։ Մուտքի շրջանաձև շինությունը կառուցվել է 4-րդ դարում, որպես հռոմեական տաճար, որը պետք է նվիրվեր Վալերիոս Ռոմուլոսին՝ Մաքսենցիոսի պաշտելի որդուն։ Հիմնական շինությունը հավանաբար Կայսերական ֆորումի գրադարանն էր։ Այն եկեղեցի դարձել է 527 թվականին։ Այսօր այն հին տիտղոսակիր եկեղեցիներից մեկն է։ Տեղակայված է Վեսպասիանոսի Ֆորումում՝ Խաղաղության տաճարում։ Բազիլիկը նվիրված է երկու հույն եղբայրներին՝ Սուրբ Կոսմային և Դամիանոյին։

Կոսմայի և Դամիանոյի բազիլիկ
Basilica dei Santi Cosma e Damiano
Կոսմայի և Դամիանոյի բազիլիկի մուտքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և փոքր բազիլիկ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՀռոմ[1]
ՀասցեVia dei Fori Imperiali, 1 - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը6-րդ դար
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածԿոսմա և Դամիան
ԱնվանվածԿոսմա և Դամիան
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճearly Christian art and architecture?
Հիմնադրված6-րդ դար
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Santi Cosma e Damiano (Rome) Վիքիպահեստում
cosmadamiano.com

Պատմություն խմբագրել

 
Ռոմուլոսի տաճարը Պալատին բլրից
 
«Հիսուսի Երկրորդ գալուստը» խճանկարը

Տաճարը Մաքսենցիոս կայսրը նվիրել է իր որդուն՝ Վալերիոս Ռոմուլոսին, որը մահացել է 309 թվականին։ Հավանաբար տաճարը եղել է Մաքսենցիոսի վերակառուցման ծրագրի մի մասը, որն իրականացվում էր այդ տարածքում 306 թվականի աղետալի հրդեհից հետո։ Նախագիծը մասնակիորեն իրակացվեց կայսեր կենդանության օրոք։ Ենթադրվում է, որ բազիլիկը կառուցվել է Յուպիտերի տաճարի տեղում, որը հետագայում վերակառուցվել է Մաքսենցիոս կայսեր կողմից։ Տաճարը քրիստոնեական է դարձել 527 թվականին։ Օստգոթերի արքա Թեոդորիք Մեծը և իր դուստր Ամալասունտան Փելիքս IV Պապին նվիրեցին Խաղաղության տաճարի գրադարանը և Ռոմուլոսի տաճարի մի մասը։ Պապը միավորեց երկու շինությունները, որպեսզի ստեղծի բազիլիկ՝ նվիրված հռոմեացի եղբայրներ Կոսմային և Դամիանոյին։ Աբսիդը ձևավորվեց բյուզանդական խճանկարով, որում ներկայացվում է Հիսուսի Երկրորդ գալուստը։ Սուրբ Մարկոսի և Մարկելիանոսի մասունքները հավանաբար այս եկեղեցի են տեղափոխվել 9-րդ դարում։ 1583 թվականին Գրիգորի XIII Պապի օրոք դրանք վերստին հայտնաբերվեցին։ 1632 թվականին Ուրբանոս VIII պատվիրեց վերակառուցել բազիլիկը։ Աշխատանքները նախագծեց Օրացիո Տորիանիին, իսկ գլխավորեց Լուիջի Արիգուչչին։ Բազիլիկի հատակը բարձրացվեց 7 մետր, ինչպես նաև ավելացվեց կամարակապ սրահը։ Առաջին եկեղեցու ցածրադիր մասում տեսանելի է բազիլիկի հին հատակը։ 1947 թվականին Կայսերական ֆորումի վերակառուցման ժամանակ եկեղեցուն տրվեց նոր կառուցվածք։ Նախկին մուտքը, որն անցնում էր Ռոմուլոսի տաճարի միջով, փակվեց։ Նոր մուտք բացվեց հակառակ՝ Վիա դեի Ֆորի Իմպերիալի փողոցի կողմից։ Բազիլիկը Պանթեոնի և Ռոմուլոսի տաճարի հետ միասին ամենալավ պահպանված հեթանոսական տաճարն է Հռոմում։

Կառույցը և արվեստը խմբագրել

 

Համալիրի նոր մուտքի կողքին Խաղաղության տաճարի մարմարապատ սենյակներն են և այն պատը, որի վրա ամրացված էր Հին Հռոմի քարտեզը՝ կերտված մարմարԵ սալաքարի վրա (3-րդ դար)։ Եկեղեցու մուտքը բացվում է նավի կողմից։ Բազիլիկի նախագիծը հետևում էր Հակառեֆորմացիայի չափանիշներին՝ մեկ նավ, կողմերում՝ երեք աղոթատեղի և ընդարձակ աբսիդ։ Խճանկարները 6-րդ և 7-րդ դարի արվեստի գլուխգործոցներ են։ Կենտրոնում Հիսուսն է Պողոս և Պետրոս առաքյալների հետ։ Պետրոսը ներկայացնում է Սուրբ Կոսմային և Սուրբ Թեոդորոսին, իսկ Պողոսը՝ Սուրբ Դամիանոյին և Փելիքս IV Պապին։ Վերջինիս ձեռքերում եկեղեցու նմուշն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 dati.beniculturali.it — 2014.

Գրքեր և հոդվածներ խմբագրել

  • Pietro Chioccioni, La Basilica E Il Convento Dei Santi Cosma E Damiano in Roma (Roma: Curia Generalizia dell'Ordine, 1963).
  • Roberta Budriesi, La Basilica dei Ss. Cosma e Damiano a Roma (Bologna: Patron 1968).
  • Vitaliano Tiberia, Il Restauro Del Mosaico Della Basilica Dei Santi Cosma E Damiano a Roma (Todi, Perugia: Ediart, 1991) [Arte e restauro, 7].
  • Roma, Touring Club Italiano, 2004, pp. 276–277.
  • Tucci, Pier Luigi, "Nuove acquisizioni sulla basilica dei Santi Cosma e Damiano", Studi Romani 49 (2001) 275–293
  • Tucci, Pier Luigi, "The Revival of Antiquity in Medieval Rome: the Restoration of the Basilica of SS. Cosma e Damiano in the Twelfth Century", Memoirs of the American Academy in Rome 49 (2004) 99–126.
  • Jacalyn Duffin, Medical Saints: Cosmas and Damian in a Postmodern World (NY-Oxford: Oxford University Press 2013).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոսմայի և Դամիանոյի բազիլիկ» հոդվածին։