Կոպաոնիկ
Կոպաոնիկ (սերբ.՝ Копаоник, ալբ․՝ Kopaoniku), լեռնազանգված Կենտրոնական Սերբիայում և Կոսովոյում:
Կոպաոնիկ | |
---|---|
սերբ.՝ Копаоник | |
![]() Պանչիչի պիկը ձմռանը | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() ![]() |
Աշխարհագրական տեղադրություն | Յուկոն |
Լեռնաշղթա | Դինարյան բարձրավանդակ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2017 մետր |
Երկարություն | 83 կմ |
Լայնություն | 63 կմ |
Մակերես | 2.700 կմ² |
Բարձրագույն գագաթ | Պանչիչի պիկ |
Նյութ | գրանիտ |
Գտնվում է Ռաշկա և Ռասինսկի շրջանների միջև: Երկարությունը 83 կմ է, լայնությունը` 63 կմ: Ամենաբարձր գագաթը Պանչիչի պիկն է (2017 մ): Կոպաոնիկը կազմված է բյուրեղային թերթաքարերից, գրանիտից և սերպենտինիտից:
Լեռնային համալիրի մակերեսը մոտ 2.700 կմ² է: Կոպաոնիկի կենտրոնական մասի 118 կմ² տարածքը զբաղեցնում է համանուն ազգային պարկը, որ ձևավորվել է 1981 թվականին:
Տարեկան միջին ջերմատիճանը +3.7 °C է, ինչը ցածր է սերբական միջին ցուցանիշից: Տարվա մեջ մոտ 200 օր արևոտ է, սակայն տեղումների քանակը գերազանցում է 1.000 մմ-ը: Ձյան ծածկույթն առկա է գրեթե 160 օր` նոյեմբերից մինչև մայիս: Լեռներում աճում են էնդեմիկ մի քանի բուսատեսակներ, օրինակ` Sempervivum kopaonicense, Cardamine Pancicii и Viola kopaonicensis: Լեռան լանջերը 1500-1600 մետր բարձրության վրա պատված են անտառներով, որտեղ աճում են կաղնի, հաճարենի, սոճի, եղևնի: Ավելի վերևում փռված են մարգագետիններ, որոնք ամռանն օգտագործվում են որպես արոտավայր:
Կենդանական աշխարհից հանդիպում են սապսան (Falco peregrinus), քարարծիվ (Aquila chrysaetos), բու (Bubo bubo), անտառային կատու (Felis silvestris), այծյամ (Capreolus capreolus):
Կապաոնիկի լեռներում բազմաթիվ հիդրոթերմալ հանքավայրեր կան (36—78 °C): Ազգային պարկի տարածքում է գտնվում Սերբիայի ամենաբարձր ջրվեժը` Ելովարնիկը (71 մ):
Ձմռանը Կոպաոնիկը լեռնադահուկային հանգստի գոտու է վերածվում: