Կոն Հյո Ջին

hարավկորեական դերասանուհի

Կոն Հյո Ջին (կորեերեն՝ 공효진, ապրիլի 4, 1980(1980-04-04)[1], Սեուլ, Հարավային Կորեա), hարավկորեական դերասանուհի, հայտնի է դարձել «Միսս Գազար» ֆիլմից հետո, ինչպես նաև «Մածուկ», «Սիրելու արվեստը», «Արևի տիրակալը» հեռուստատեսային սերիալներում։

Կոն Հյո Ջին
կորեերեն՝ 공효진
Ծնվել էապրիլի 4, 1980(1980-04-04)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Կոն Հյո Ջինը ծնվել է Հյուսիսային Կորեայի Սեուլ քաղաքում։ Հյո Ջինը տեղափոխվեց Ավստրալիա մոր և փոքր եղբոր հետ երբ սովորում էր միջնակարգ դպրոցում, այդ ժամանակ իր հայրն ընտանիքը պահելու համար աշխատում էր Կորեայում։ Նա հաճախել է Բրիսբենի Ջոն Պոլ Քոլեջի միջնակարգ դպրոց[2]։ Նրա համար այդ ժամանակները եղել են լավագույնը, և 2011 թվականին նա նշանակվել է որպես «Բարեկամության տարվա» բարի կամքի դեսպաններից մեկը, Ավստրալիայի և Հարավային Կորեայի երկկողմ հարաբերությունների 50-ամյակի առթիվ[3][4][5]։ Երեք տարի Ավստրալիայում մնալուց հետո, 1997 թվականին ԱՖՃ-ի պատճառով Կոն ընտանիքը վերադարձավ Կորեա։

Կարիերա խմբագրել

Կորեա վերադառնալուց հետո, Հյո Ջինը ակսեց աշխատել որպես մոդել։ Նա հայտնվեց գովազդներում, մասնավորապես՝ «Երջանիկ մահ»-ում։ Մոդելային բիզնեսում մեկ ու կես տարի մասնակցելուց հետո, նա ստացավ երկրորդային դեր «Պատերի շշուկ 2» ֆիլմում։ Ֆիլմը պատմում է աղջիկների ավագ դպրոցում լեսբիական հարաբերությունների մասին[6][7]։ Չնայած դա կոմերցիոն հաջողություն չունեցավ 1999 թվականին, ֆիլմը հաճախ որպես օրինակ է բերվում երիտասարդ կորեացի ռեժիսորներին և կինոդիտողներին՝ որպես ժամանակակից դասականի[8]։ Նկարահանումներից հետո դերասանուհին նկարահանվեց My Funky Family (2000) կատակերգական սերիալում։

2001 թվականին խաղացել է դեր 50 էպիզոդանոց Wonderful Days հեռուստասերիալում, որտեղ խաղում է ավտոբուսի վագոնավար (հետագայում շահում է «Լավագույն նոր դերասանուհի» մրցանակը Baeksang հեռուստասերիալների անվանակարգում)։ Այնուհետև հայտնվում է Չան Ջինի կատակերգական «Շատաղոս դիպուկահարներ» կատակերգությունում և «Հրաբխային հարված» ֆիլմում՝ ոչ մեծ դերերում։

2003 թվականին Կոն Հյո Ջինը ստացել է դեր հեռուստասերիալ Snowman-ում[9][10] և «Գնանք դպրոց։ «Սան Դու»-ում։ 2004 թվականից մինչև 2005 թվականը, Կոն Հյո Ջինի մոտ եղավ կարիերային անկում։ 2005 թվականին նկարահանվեց «Իմ սիրելի ուսուցիչ» հեռուստասերիալում[11] և «Небесный легион» ֆիլմում[12][13]։

Քննադատական հաջողություն խմբագրել

2006 թվականին «Պատերի շշուկ 2» ֆիլմի ռեժիսոր Կիմ Թեյոնը (որին նա համարել է իր ուսուցիչը) Հյո Ջինին դեր առաջարկեց «Ընտանեկան կապեր» ֆիլմում, որը նա գրել էր հատուկ իր համար։ Ֆիլմը ստացավ համատարած ընդունում, իսկ դերասանական կազմին խրախուսեցին փայլող դերասանական խաղի համար։ Այս դերի համար նա «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում առաջադրվեց Korean Film Awards մրցանակին։

Նրա դերը «Ընտանեկան կապեր» ֆիլմում դարձավ հեղափոխական իր կարիերայում[14]։ 2007 թվականին նա վերադարձավ հեռուստատսոիթյուն և խաղաց «Արևելյան լրտեսություն» ֆիլմում[15]։ Նույն թվականին հայտնվեց «Երջանկություն»[16] և «Մ»[17][18][19] ֆիլմերը, իսկ 2008 թվականին՝ «Արևելյան լրտեսություն»[20][21] ֆիլմը։

Իր ամենամեծ առաջընթացը կինոյում դարձավ «Միսս Գազար» (2008 թվական) ֆիլմում դերը։ Չնայած ֆիլմը տոմսարկղներում ձախողվեց, քնադատները անվանեցին նրան վերջին տարիների ամենաօրիգինալ կորեական ֆիլմերից մեկը։ Հյո Ջինը խաղացել է անհրապույր կարմիր դեմքով աղջկա դեր, որն ատում է մարդկանց և տառապում է անլիարժեքության բարդույթից[22][23][24][25]։ Ի սկզբանե, Հյո Ջինը կարդացել է սցենարը, կասկածել է դերի հարցում, բայց վերջում համաձայնել է առաջարկին և խաղացել է այն[26]։ Այդ դերի համար նա արժանացավ Korean Film Awards-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[27] և «Կին»[28], մրցանակը Director’s Cut Awards որպես «Լվագույն դերասանուհի»[29][30]։

2009 թվականին «Մաստակ» ռոմանտիկ կամեդիաում Կոնը խաղացել է սկսնակ խոհարարի դեր, որը դուրս է եկել 2010 թվականին[31][32]։ Ի սկզբանե իր կերպարը պետք է լիներ ռոմանտիկ կատակերգության սովորական համարձակ և կրքոտ հերոսուհի, Հյո Ջինը որոշեց, որ իր համար ձանձրալի կլինի խաղալ այդ դերը, դրա համար նկարահանումների ընդացքում փոխվեց հերոսուհու բնավորությունը[33][34]։ Սերիալը ստացավ բարձր ռեյտինգ։ Հայտնիությունը մեծացավ «Սիրո արվեստը» սերիալից հետո (2011 թվական)։

Ստեղծում խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

  1. (2019) — Ամենասովորական սիրավեպը
  2. (2018) — Լինել քեզ հետ
  3. (2016) — Կորած կինը
  4. (2013) — Բումերանգ ընտանիքը
  5. (2013) — Դու ավելի քան հիասքանչ ես
  6. (2012) — Նախագիծ 577
  7. (2010) — Ճանապարհորդություն ցլի հետ
  8. (2008) — Արևելյան լրտեսություն։ Սուպեր գործակալ Դաչիմավա Լի
  9. (2008) — Միսս Գազար
  10. (2008) — Քույրերը ճանապարհի վրա
  11. (2007) — Մ
  12. (2007) — Happiness
  13. (2007) — Մեկ օր իմ տղայի հետ
  14. (2006) — Ընտանեկան կապեր
  15. (2005) — Երկնային զինվորներ
  16. (2002) — Դաստիարակված բացարձակ զրոն
  17. (2002) — Taekwon Girl / Bizarre Love Triangle
  18. (2002) — Emergency Act 19
  19. (2002) — Անակնկալ
  20. (2001) — Volcano High
  21. (2001) — Guns & Talks
  22. (2001) — Բաժանման նվեր
  23. (1999) — Whispering Corridors 2: Memento Mori

Հեռուստասերիալներ խմբագրել

  1. (2019) — Երբ կամելիան ծաղկում է
  2. (2016) — Նախանձի մարմնավորվումը
  3. (2015) — Պրոդյուսեր
  4. (2014) — Պարզապես դա սեր է[en]
  5. (2013) — Արևի տիրակալը[en]
  6. (2011) — Սիրո արվեստը
  7. (2010) — Մածուկ[en]
  8. (2007) — Շնորհակալություն
  9. (2005) — Իմ սիրելի ուսուցիչը
  10. (2003) — Գնանք դպրոց, Սան Դու
  11. (2003) — Ձյունե մարդ
  12. (2002) — Ամեն ինչ քո ձեռքերում է
  13. (2002) — Wonderful Days
  14. (2001) — Drama City 'Love Without Hope'
  15. (1999) — My Funky Family

Մրցանակներ խմբագրել

  • (2001) SBS Drama Awards — New Star Award (Wonderful Days)
  • (2002) Baeksang Arts Awards — Best New Actress for TV (Wonderful Days)
  • (2002) MBC Drama Awards — Popularity Award (Ruler of Your Own World)
  • (2003) KBS Drama Awards — Best Couple Award with Rain (Sang-doo! Let’s Go to School)
  • (2003) KBS Drama Awards — Netizen Award (Sang-doo! Let’s Go to School)
  • (2003) KBS Drama Awards — Best Actress (Sang-doo! Let’s Go to School)
  • (2006) Thessaloniki International Film Festival — Best Actress (Family Ties)
  • (2007) Korean Film Awards — Best Supporting Actress (Happiness)
  • (2007) MBC Drama Awards — Best Actress (Thank You)
  • (2008) Korea Visual Arts Festival (Korea Broadcasting Camera Directors Association) — Best Actress (Crush and Blush)
  • (2008) Korean Film Awards — Best Actress (Crush and Blush)
  • (2008) Director’s Cut Awards — Best Actress (Crush and Blush)
  • (2008) Women in Film Korea Awards — Best Actress (Crush and Blush)
  • (2009) New York Asian Film Festival — The Rising Star Of Asia Award (Crush and Blush)
  • (2010) China Entertainment Television — Top Ten Asian Actors (Pasta)
  • (2010) Style Icon Awards: Style Leader
  • (2010) MBC Drama Awards — Best Couple Award with Lee Sun Gyun (Pasta)
  • (2010) MBC Drama Awards — Best Actress (Pasta)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «John Paul International College Newsletter — May 2011» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. «Goodwill Ambassadors « Australia-Korea Year of Friendship». 2011 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. «The Chosun Ilbo (English Edition): Daily News from Korea». english.chosun.com. 2010 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. The Korea Herald (2011 թ․ մայիսի 22). «App showcases Australia year». koreaherald.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. Derek Elley (2000 թ․ մարտի 28). «Review: 'Memento Mori'» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. Darcy Paquet (2006 թ․ սեպտեմբերի 30). «Darcy's Korean Film Page - 1999». www.koreanfilm.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. Darcy Paquet (2007 թ․ մայիսի 23). «An Interview with Kim Tae-yong». www.koreanfilm.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  9. «Korean TV Dramas». www.koreanfilm.org. 2006 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  10. «[Interview] Kim Rae Won Changed His Mind about Acting After ′My Little Hero′». mwave.interest.me. 2013.01.20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  11. «Gong Hyo-jin Turns Into Giddy Young Teacher». english.donga.com. April. 11, 2005. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  12. «“Heaven’s Soldiers”: Movie and Life of Park Joong-hoon and Kim Seung-woo : The DONG-A ILBO». english.donga.com. June. 24, 2005. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին. {{cite web}}: C1 control character in |title= at position 1 (օգնություն)
  13. X (2005 թ․ հոկտեմբերի 22). «[K-FILM REVIEWS] 천군 (Heaven's Soldiers)» (անգլերեն). screenanarchy.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  14. «[INTERVIEW] Actress Kong Hyo-jin - Part 2». www.asiae.co.kr. 2011.07.08. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  15. «"Thank You", a new MBC TV series». content.mbc.co.kr. 2008 թ․ փետրվարի 14. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  16. Lee Hyo-won (2007 թ․ սեպտեմբերի 27). «Happiness Measures Cost of Love». koreatimes.co.kr. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  17. Lee Hyo-won (2007 թ․ հոկտեմբերի 7). «`M Sets Busan Film Festival on Fire». koreatimes.co.kr. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  18. Lee Hyo-won (2007 թ․ նոյեմբերի 1). «`M Showcases Style Over Substance». koreatimes.co.kr. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  19. Darcy Paquet (2010 թ․ դեկտեմբերի 8). «Korean Movie Reviews for 2007». www.koreanfilm.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  20. Lee Hyo-won (2008 թ․ օգոստոսի 7). «Dachimawa Lee Straddles Homage, Mockery». koreatimes.co.kr. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  21. «`Dachimawa Lee` breaks new ground in comedy». The Korea Herald. 1970 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  22. Lee Hyo-won (2008 թ․ հոկտեմբերի 2). «Kong Hyo-jin Shines in Crush». koreatimes.co.kr. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  23. Maggie Lee (10/4/2008). «Film Review: Crush and Blush». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  24. Derek Elley (2008 թ․ նոյեմբերի 18). «Review: 'Crush and Blush'» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  25. JAMES MUDGE (2009 թ․ մարտի 21). «Crush and Blush (2008) Movie Review | BeyondHollywood.com». www.beyondhollywood.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  26. Darcy Paquet. «Korean Movie Reviews for 2008». www.koreanfilm.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  27. Han Sunhee (2008 թ․ դեկտեմբերի 5). «Korean Film Awards catch 'Chaser'» (անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  28. Darcy Paquet (2008 թ․ դեկտեմբերի 19). «Women in Film Korea (WIFK) honor LIM and GONG». www.koreanfilm.or.kr. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  29. Cathy Rose A. Garcia (2008 թ․ դեկտեմբերի 10). «Ha, Kong Win Directors CUT Awards». koreatimes.co.kr. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  30. Yi Ch' ang-ho (2008 թ․ դեկտեմբերի 19). «Directors select KONG Hyo-jin and HA Jung-woo». www.koreanfilm.or.kr. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  31. «Lee Sun-kyun says not pressured by new image in 'Pasta'». www.asiae.co.kr. 2009.12.29. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  32. Han Sang-hee (2010 թ․ հունվարի 5). «Heroines Line Up for Dramas in 2010». koreatimes.co.kr. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  33. «[INTERVIEW] Actress Kong Hyo-jin - Part 2». www.asiae.co.kr. 2011.03.04. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  34. «[INTERVIEW] Actress Kong Hyo-jin - Part 3». www.asiae.co.kr. 2011.03.04. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոն Հյո Ջին» հոդվածին։