Կոնվերսանո (Conversano), հինավուրց քաղաք և կոմունա հարավային Իտալիայի Ապուլիա մարզի Բարի գավառում[3]։ Գտնվում է 30 կմ Բարի քաղաքից հարավ-արևելք և Ադրիատիկ ծովից 7 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից քաղաքը գտնվում է 219 մ բարձրության վրա։ 2015 թվականի տվյալներով Կոնվերսանոյում բնակվում են 26 078 մարդ։

Կոմունա
Կոնվերսանո
Conversano (Cunverséne)
Զինանշան
Conversano-Stemma.png

Conversano-Castellofotoaerea.jpg
220px
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԳավառԲարի
Ներքին բաժանումԿաստիլիոնե, Տրիջանելո
ՔաղաքապետՋուզեպպե Լովասցիո[1]
Մակերես126,92 կմ²
ԲԾՄ219 մ
Խոսվող լեզուներիտալերեն
Բնակչություն26 078[2] մարդ (հունվարի 1, 2015)
Խտություն203,07 մարդ/կմ²
Տեղաբնականունկոնվերսանացի
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ011
Փոստային ինդեքս70014
Փոստային դասիչ70014
Ավտոմոբիլային կոդ080
C975072019
Պաշտոնական կայք[http:// www.comune.conversano.ba.it /]
##Կոնվերսանո (Իտալիա)
Red pog.png

Քաղաքի պահապան հրեշտակը համարվում է Սբ. Ֆլավիանը։

Կոնվերսանոյի քաղաքապետն է Ջուզեպե Լովասջիոն։ Քաղաքի օրը նշվում է նոյեմբերի 24-ին։

ՊատմությունԽմբագրել

Կոնվերսանոյի տեղում հին ժամանակներում կանգնած էր Նորբա քաղաքը, որտեղ ապրում էին յապիգները (լատ.՝ Iapyges, Iapygii, հուն․՝ Ιάπυγες). հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդ, որ ապրում էր ժամանակակից Ապուլա մարզի տարածքում և հետագայում ասիմիլացման ենթարկվեց հին հռոմեացիների կողմից։ Նորբա քաղաքը Հռոմը զավթել է մ.թ.ա. 268 թվականին։ Արևմտյան գոթերի հարձակումից հետո տեղայնքը որոշ ժամանակ մնաց ամայի, սակայն շուտով այն վերածնվեց Casale Cupersanem նոր անվան տակ։

Ռոբերտ Վիսկարի զարմիկը 1054 թվականին ընդունեց Կոնվերսանոյի կոմս տիտղոսը։ Նրա կալվածքների թվի մեջ մտնում էին նաև Լեչե և Նարդո տեղայնքները։ Բասունվիլլո ընտանիքից հետո Կոնվերսանո կոմսությունը բազմիցս ձեռքից ձեռք է անցել։ Տարբեր ժամանակներում Կոնվերսանոյի տիրակալներն են եղել Բրիենները, Լուքսեմբուրգները, Սանսևերինոները, Բարբիանոները և Օրսինիները։ 15-ից մինչև 19-րդ դարերը Կոնվերսանոյի կոմսի տիտղոսը կրում էին Ակվավիվա գերդաստանի ներկայացուցիչները։ 1690 թվականին քաղաքն ամայացավ ավերիչ ժանտախտի համաճարակի պատճառով։

ԺողովրդագրությունԽմբագրել

Բնակչության աճը

Տեսարժան վայրերԽմբագրել

Կոնվերսանոյի տեսարժան վայրերից է Կոնվերսանո ամրոցը, որն իրենից ներկայացնում է միջնադարյան կոմսական ժառանգաբար փոխանցվող ամրոց։ Այն գտնվում է բլրի վրա, որ նայում է քաղաքին, և, հավանաբար, սկիզբ է առնում 6-րդ դարի գոթական պատերազմների ժամանակներից։ Հետագայում ամրոցը վերանորոգվել է 11-րդ դարում։ Ամրոցն ունի մի կլոր աշտարակ, որն 14-րդ դարում ավելացրել էր կոմս Ջուլիո Անտոնիո Ակվավիվան։

 
Իշխանական ամրոց Կոնվերսանոյում

Հռոմեական ժամանակաշրջանի տաճարը կառուցվել է 11-րդ դարում, այնուհետև հիմնովին վերակառուցվել է 14-րդ դարում, իսկ 17-րդ դարում այն վերանորոգվել է բարոկկո ոճով։

Կոնվերսանոյում նաև կարելի է այցելել բենեդիկտացիների մենաստանը, որը համարվում է Ապուլիայում հնագույնը և որի զանգագատունը ավելի բարձր է խոյանում, քան Հռոմեական տաճարի զանգակատունը, խորհրդանշելով մենաստանում ապրող միանձնուհիների ավելի բարձր կարգավիճակը, քան տեղական եպիսկոպոսի։ 13-րդ դարի ֆրանցիսկանական եկեղեցին և Մարկիոնե ամրոցը նույնպես արժանի են զբոսաշրջիկների ուշադրությանը։

 
Կոնվերսանո ամրոցը, զանգակատունը և հռոմեական տաճարը

ԾանոթագրություններԽմբագրել

  1. քաղաքապետարանի կայք
  2. Population data from Istat
  3. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Bari»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-11-ին։ Վերցված է 2017 հուլիսի 24