Կոնստանտին Տենասե (ռումիներեն՝ Constantin Tănase, հուլիսի 5, 1880(1880-07-05), Վասլույ, Ռումինիա - օգոստոսի 29, 1945(1945-08-29), Բուխարեստ, Ռումինիա), թատրոնի ռումինացի դերասան, դրամատուրգ, Ռումինիայի թատերական ռևյուի թատրոնի էական դեմքերից։

Կոնստանտին Տենասե
ռումիներեն՝ Constantin Tănase
Ծնվել էհուլիսի 5, 1880(1880-07-05)
ԾննդավայրՎասլույ, Ռումինիա
Մահացել էօգոստոսի 29, 1945(1945-08-29) (65 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
ԳերեզմանԲելլու գերեզմանատուն
ԿրթությունGheorghe Lazăr National College?
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունդերասան, կատակերգակ, կատակերգու, coupletist, թատերական ռեժիսոր և դրամատուրգ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ռումինիայի Վասլույ քաղաքում, աշխատավորի ընտանիքում։ Առաջին անգամ թատրոնի ներկայացում տեսել է Pârjoala այգում, որտեղ խաղում էին ազգային թատրոնի դերասաններ Զախարիա Բուրենեսկուն և Ի․ Իոնեսկուն։ Այդ տպավորության ներքո Տենասեն ընկերների հետ ստեղծում է սիրողական թատերախումբ։ Նրանք հայտնի տեսարաններ էին բեմադրում ներկայացումներից՝ Meşterul Manole, Căpitanul Valter Mărăcineanu և Constantin Brâncoveanu, իսկ որպես թատրոն ծառայում էր ամբարը։ Առաջին մասնագիտական փորձը թատրոնում որպես դերասան Տենասեն ստացել է Մորդեխեայա Սեգալեսկու դերը իդիշով, Վասլուեում ելույթի ժամանակ խմբի դերասանները պակաս էին և երիտասարդ Տենասեն բեմ դուրս եկավ։ 1896 թվականին նա ավարտեց գիմնազիան։ Չնայած իր դերասան դառնալու ցանկությանը՝ ծնողներն ուղարկում են նրան Յաշ զինվորական ուսումնարան, բայց շուտով նրան հեռացնում են վատ վարքի համար։ Նա ուղևորվում է Բրիելա, որտեղ կարճ ժամանակով սովորել է Նիկոլայ Բելեսկու դպրոցում, սակայն գումար չունենալու պատճառով հեռացվել է այդտեղից։ Բրիելայում նա հանդիպում է գրող և ուսուցիչ Իոնա Ադամին, ով 18-ամյա Տենասեին առաջարկում է զբաղեցնել իր մանկավարժի պաշտոնը Կուրեշկայում, Ռախովայում, քանի որ Ադամն ինքը մեկնում էր սովորելու Բելգիայում։ Նոր ուսուցիչը գլուխ էր հանում աշխատանքից, սակայն չէր հարմարվում տնօրենի և մյուս ուսուցիչների հետ։ Ադամի աջակցությամբ նա աշխատանք ստացավ Հարշովանիում, Պոենեստիում, որտեղ դասավանդել է պոետ Ալեքսանդր Վլախուցեին։ Տենասեն ուներ սեփական մոտեցումը դասավանդելուն. նա հիմնական ուշադրությունը դարձնում էր երաժշտությանը և մարմնամարզությանը, ինչը սկսեց գրավել նոր աշակերտներին։ Նա կրթության գործընթացի մեջ ներգրավում էր նաև ծնողներին, կազմակերպելով արշավներ, որոնց ընթացքում նա դասավանդում էր պատմություն և աշխարհագրություն։ Մեծամասնությունը նրան սիրեց, սակայն որոշ տեղական իրավաբաններին նրա մեթոդները դուր չեկան և նրանք հասան Տենասեի աշխատանքից ազատմանը։ Աշխատանքից զրկվելով՝ Տենասեն գնաց Բուխարեստ։ 1899 թվականի հոկտեմբերի 14-ին նա գրանցվեց առաջին ինժեներական գնդում։ Բանակում ծառայելուց հետո նա աշխատեց թատրոնում։ 1917 թվականին Տենասեն ամուսնացավ Վիրջինի Նիկուլեսկուի հետ։

 
Կոտանին Տենասեն (աջից երկրորդը) Visul lui Tănase (1932) բեմադրության գլխավոր դերում

Կոստանտին Տենասեն (աջից երկրորդը) Visul lui Tănase (1932) բեմադրության գլխավոր դերում։ 1919 թվականին Բուխարեստում Տենասեն հիմնեց Cărăbuş թատերախումբը։ Թատրոնում աշխատել է 20 տարի, որի ընթացքում Ռումինիայում ստեղծել է հումորային կաբարեի ավանդույթներ և ռևյու, որոնք պահպանվել են մինչև այսօր։ Cărăbuş-ում իրենց կարիերան սկսել են շատ կատարողների, ինչպիսիք են Մարիա Տենասեն և Հորի Շերբենսկին։ Cărăbuş-ը հաճախ հյուրախաղերով հանդես է եկել Ռումինիայում և առնվազն մեկ անգամ ուղևորվել են Թուրքիա։ Տենասեն ելույթ է ունեցել Փարիզում։ Համաձայն առնվազն մեկ աղբյուրի՝ նա նաև հիմնել է երեք դպրոց երեխաների համար և եկեղեցի[1]։

Մահ խմբագրել

Ըստ պաշտոնական եզրակացության՝ Տենասեն մահացել է Բուխարեստում 1945 թվականի օգոստոսի 29-ին, նշկաբորբի խորացումից։ Ըստ ոչ պաշտոնական տարբերակի նրան սպանել են սովետական զինվորներին[2] հեգնելու համար։ Նա թաղված է Բուխարեստում՝ Բելու գերեզմանոցում։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Peripiţiile călătoriei lui Rigadin de la Paris la Bucureşti (1924, համր)
  • Visul lui Tănase (1932)
  • Răbdare Tănase! (1943)

Ժառանգություն խմբագրել

Վասլույի մշակույթի տներից մեկը կոչվել է ի պատիվ Կոստանտին Տենասեի։ Տենասեի անձնական արխիվն ու իրեն պատկանող շատ իրեր գտնվում են Վասլուսկի շրջանի թանգարանում, իսկ 1970 թվականից Վասլուեում անցկացվում է թատերական փառատոն Վալենտինա Սիլվեստրի գլխավորությամբ։ 1980 թվականից այդ փառատոնին գալիս են հումորիստներ ամբողջ Ռումինիայից։ Ներկայումս փառատոնի շրջանակներում անցկացվում է ծաղրանկարի միջազգային մրցույթ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. University of Lüneburg, Constantin Tănase Արխիվացված 2005-01-08 Wayback Machine
  2. «A cazut cortina!». jurnalul.ro. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Տենասե» հոդվածին։