Կոնստանտին Ալեքսանդրովիչ Վառլամով (մայիսի 23 (հունիսի 4), 1848, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 15 (28), 1915, Պետրոգրադ, Ռուսական կայսրություն), ռուս դերասան։

Կոնստանտին Վառլամով
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23 (հունիսի 4), 1848
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 15 (28), 1915 (67 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրԱլեքսանդրինյան թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
 Konstantin Aleksandrovich Varlamov Վիքիպահեստում

Բեմական գործունեությունն սկսել է 1867 թվականին, Չիտաու-Օգարյովայի թատրոնում, խաղացել է գավառական բեմերում, 1875 թվականից՝ Ալեքսանդրյան թատրոնում, հռչակվել իբրև բնութագրական և կատակերգական խաղաոճի ռեալիստական մեծ դերասան․ համարվել է «ռուս, ծիծաղի արքա»։ Իր խաղում զուգակցել է համարձակ բուֆոնադը, կերպարների խոր հոգեբանական մշակումը, խոսքի վարպետությունը, նուրբ քնարականությունը։

Լավագույն դերերից են՝ Յաիչնիցա (Գոգոլի «Ամուսնություն»), Վառավին Մուրոմսկի (Սուխովո-Կոբիլինի «Գործ», «Կրեչինսկու հարսանիքը»), Յուսով, Գրոզնով (Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», «ճշմարտությունը լավ է, բախտն՝ ավելի լավ»), Սգանարել (Մոլիերի «Դոն ժուան»)։ Կոնստանտին Ալեքսանդրովիչ Վառլամովի բարեկամներից է եղել Հ․ Աբելյանը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Վառլամով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 287