Կոստանդին Ալթունյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կոնստանտին Տիգրանի Ալթունյան (փետրվարի 16, 1913, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 12, 1990), հայ ինժեներ-կոնստրուկտոր, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1960), Հայաստանի ճարտարապետների միության անդամ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[1]։
Կոստանդին Ալթունյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1913 |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1990 (77 տարեկան) |
Կրթություն | ՀԱՊՀ (1937) |
Աշխատավայր | Երևաննախագիծ |
Պարգևներ | |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Կենսագրություն
խմբագրել1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1944-1958 թվականներին եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի բնակ-քաղաքացիական շինբաժնի պետ, 1961-1968 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի տնօրեն[2]։ Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Հայարդնախագծում», համամիութենական «Սպորտնախագիծ» ինստիտուտում[1]
Ստեղծագործությունները՝ որպես հեղինակ-կոնստրուկտոր
խմբագրել- Կառավարական տուն Երևանում (շինարարության 2-րդ հերթափոխ)
- Ալեքսանդր Մյասնիկյանi անվան հանրային գրադարան (շինարարության 2-րդ հերթափոխ)
- Կապի նախարարության և արհմիության շենքեր
- «Արմենիա» հյուրանոց
- Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան
- Գիտությունների ազգային ակադեմիայի շենք
- Պետկրկես
- Պոլիտեխնիկական ինստիտուտի նոր մասնաշենք
- Ավտոնորգման, գաջի, կաբելի, կոնյակի, կոմպրեսորների, ժամացույցի գործարաններ
- Կահույքի և տրիկոտաժի ֆաբրիկաներ
- Հրազդանի մեծ կամուրջ
- Լոռիում Դեբեդի երկաթուղային կամուրջ
- Ստեփանավանի դրամատիկական թատրոն
- Հյուրանոցներ Էջմիածնում
- Մայր տաճարի կառուցվածքների ամրացում
- Առողջարաններ Արզնիում, Դիլիջանում, Ջերմուկում, Գագրայում
Եղել է վերակառուցվող եկեղեցիների կոնստրուկտորական հարցերով Էջմիածնի կաթողիկոսարանի խորհրդական, ղեկավարել Էջմիածնի Մայր տաճարի ամրացումը։
Մրցանակներ
խմբագրելԱրժանացել է պետական և կառավարական պարգևների։
- ՀԽՍՀ վաստակավոր շինարար, 1960
Պատկերասրահ
խմբագրել-
Կապի նախարարության և արհմիության շենքեր