Կոմիտաս Հակոբյան

բանաստեղծ, ազատամարտիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կոմիտաս Արսենի Հակոբյան (հունիսի 1, 1972(1972-06-01), Քերթ, ԼՂԻՄ, Մարտունու շրջան, ԽՍՀՄ - մայիսի 5, 1994(1994-05-05), Կարմիրավան, Մարտակերտի շրջան, Արցախ), բանաստեղծ, ազատամարտիկ, Արցախի գրողների միության անդամ, ԼՂՀ Պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ։

Կոմիտաս Հակոբյան
22 տարի
ԾննդավայրԼեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, Մարտունու շրջան (Արցախ), գյուղ Քերթ
Մահվան վայրԼեռնային Ղարաբաղի Հանրապետություն Մարտակերտի շրջան, գյուղ Կարմիրավան
ՔաղաքացիությունԱրցախի Հանրապետություն
ԶորատեսակԱրցախի Հանրապետության Պաշտպանության բանակ
Ծառայության տարիներ1992-1994 թվականներ
ԿոչումԼՂՀ Պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԼՂՀ «Արիության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Կոմիտաս Հակոբյանը ծնվել է 1972 թվականի հունիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտունու շրջանի Քերթ գյուղում մտավորականի ընտանիքում։ 1989 թվականին տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի Բանասիրական ֆակուլտետում։ Մինչև կանոնավոր բանակի կազմակերպումը Կ. Հակոբյանը կամավոր մասնակցել է պաշտպանական և ազատագրական մի շարք մարտերի, մասնավորապես Դիվանալար և Ղաջար գյուղերի ազատագրման օպերացիային, Մարզիլլուի, Ամիրանլարի, Գևորգավան ռազմական հենակետերի վերացմանը։ 1992-1994 թվականներին ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կազմում որպես գումարտակի հրամանատարի տեղակալ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի ազատագրական մարտերին։ Հերոսաբար զոհվել է 1994 թվականի մայիսի 5-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի պաշտպանության ժամանակ 22 տարեկան հասակում։ Հեղինակ է Արցախյան ազատամարտին նվիրված «Գոյության պատրանք» (Երևան, 1993) և «Նվիրում» (Երևան, 1997) բանաստեղծական ժողովածուների։ Ստեղծագործության հիմնական թեման սերն է, հայրենիքը, մարտնչող զինվորի հոգու հզորությունը։ Կոմիտաս Հակոբյանի մարմինն ամփոփված է հայրենի Քերթ գյուղում։

Պարգևներ խմբագրել

  • 2003 թվականին Կոմիտաս Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Երկեր խմբագրել

  • Գոյության պատրանք (բանաստեղծություններ), Երևան, 1993, 46 էջ։
  • Նվիրում (բանաստեղծություններ, օրագրային գրառումներ), Երևան, 1997, 74 էջ։
  • Գոյության պատրանք, Երևան, 2018։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել