Կոկո Թեյլոր
Կոկո Թեյլոր (անգլ.՝ Koko Taylor, սեպտեմբերի 28, 1928[1][2], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[3] - հունիսի 3, 2009[4][5], Չիկագո[1]), ամերիկացի երգչուհի, իր յուրահատուկ ձայնի համար կոչվել է «Բլյուզի թագուհի»[7]։
Կոկո Թեյլոր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1928[1][2] Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[3] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 3, 2009[4][5] (80 տարեկան) Չիկագո[1] |
Ժանրեր | բլյուզ[6], Chicago blues?, ռիթմ էնդ բլյուզ, սոուլ և soul blues? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երգչուհի |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ[6] |
Լեյբլ | Alligator Records?, Checker? և Chess Records |
Կայք | kokotaylor.com |
Koko Taylor Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿոկո Թեյլորը 11 տարեկանում կորցրել է ծնողներին։ Նա և իր հինգ քույր-եղբայրները մանկուց ստիպված են եղել աշխատել բամբակի պլանտացիաներում։ 1950 թվականին նա բեռնատարի վարորդ Ռոբերտ Թեյլորի հետ տեղափոխվել է Չիկագո և շուտով ամուսնացել նրա հետ։ Նա աշխատանքի է ընդունվել որպես տնային տնտեսուհի, իսկ երեկոյան բլյուզ է կատարել գիշերային ակումբներում։
1963 թվականին ամուսնու կապերի շնորհիվ նա պայմանագիր է կնքել «Chess Records» ձայնագրման ստուդիայի հետ և շուտով հայտնի դարձել[8]։ Երբ 1975 թվականին «Chess Records»-ը փակվել է Թեյլորը սկսել է համագործակցել «Alligator Records» ձայնագրման ստուդիայի հետ հետ, որը տևել է երեք տասնամյակ։
Երգչուհին բեմ է դուրս եկել ԱՄՆ նախագահների մեծարման ժամանակ՝ Ջորջ Բուշի երդմնակալության ժամանակ[9] և երկու անգամ՝ Բիլ Քլինթոնի երդմնակալության ժամանակ։ Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ 1985 թվականի «Գրեմմի» լավագույն բլյուզ ալբոմի համար։ Երգչուհին Կոկո մականունը ստացել է շոկոլադի հանդեպ իր սիրո համար։
Կոկոյի ստեղծագործական կարիերան տևել է գրեթե հինգ տասնամյակ, որի ընթացքում նա ձայնագրել է այնպիսի աշխարհահռչակ ստեղծագործություններ, ինչպիսիք են «Wang Dang Doodle» (1965, համարվում է նրա ամենամեծ հիթը), «What Kind of Man is This» և «I Got What It Takes»-ը։
Երգչուհին յոթ անգամ առաջադրվել է Գրեմմի մրցանակի, սակայն այն ստացել է միայն 1984 թվականին «Blues Explosion» ալբոմի համար։ Վերջին ալբոմը՝ «Old School»-ը, թողարկվել է 2007 թվականին։ Չնայած վատթարացող առողջական վիճակին, նա շարունակել է ելույթները և իր վերջին համերգը տվել է մահից մեկ ամիս առաջ։
Նա մահացել է 2009 թվականի հունիսի 3-ին Չիկագոյի հիվանդանոցում, երկարատև հիվանդությունից հետո։ Երգչուհու մահվան պատճառը մայիսի 19-ի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն էին (ստամոքս-աղիքային արյունահոսություն)[10][11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #134877543 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 3,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.huffingtonpost.com/2009/06/03/koko-taylor-legendary-blu_n_211074.html
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 Montreux Jazz Festival Database
- ↑ Du Noyer, Paul The Illustrated Encyclopedia of Music. — 1st. — Fulham, London: Կաղապար:Нп3, 2003. — С. 181. — ISBN 1-904041-96-5
- ↑ «45 Discography for U.S.A. Records». Globaldogproductions.info. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Long-Lost Video of R&B Stars at 1989 Inaugural Is to Air - The New York Times». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Associated Press: Blues queen Koko Taylor dies at 80 June 3, 2009
- ↑ Doc Rock. «The Dead Rock Stars Club 2009 January to June». Thedeadrockstarsclub.com. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Official website (redirected to the Koko's page at Alligator Records website)
- Koko Taylor Internet Movie Database կայքում
- Co-host of "Blues you can use", FM radio station WGVE 88.7, Gary, Indiana
- "Queen of the Blues: Koko Taylor Talks About Her Subjects", interview by James Plath, 1994
- Interview with Koko Taylor on Centerstage Chicago (June 2007)
- Wild Women Don't Have the Blues features interviews with Koko Taylor
- Hoekstra, Dave. "Chicago legend and 'Queen of the Blues' Koko Taylor dead at 80," Chicago Sun-Times, Wednesday, June 3, 2009.
- Koko Taylor - Daily Telegraph obituary
- Koko Taylor: The Life of a Blues Legend
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկո Թեյլոր» հոդվածին։ |