Կոկանդի ինքնավարություն

Կոկանդի ինքնավարություն կամ Թուրքեստանի ինքնավարություն (ղազ.՝ Түркістан автономиясы, ղրղզ.՝ Туркистан автономияси, տաջ.՝ Мухторияти Туркистон, ուզբ.՝ Turkiston muxtoriyati, ռուս.՝ Туркестанская автономия), չճանաչված պետություն Թուրքեստանի տարածքում, գյություն է ունեցել Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում՝ 1917-1918 թվականներին։ Հռչակվել է Կոկանդում (որը Կոկանդի խանության մայրաքաղաքն էր)՝ իսլամական երկրային IV արտակարգ համագումարում, 1917 թվականի նոյեմբերի 26-29 (դեկտեմբերի 9-12)-ին։

Թուրքեստանի ինքնավարություն
Դրոշ


Կարգավիճակպատմական պետություն
Պետական լեզուուզբեկերեն, ղազախերեն և ղրղզերեն
ՄայրաքաղաքԿոկանդ
Պետական կարգԿիսանախագահական համակարգ
ՀիմնHymn of Turkestan Autonomy?
Հիմնադրված էնոյեմբերի 28, 1917 թ.

Նպատակն էր վերացնել խորհրդային իշխանությունը Թուրքեստանում, վերականգնել Կոկանդի խանությունը, երկրամասն անջատել Խորհրդային Ռուսաստանից և մուսուլմաններին միավորել Թուրքիայի հովանու տակ։ Իրգաշի գլխավորությամբ ազգային ուժերը ստեղծեցին զինված ջոկատներ և 1918 թվականի հունվարի վերջից սկսեցին պայքարն ընդդեմ խորհրդային ռազմակալման։ Այնուամենայնիվ, 1918 թվականի փետրվարի 6-9-ին Կարմիր բանակի ջոկատները պարտության մատնեցին ինքնավար ուժերին։

Կաղապար:Ուզբեկստան-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 525