Կոլումբիայի մրցաշար (իսպ.՝ Vuelta a Colombia), ամենամյա հեծանվային սպորտի մրցավազք, որը տեղի է ունենում Կոլումբիայի տարբեր շրջաններում, երբեմն Վենեսուելայում և Էկվադորում օգոստոս ամսվա առաջին օրերին։ Այն կազմակերպում է Կոլումբիայի հեծանվասպորտի ֆեդերացիան[1]։

Պատմություն

խմբագրել

Կոլումբիայի առաջին մրցաշարն անց է կացվել 1951 թվականին։ Այն 1233 կիլոմետր տարածություն ընդգրկող մրցաշար էր, որը բաժանվում էր 10 փուլերի՝ ներառելով երեք հանգստյան օրեր[2]։ Մրցաշարին մասնակցել են 35 հեծանվորդներ, որոնցից 30-ն են հասել վերջնագծին[3]։ Մրցաշարի առաջին հաղթողն է եղել Էֆրեն Վուելտա Տրվինյոն, որը հաղթել է մրցաշարի 7 փուլերում[4]։ Երկրորդ մրցաշարի ժամանակ փուլերը դարձան 13, տարածությունը՝ 1670 կմ։ Այն տեղի ունեցավ 1952 թվականի հունվարի 12-ից մինչև 27 կամ 28-ը։ Մրցաշարին ներկայացել են 60 հեծանվորդներ[5]։ 3-րդ մրցաշարի ժամանակ 15 փուլերի ընդհանուր տարածությունը կազմել է 1750 կմ[6]։

Տարիների ընթացքում մրցաշարում տեղի են ունեցել մի քանի լուրջ դժբախտ պատահարներ, անգամ՝ մահ։ Լուրջ, կարիերան դժբախտ պատահարով ավարտող հեծանվորդներից են Կոնրադո «Տիտո» Գալոն, Ջիլբերտո Աչիկանոյը, Ֆիլիպ Լինան և Էռնեստո Սանտանդերը[7]։ 2005 թվականի մրցաշարի ժամանակ տեղական ռադիոլրագրող Ալբերտո Մարտինես Պրադերը հեռարձակման ժամանակ մահացավ։ Մարտինեսը, Խոսե Ֆերնանդո Լոպեսի և Հեկտոր Ուրեգոյի հետ մեքենայով ընթանում էին, իջնելով Լա Լինեա գագաթից դեպի Կալարկա, երբ մեքենան շրջապտույտների վրա կորցրեց հսկողությունը և ընկավ կիրճը[8]։

Այժմ մրցաշարը կազմված է 15 փուլերից։ 2010 թվականին Indeportes Antioquia-Idea-FLA-Lotería de Medellín թիմից մրցանակի է արժանացել Սերխիո Լուիս Էնաոն[9]։

Նախկին հաղթողներ

խմբագրել
Տարի Երկիր Մարզիկ Թիմ
1951   Կոլումբիա Էֆրեն Ֆորերո Տրվինյո Planta de Soda de Zipaquirá-Cundinamarca
1952   Ֆրանսիա Ժոզե Բեյարտ Automoto Valle
1953   Կոլումբիա Ռամոն Օյոս Coltejer-Antioquia A
1954   Կոլումբիա Ռամոն Օյոս Antioquia Fuerzas Armadas
1955   Կոլումբիա Ռամոն Օյոս Coltejer-Antioquia
1956   Կոլումբիա Ռամոն Օյոս Antioquia A
1957   Իսպանիա Խոսե Գոմես դել Մորալ Spain (national team)
1958   Կոլումբիա Ռամոն Օյոս
1959   Կոլումբիա Ռուբեն Դարիո Գոմես
1960   Կոլումբիա Էռնան Մեդինա Կալդերոն Antioquia-Cervunión
1961   Կոլումբիա Ռուբեն Դարիո Գոմես Camisas Jarcano
1962   Կոլումբիա Ռոբերտո «Պախարիտո» Բուտրագո
1963   Կոլումբիա Մարտին Էմիլիո Ռոդրիգես Antioquia Blue Bell-Wrangler
1964   Կոլումբիա Մարտին Էմիլիո Ռոդրիգես Antioquia A
1965   Կոլումբիա Խավիեր Սուարես Antioquia Suramericana
1966   Կոլումբիա Մարտին Էմիլիո Ռոդրիգես
1967   Կոլումբիա Մարտին Էմիլիո Ռոդրիգես Antioquia Wrangler-Caribú
1968   Կոլումբիա Պեդրո Խուլիո Սանչես Telepostal
1969   Կոլումբիա Պաբլո Էռնանդես Pierce Cundinamarca
1970   Կոլումբիա Ռաֆայել Անտոնիո Նինյո Junta Administradora de Deportes-Cundinamarca
1971   Կոլումբիա Ալվարո Պաչոն Singer
1972   Կոլումբիա Միգել Սամակա Singer
1973   Կոլումբիա Ռաֆայել Անտոնիո Նինյո Ferretería Reina
1974   Կոլումբիա Միգել Սամակա Licorera de Cundinamarca
1975   Կոլումբիա Ռաֆայել Անտոնիո Նինյո Banco Cafetero
1976   Կոլումբիա Խոսե Պատրիսիո Խիմենես Banco Cafetero
1977   Կոլումբիա Ռաֆայել Անտոնիո Նինյո Banco Cafetero
1978   Կոլումբիա Ռաֆայել Անտոնիո Նինյո Benotto
1979   Կոլումբիա Ալֆոնսո Ֆլորես Օրտիս Freskola A
1980   Կոլումբիա Ռաֆայել Անտոնիո Նինյո Droguería Yaneth
1981   Կոլումբիա Ֆաբիո Պառա Lotería de Boyacá
1982   Կոլումբիա Կրիստոբալ Պերես Lotería de Boyacá
1983   Կոլումբիա Ալֆոնսո Ֆլորես Օրտիս Varta-Colombia
1984   Կոլումբիա Լուիս Էրերա Varta-Colombia
1985   Կոլումբիա Լուիս Էրերա Varta-Café de Colombia
1986   Կոլումբիա Լուիս Էրերա Café de Colombia
1987   Կոլումբիա Պաբլո Վիլչես Postóbon-Manzana
1988   Կոլումբիա Լուիս Էրերա Café de Colombia
1989   Կոլումբիա Օլիվերիո Ռինկոն Castalia
1990   Կոլումբիա Գուստավո Վիլչես Postóbon-Manzana-Ryalcao
1991   Կոլումբիա Ալվարո Սիերա Postóbon-Manzana
1992   Կոլումբիա Ֆաբիո Պառա Amaya Seguros
1993   Կոլումբիա Կառլոս Խարամիյո Aguardiente Antioquena
1994   Կոլումբիա Չեպե Գոնսալես Postóbon-Manzana
1995   Կոլումբիա Չեպե Գոնսալես Kelme-Pony Malta
1996   Կոլումբիա Միգել Անխել Սանաբրիա Selle Italia-Gaseosas Glacial-Magniflex
1997   Կոլումբիա Խոսե Կաստելբլանկո Telecom-Capitel-Kelme
1998   Կոլումբիա Խոսե Կաստելբլանկո Avianca-Telecom-Kelme
1999   Կոլումբիա Կառլոս Ալբերտո Կոնտրերաս Kelme-Costa Blanca
2000   Կոլումբիա Էկտոր Պալասիո 05-Orbitel
2001   Կոլումբիա Էռնան Բուենաորա Selle Italia Baterías MAC
2002   Կոլումբիա Խոսե Կաստելբլանկո Colombia Selle Italia Alc.Cabimas
2003   Կոլումբիա Լիբարդո Նինյո Lotería de Boyacá
2004   Կոլումբիա Խոսե Կաստելբլանկո Orbitel-05
2005   Կոլումբիա Լիբարդո Նինյո Lotería de Boyacá-Coordinadora
2006   Կոլումբիա Խոսե Կաստելբլանկո Gobernación del Zulia-ALC Cabimas
2007   Կոլումբիա Սանտիագո Բոտերո UNE-Orbitel
2008   Կոլումբիա Ջովանի Բաես EPM-UNE
2009   Վենեսուելա Խոսե Ռուխանո Gobernación del Zulia
2010   Կոլումբիա Սերխիո Էնաո Indeportes Antioquia-Idea-FLA-Lotería de Medellín
2011   Կոլումբիա Ֆելիքս Կարդենաս GW Shimano
2012   Կոլումբիա Ֆելիքս Կարդենաս GW Shimano
2013   Իսպանիա Օսկար Սևիլյա EPM–UNE
2014   Իսպանիա Օսկար Սևիլյա EPM–UNE–Área Metropolitana
2015   Իսպանիա Օսկար Սևիլյա EPM–UNE–Área Metropolitana
2016   Կոլումբիա Մաուրիսիո Օրտեգա Supergiros-Gane-Redetrans

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Federacion Colombia na de Ciclismo» (իսպաներեն). Ciclismode Colombia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «History of the Vuelta a Colombia». Compania Nacional de Chocolates. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)
  3. «1a Vuelta a Colombia». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. «Vuelta a Colombia Histoia 1951». Ciclismo de Colombia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 11-ին.
  5. «2a Vuelta a Colombia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. «3a Vuelta a Colombia 1953». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. «Anecdotario de la Vuelta». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. «Sports journalist dies in accident in Tour of Colombia». People's Daily online. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. «Henao wins Vuelta a Colombia». Cyclingnews.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել