Կոլովոզ (ալբ․՝ Kollovozi), գյուղ հյուսիսարևելյան Ալբանիայում։ Ընդգրկված է Կուկասի գավառի Շիշտևաց համայնքի կազմում։ Տեղակայված է Գորա պատմական նահանգի՝ Ալբանիային պատկանող տարածքում, որի բնակչության հիմնական մասը կազմում են հարավսլավոնական էթնիկական խմբերի մուսալմանացված ներկայացուցիչները՝ գորացիները։ Մինչ 20-րդ դարի սկիզբը Կոլովոզում ևս բնակվում է գորացիներ, սակայն ներկայումս նրա բնակչության մեծամասնությունը կազմում են ալբանացիները[2]։

Գյուղ
Կոլովոզ
ալբ․՝ Kollovozi
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԳավառԿուկասի գավառ
ՇրջանԿուկասի շրջան
ՀամայնքՇիշտևացի համայնք
ԲԾՄ1 528[1] մ
Խոսվող լեզուներալբաներեն
Ազգային կազմալբանացիներ
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ(+355) 24
Ավտոմոբիլային կոդKU
Կոլովոզ (Ալբանիա)##
Կոլովոզ (Ալբանիա)

Կոլովոզ գյուղին առավել մոտ տեղակայված բնակավայրերից են գորական Օրեշեկ և ալբանական Շտրեզե ու Տոպոյան գյուղերը։ Օրեշեկը տեղակայված է Կոլովոզի հյուսիսարևելյան, Շտրեզեն՝ հարավային, իսկ Տոպոյանը՝ հարավարևելյան կողմում։

Պատմություն խմբագրել

1916 թվականին դեպի Մակեդոնիա ու Պոմորավյե կատարած գիտարշավի ժամանակ Կոլովոզ է այցելել բուլղարացի լեզվաբան Ստեֆան Մլադենովը։ Նա նշում է, որ Կոլովոզի բնակիչների մոտ դեռ պահպանվում են գորաական բարբառները (ավագ սերնդի մոտ), սակայն բնակչության մեծ մասը հիմնականում խոսում է ալբաներեն. նախապես գորաական եղած գյուղը, Ստեֆան Մլադենովի կարծիքով, արդեն դարձել էր ալբանական[2]։

Ալբանիայում բուլղարական եկեղեցական դպրոցների գլխավոր համակարգող-կազմակերպիչ Սրեբրեն Պոպետրովի՝ 1930 թվականին կազմված զեկույցի համաձայն՝ Կոլովոզ գյուղում կար շուրջ 40 տուն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kollovoz, Albania Page» (անգլերեն). Falling Rain Genomics. 1996—2010.
  2. 2,0 2,1 Младенов С. Пътешествие из Македония и Поморавия // Научна експедиция в Македония и Поморавието 1916. — София: Военноиздателски комплекс «Св. Георги Победоносец», Университетско издателство «Св. Климент Охридски», 1993. — P. 184.
  3. Поппетров С. Поверителен рапорт №54(բուլղ.). — Տիրանա