Կոլետ Մազ (ֆր.՝ Colette Maze) (հունիսի 16, 1914(1914-06-16)[2][3][1], Փարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[1] - նոյեմբերի 19, 2023(2023-11-19)[4][1], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի դաշնակահարուհի։ 2023 թվականին՝ 108 տարեկանում, նա դասական ստեղծագործությունների ձայնագրություններով ալբոմ է թողարկել, ինչը նրան դարձրել է աշխարհի ամենատարեց ձայնագրվող դաշնակահարներից մեկը[5]։

Կոլետ Մազ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Colette Maze
Ի ծնե անունֆր.՝ Colette Claire Saulnier[1]
Ծնվել էհունիսի 16, 1914(1914-06-16)[2][3][1]
Փարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[1]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էնոյեմբերի 19, 2023(2023-11-19)[4][1] (109 տարեկան)
Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[1]
Մասնագիտությունդասական դաշնակահար, piano teacher և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՓարիզի Նորմալ երաժշտական դպրոց
 Colette Maze Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կոլետ Մազը ծնվել է 1914 թվականի հունիսի 16-ին Փարիզում[6]։ Նրա հայրը պարարտանյութերի գործարանի մենեջերն է եղել, իսկ Կոլետը մինչև 15 տարեկան կրթություն էր ստացել տանը։ 15 տարեկանից սովորել է Փարիզի Էկոլ Նորմալ դը Մյուզիքում (ֆր.՝ École Normale de Musique de Paris): Նրա ուսուցիչներն են եղել Ալֆրեդ Կորտոն և Նադիա Բուլանգերը։ Կոլետ Մազը պնդում է, որ 100 տարեկանը բոլորելուց հետո նա դաշնամուր է նվագում՝ հիշողությունը պահպանելու համար[7]։ Մազը աշխատել է որպես դաշնամուրի ուսուցիչ։ Նա թողարկել է վեց դասական ձայնագրություն՝ սկսած 1998 թվականից։ Նրա չորրորդ ձայնասկավառակը ձայնագրվել է 2017 թվականին և նվիրված էր Կլոդ Դեբյուսիին։ 2021 թվականին՝ 107 տարեկանում, նա թողարկել է վեցերորդ ալբոմը[8][9][10][11][12][13][14], իսկ 2023 թվականին թողարկել է ալբոմ, որը ներառել է Ջորջ Գերշվինի, Ռոբերտ Շումանի, Աստոր Պիացոլայի և Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները[5]։

Դիսկոգրաֆիա խմբագրել

  • Préludes 1er livre 1er livre. Seven doc ; Siqtrib. EPI. 2004. OCLC 590014535.
  • Clair de lune ; Estampes ; Children's corner ; La plus que lente. 2014. OCLC 927456582.
  • Colette Maze Interpréte Claude Debussy. Continuo Classics. 2015. ASIN B00K5T1LHM.
  • 104 Ans de Piano. Continuo Classics. 2018. ASIN B07B14J44V.
  • 105 ans de piano. Continuo Classics. 2019. OCLC 1182602339.
  • Un Siècle avec Debussy. Continuo Classics. 2021. ASIN B08ZVWPHB8.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 https://bibliobs.nouvelobs.com/l-humeur-de-jerome-garcin/20180403.OBS4540/colette-maze-la-pianiste-de-104-ans-qui-rajeunit-debussy.html
  3. 3,0 3,1 https://www.bbc.com/news/av/entertainment-arts-44660051/the-103-year-old-pianist
  4. 4,0 4,1 4,2 Décès de la pianiste Colette Maze à l’âge de 109 ans
  5. 5,0 5,1 CHANNEL, THE VIOLIN (2023 թ․ մայիսի 2). «108-year-old Pianist Colette Maze to Become Oldest Pianist to Release an Album». World's Leading Classical Music Platform (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  6. Maze, Colette (ֆրանսերեն). 2020 թ․ հուլիսի 16. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  7. «TF1 INFO - Actualités du jour en direct, News de France et du Monde». TF1 INFO (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
  8. Beardsley, Eleanor (2021 թ․ սեպտեմբերի 20). «This French Pianist Has Been Playing For 102 Years And Just Released A New Album». NPR. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. Garcin, Jérôme (2018 թ․ ապրիլի 3). «Colette Maze, la pianiste de 104 ans qui rajeunit Debussy». Bibliobs (ֆրանսերեն).
  10. «The 103-year-old pianist». BBC News. 2018 թ․ հունիսի 30.
  11. «106-year-old passing time in lockdown playing piano». RTE.ie. 2021 թ․ փետրվարի 5. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
  12. «4e DISQUE A 103 ANS : LA LECON DE JEUNESSE DE COLETTE MAZE». Radio Classique (ֆրանսերեն). 2018 թ․ ապրիլի 17.
  13. Napolitano, Ardee (2021 թ․ փետրվարի 5). «'Food for the spirit': French 106-year-old pianist to release sixth album». Reuters (անգլերեն).
  14. Balu, Matthieu (2021 թ․ փետրվարի 5). «Cette pianiste de 106 ans va vous montrer qu'il n'y pas d'âge pour bien jouer». Le HuffPost (ֆրանսերեն).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլետ Մազ» հոդվածին։